00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արոնյան–Նակամուրա խաղից հետո ՖԻԴԵ-ն պատժեց շախմատիստին

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցШахматы. Турнир претендентов на звание чемпиона мира
Шахматы. Турнир претендентов на звание чемпиона мира - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան տուգանվել է, քանի որ Արոնյանի հետ խաղում կրած պարտությունից հետո չի ներկայացել պարտիայի պարտադիր մեկնաբանմանը

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի- Sputnik. Ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան տուգանվել է Հավակնորդների մրցաշարից իրեն հասանելիք մրցանակային գումարի 10%-ի չափով, քանի որ Արոնյանից կրած պարտությունից հետո չի ներկայացել պարտիայի պարտադիր մեկնաբանմանը:

Կանոնակարգի համաձայն` շախմատիստը ստիպված է լինելու իրեն հասանելիք մրցանակային գումարի 5%-ը տալ մրցաշարի կազմկոմիտեին, 5% —ը՝ միջազգային ֆեդերացիային:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը մրցում էր ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: Տուրի ամենաերկար պարտիան հենց Արոնյան-Նակամուրա մրցախաղն էր, որտեղ Արոնյանը սպիտակներով հաղթեց մրցակցին:

Պարտիայի եզրափակիչ փուլում դրամատիկ իրադարձություններ տեղի ունեցան: Կուլմինացիայից առաջ դասավորությունը ոչ-ոքի արդյունք էր հուշում, թեև սպիտակներով խաղացող մասնակիցը հաղթելու  լավ հնարավորություն ուներ:

Մինչ այդ իրավիճակը, սպասողական խաղ էր ընթանում, որտեղ Նակամուրան մի քանի անգամ արդեն խաղացել էր արքայով: Նա ձեռքը մեխանիկորեն մեկնեց թագավորին և միայն խաղաքարը բռնելուց հետո հասկացավ, որ սխալվել է: Ըստ կանոնների` նա պարտավոր էր քայլ կատարել այն ֆիգուրով, որին դիպել էր։ Արդյունքում սպիտակներով խաղացող Արոնյանը հեշտությամբ հաղթեց մրցակցին:

 

Լրահոս
0