00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
30 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապահովագրական ոլորտի կայացման խոչընդոտը ազգային կարծրատիպն է

© Sputnik / Ани ЛипаритянДТП
ДТП - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գույքը բնական ու տեխնածին աղետներից, կյանքն ու առողջությունը դժբախտ պատահարներից ապահովագրելու պրակտիկան կիրառվել է դեռևս Բաբելոնում, Հին Հունաստանում և Հին Հռոմում

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Կյանքի և գույքի կամավոր ապահովագրությունը կիրառվում էր նաև Խորհրդային Միությունում, իսկ Հայաստանում անկախության առաջին շրջանում այն մոռացվեց: Եվ միայն տասական թվականներից ներդրվեց ԱՊՊԱ համակարգը, որին զուգահեռ սկսեցին զարգանալ նաև ապահովագրական այլ ուղղություններ:

Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում Փաստաբանների պալատի անդամ Տաթևիկ Ասատրյանը խոսեց Հայաստանի ապահովագրական համակարգի խնդիրների ու զարգացման հեռանկարների մասին:

Հայաստանում ապահովագրական ամենատարածված ձևի՝ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) մասին գիտեն գրեթե բոլորը, սակայն իրավաբանը խորհուրդ է տալիս սեփական անձի և մեքենայի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ ներկայացնել ապահովագրողին:

«Պետք չէ խաբել ապահովագրական ընկերությանը: Դա անհրաժեշտ է, որպեսզի հետագայում վնաս հասցնելու դեպքում հնարավոր լինի ապահովագրական ընկերությունից ստանալ փոխհատուցումը: Ընկերությունը տուժողին հատուցելուց հետո, եթե պարզի, որ ապահովադրողը սխալ տվյալներ է ներկայացրել իր վարորդական ստաժի կամ մեքենան օգտագործելու նպատակների մասին, ապա հետադարձ պահանջի իրավունքով կարող է պահանջել փոխհատուցած գումարը»,- բացատրեց Տաթևիկ Ասատրյանը:

Փաստաբանը ԱՊՊԱ համակարգի խնդիրներից է համարում նաեւ այն, որ մեքենան ապահովագրում են մարդիկ, ովքեր իրավունք չունեն: Մասնագետը կոլապսային է համարում, երբ մեքենայի սեփականատերը ներքին կարգով վաճառում է այն, և ինչ-որ ժամանակ անց տրանսպորտային միջոցը հայտնվում է 3-րդ, 4-րդ ու նույնիսկ 5-րդ անձի ձեռքում: Վերջին շահագործողը վնաս է պատճառում մի երրորդ անձի, ինչը հատուցում է ապահովագրական ընկերությունը: Սակայն հետագայում կարող է պարզվել, որ այդ 5-րդ անձը վթարի պահին եղել է կամ ալկոհոլի կամ թմրամիջոցի ազդեցության տակ և ընկերությունը դիմում է դատարան սեփականատիրոջից փոխհատուցում ստանալու հայցով:

«Կարող է՝ մեքենան վաճառել է 10 տարի առաջ, և անձը նույնիսկ չգիտի էլ՝ այն գոյություն ունի, թե ոչ: Բայց մի օր պարզվում է, որ պիտի փոխհատուցի ապահովագրական ընկերությանը: «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովության մասին» օրենքում հստակ նշված է, թե ովքեր կարող են ԱՊՊԱ պայմանագրեր կնքել: Մեկը սեփականատերն է, մյուսը՝ տրանսպորտային միջոցի օտարման պայմանագրով գնորդ հանդիսացող անձը»,- տեղեկացրել է փաստաբանը:

ԱՊՊԱ համակարգի գլխավոր բացթողումներից մեկը փաստաբանը կապում է ապահովագրական ընկերությունների գործակալների ոչ բավարար պատրաստվածության և քաղաքացիների իրավագիտակցության պակասի հետ:

«Գործակալները գործարքները կնքում են թերի փաստաթղթերով, քաղաքացիներն էլ պայմանագիրը կարդալու և հետո միայն ստորագրելու սովորություն չունեն: Դա ավելի շատ մենթալիտետային երևույթ է»,- ասաց մասնագետը:

Տաթևիկ Ասատրյանը բացառեց հնարավորությունը, որ ապահովադիրը կարող է դիտավորյալ վնասել ապահովագրված գույքը և հետագայում փոխհատուցում ստանալ: Ըստ նրա՝ մեր ապահովագրական համակարգը նոր տեխնոլոգիաների շնորհիվ ապահովագրված է այդպիսի իրավիճակներից:

«Փորձը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը բոլոր իրավիճակներում գտնում է շահավետ ելքը, բայց ԱՊՊԱ-ի դեպքում դա հնարավոր չէ: Այս տարվանից ընկերություններից մեկը սկսել է եվրոպական մոդելավորման համակարգով աշխատել, որը մոդելավորում է վթարն ու եզրակացությունից ակնհայտ է դառնում, որ այն տեղի է ունեցել այլ իրավիճակում: Եվ այս դեպքում ապահովագրական ընկերությունը փոխհատուցում չի տրամադրի»,- զգուշացրեց Ասատրյանը:

Բժշկական ապահովագրության դանդաղ դինամիկան Տաթևիկ Ասատրյանը կրկին ազգային մտածելակերպի, ձևավորված ավանդույթների և ապահովագրական ընկերությունների չափազանց զգուշավորության հետ է կապում:

«Քանի դեռ Հայաստանի բուժհաստատություններում գործում է սևուսպիտակ դրամարկղի մոդելը, առողջության ապահովագրությունը լիարժեք չի կարող գործել: Մարդիկ գերադասում են բժշկին առձեռն գումար տալ կամ խորհրդատվություն ստանալ հեռախոսով:

Համակարգի զարգացմանը խոչընդոտում է նաև ապահովագրական ընկերությունների բյուրոկրատիզմը: Ամեն ինչ անում են, որ ապահովագրության գումարներ չտրամադրեն, իսկ քաղաքացին էլ մտածում է. «Ավելի լավ է՝ ես այդ գումարը վճարեմ բժշկին, քան հետո առողջությունս քայքայեմ քաշքշուկների մեջ, որպեսզի ապահովագրական ընկերություններից հատուցում ստանամ»:

Փաստաբանը հույս հայտնեց, որ պետական համակարգում ներդրված սոցիալական փաթեթների մոդելը կարող է խթանել ոլորտը: Տաթևիկ Ասատրյանի տվյալով՝ Հայաստանում ԱՊՊԱ-ից հետո, որը պարտադիր է, առաջատարը կասկո ապահովագրական համակարգն է, որով անձը ապահովագրում է իրեն հասցված վնասը, 3-րդ տեղում առողջության, իսկ 4-րդում գույքի ապահովագրությունն է:

Լրահոս
0