00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Ջուլֆալակյան. Մենք պետք է հաղթենք և՛ մրցակիցներին, և՛ մրցավարներին

© FootsportЛевон Джулфалакян
Левон Джулфалакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռիգայում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, նվաճելով ոսկե, երկու արծաթե և բրոնզե մեդալներ, թիմային հաշվարկում զբաղեցրեց երկրորդ տեղը: Մրցումների և գալիք ծրագրերի մասին մենք զրուցեցինք հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի հետ

Խաչիկ Չախոյան, Sputnik.

-Եվրոպայի առաջնությունում հաջողվե՞ց իրականացնել այն, ինչ նախատեսել էիք:

— Հիմնականում ես գոհ եմ հավաքականի ելույթներից: Նախևառաջ դա վերաբերում է մեդալներ նվաճած ըմբիշներին, և, բացի այդ, շատ լավ հանդես եկավ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, որը շատ մոտ էր կանգնած մեդալին: Վատ հանդես չեկան նաև 80կգ քաշային Ռաֆայել Մանուկյանը, ով եթե սխալ թույլ չտար, նույնպես մեդալ վաստակելուն շատ մոտ էր: Ու ստացվում է, որ եթե թվարկած տղաներն էլ կանգնեին պատվո պատվանդանին, մենք թիմային հաշվարկում ոչ թե երկրորդ, այլ հաստատ առաջին տեղը կգրավեինք: 85 կգ քաշային կարգում մեր հիմնական պայքարը Ռուսաստանի ըմբիշի հետ էր, ու այստեղ թիմային հաշվարկում հետ չմնալու համար այնպես արեցին, որ ռուսները հաղթեին:

-Կարծում եմ` ոչ միայն այդ քաշային կարգում, այլ մասնավորապես 98 կգ քաշային կարգում մրցավարներն իրոք նպատակաուղղված աշխատեցին՝ այստեղ էլ եզրափակիչում օգնության ձեռք մեկնելով Նիկիտա Մելնիկովին մեր Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտում:

— Շատ ճիշտ եք նկատել: Առաջին ու երկրորդ մրցափուլերում չորեքթաթ վիճակում հայտնվելը տարբեր նշանակություն ունի: Արթուր Ալեքսանյանն ակտիվ էր, բայց պատժեցին պասիվության համար, իսկ երկրորդ մրցափուլում, չնայած մեր ըմբիշի ակտիվությանը, Մելնիկովին չպատժեցին: Ալեքսանյանը երբեք պասիվ գոտեմարտ չի վարում, ու միշտ էլ մրցակցին են պատժել պասիվության համար: Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների համար մրցավարները հաճախ են օգնության ձեռք մեկնում՝ թարմության ֆոնի վրա առաջինը պատժելով մրցակիցներին: Ընդ որում` սա վերաբերվում է ոչ միայն հայ ըմբիշներին, այն բոլոր նրանց համար, ովքեր գորգ են դուրս գալիս ռուսների դեմ: Իսկ Արթուրի նկատմամբ անարդար վարվեցին: Բայց ուզում են ընդգծել, որ այս պահի դրությամբ Արթուրը դեռ իր մարզավիճակի պիկին չի հասել, ու համոզված եմ, որ հետագայում մեր ըմբիշը ոչ մի մրցակցի շանս չի տա, այդ թվում` Նիկիտա Մելնիկովին:

- Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է պայքարել մրցավարական նման թերացումների ու կողմնապահության դեմ:

— Բոլոր երկրներն են մտածում դրա մասին (ժպտում է): Ցավոք, Ռուսաստանի հավաքականի նկատմամբ նման վերաբերմունք կա: Ամենալավ ճանապարհը, կարծում եմ, այն պետք է, լինի, որ հաղթես և՛ մրցակցին, և՛ մրցավարին:

-Ռոման Ամոյանը, չնայած սպորտի համար պատկառելի տարիքին (33 տարեկան), կարողացավ հերթական անգամ ապացուցել իր բարձր կարգը: Ըստ ձեզ` Ռոմանը կկարողանա՞ օլիմպիական վարկանիշ վաստակել:

— Ռոմանը նման արդյունքի հասավ իր բնավորության, աշխատասիրության և մարզումային ցիկլը շատ ճիշտ կերպով անցկացնելու շնորհիվ: Ինչ վերաբերում է օլիմպիական վարկանիշներին, ապա այստեղ բոլոր քաշային կարգերում է դժվար լինելու` առանց բացառության: Մենք հիմա արդեն ունենք երկու ուղեգիր և ամեն ինչ կանենք, որպեսզի ներկայանանք օլիմպիական գորգ բոլոր՝ վեց քաշային կարգերում:

-71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը հաղթեց բոլոր մրցակիցներին: Բայց, ցավոք, այս քաշային կարգը բացակայում է օլիմպիական խաղացանկից: Հետևաբար Վարշամը չի մասնակցելու ո՛չ վարկանիշային մրցումներին, ո՛չ էլ հետևաբար օլիմպիական խաղերին:

— Մինչև 2012 թվականի օլիմպիական խաղերը օլիմպիական մրցումներում ազատ և հունահռոմեական ոճի ըմբաշամարտի մրցումներում, մեդալները վիճարկվում էին յոթ քաշային կարգերում: Կանանց մրցումներն անցկացվում էին չորս քաշային կարգում: Մեկական քաշային կարգ վերցրին երկու ոճի ըմբշամարտից ու ավելացրին երկու քաշային կարգ կանանց մրցումներում՝ հավասարեցնելով տղամարդկանց մրցումների հետ:

-75 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնությունում հանդես եկավ Կարապետ Չալյանը, որը զբաղեցրեց երրորդ տեղը: Միևնույն ժամանակ այս քաշային կարգում է հանդես գալիս Արսեն Ջուլֆալակյանը: Մրցակցությունը չի նպաստու՞մ մեր ըմբիշների վարպետության բարձրացմանը:

— Անկասկած նպաստում է: Կարապետ Չալյանը երիտասարդ ու շատ խոստումնալից ըմբիշ է, երիտասարդների աշխարհի չեմպիոն: Իհարկե, դեռ շատ աշխատանք ունի կատարելու արդեն մեծ սպորտում իրեն դրսևորելու համար:

-Հիմա արդեն մեր հավաքականը լրիվ թափով նախապատրաստվելու է վարկանիշային մրցաշարերին: Իսկ ե՞րբ է առաջին նման մրցաշարը:

— Այո, հիմա մեր հիմնական նպատակն են դառնում վարկանիշային մրցաշարերը: Առաջին նման մրցաշարը մեկնարկելու է ապրիլի 13-18 Սերբիայում, ու ինչպես ես արդեն ասացի, մենք պայքարելու ենք վարկանիշների համար 59,75,85 և 130 քաշային կարգերում: Այնուհետև վարկանիշային մրցաշար կա Ուլան Բատորում, և վերջապես երրորդ մրցաշարը անցկացվելու է մայիսի 6-8-ին Ստամբուլում:

 

Լրահոս
0