ԵՐԵՎԱՆ, 21 մարտի- Sputnik. Boeing 737-ի աղետից հետո Դոնի Ռոստովի օդանավակայանում սկսվել է առաջին չվերթերի գրանցումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ երկուշաբթի առավոտյան առաջին չվերթը կիրականացնի ԱԻՆ-ի ինքնաթիռը, Մոսկվա կմեկնեն գերատեսչության հատուկ խմբի աշխատակիցներն ու դաշնային հեռուստաընկերությունների թղթակիցները։
«Օդանավակայանն անցում է սովորական ռեժիմի։ Նախատեսվում է, որ առաջիկա օրերին այն կգործի իր սովորական չվացուցակով»,- նշել է օդանավակայանի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Դուբայից Դոնի Ռոստով մեկնող Boeing 738 ինքնաթիռը կործանվել է Դոնի Ռոստովի օդանավակայանում վայրէջք կատարելիս: Ինքնաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները զոհվել են: Օդանավում եղել է 62 մարդ՝ 7 հոգանոց անձնակազմն ու 55 ուղևոր: