ԵՐԵՎԱՆ, 21 մարտի, Sputnik-ի մամուլի ծառայություն. Sputnik France տեղեկատվական գործակալությունն ու ռադիոն մարտին գործարկել է նոր ծրագիր, որի ընթացքում աշխարհաքաղաքական հարցեր են քննարկվում։ Ծրագրի հաղորդավար է դարձել հայտնի հեռուստահաղորդավար և միջազգային հարցերով լրագրող Ռեյչել Մարսդենը։
Ռադիոհաղորդումը, որը ստացել է «Համաշխարհային իրարանցում Ռեյչել Մարսդենի հետ» (World Disorder with Rachel Marsden) անվանումը, ձայնագրվում է Sputnik-ի փարիզյան ստուդիայում և հեռարձակվում է շաբաթական երկու անգամ։ Ծրագիրը տևում է 26 րոպե և նվիրված է միջազգային աշխարհաքաղաքական հարցերին։ Յուրաքանչյուր թողարկումը սկսվում է Մարսդենի ներածական խոսքով, որից հետո հրավիրված փորձագետի հետ բանավեճ է սկսվում լրագրողի առաջարկած թեմայի շուրջ։ Ծրագիրը հեռարձակվում է Ֆրանսիայում և հասանելի է fr.sputniknews.com կայքում։
Ռեյչելին ճանաչում է բերել տարբեր հարցերի վերաբերյալ ունեցած անսովոր մոտեցումները, որոնք նա արտահայտում է Tribune Media —ի ամենշաբաթյա սյունակում։ Նրա գրառումները վերատպում է ավելի քան հարյուր լրատվամիջոց։ Լրագրողը հանդես է եկել նաև որպես վերլուծաբան CNN, CNBC, Al Jazeera, LCI TV France, France 24, LCP TV France, Paris Premiere, iTele (Ֆրանսիա), Global Television (Կանադա) հեռուստաալիքներում և Sirius Satellite Radio-ում։ Նա Ջորջ Բուշ կրտսերի նախագահության շրջանում Սպիտակ տանը ղեկավարել է փորձագիտական-վերլուծական կենտրոնը։ Ռեյչելը հրապարակումների հեղինակ է The Wall Street Journal, The Spectator, the Daily Telegraph (Մեծ Բրիտանիա), The Independent (Մեծ Բրիտանիա), New York Post, New York Daily News, Toronto Sun, National Post, Courrier International (Ֆրանսիա) և այլ ԶԼՄ-ներում։ Նա արդեն յոթ տարի բնակվում է Փարիզում, որտեղ դասախոսություններ է կարդում Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, ինչպես նաև ավելի քան 10 տարի զբաղվում քաղաքական և բիզնես ռիսկերի գնահատման հարցերով։
«Ես ուզում եմ մրցավարի դերում հանդես գալ։ Մանուկ հասակում Կանադայում հաճախ եմ դիտել Ազգային հոկեյի լիգայի խաղերը, և ինձ մոտ երկու վառ հիշողություն է պահպանվել` Ուեյն Գրետցկու դեմքը, երբ նա հարվածեց ապակուն ինձանից մի քանի սանտիմետր հեռավորության վրա, և երկրպագուների բազմությունը, որոնք անընդհատ կշտամբում էին մրցավարին։ Դատավորի աշխատանքն ազնիվ խաղ ապահովելն է, նա պետք է ուշադրության կենտրոնում պահի այն, ինչը մյուսները չեն կարող տեսնել պրոֆեսիոնալիզմի բացակայության պատճառով կամ նրանց ուղղակի խանգարում են սեփական նախապաշարմունքները։ Նման մոտեցումն ունի ներքին հակասություններ, բայց հենց դա է մոտեցման էությունը»,- ասում է Ռեյչելը։
«Ես շատ ուրախ եմ, որ Sputnik France թիմի մի մասնիկն եմ և աշխատում եմ երիտասարդ և վառ պրոֆեսիոնալների հետ։ Հիանալի է, որ ծրագրի համար հիմք են հանդիսանում անկախ կարծիքն ու վերլուծությունը։ Սկզբունքներին նման հավատարմությունը հազվադեպ է մեր օրերում, բայց որոշիչ նշանակություն ունի լսարանի վստահությունը նվաճելու համար։ Կարծում եմ` դա հենց այն է, ինչն առանձնացնում է մեր շոուն մյուսներից»,- նշել է Ռեյչելը։
«Sputnik-ը շատ ուրախ է, որ Ռեյչելը միացել է Ֆրանսիայի Sputnik-ի լրագրողների պրոֆեսիոնալ թիմին։ Մենք համոզված ենք, որ մեր ֆրանսալեզու լսարանն ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Կանադայում ըստ արժանվույն կգնահատի մեր նոր ծրագիրը։ Ծրագրին կարելի է հետևել fr.sputniknews.com կայքում, ինչպես նաև մեր ռադիոհաճախականությամբ»,- հայտարարել է Sputnik France-ի ղեկավար Նատալյա Նովիկովան` մեկնաբանելով նոր ծրագրի գործարկումը։
Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով: