ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. «FlyDubai»-ի կործանված «Boeing»-ի վթարի պատճառները պարզելու նպատակով փորձագետներն ու հետազոտողները վերականգնել են ողբերգական պատահարի նախնական տեսապատկերը: Այս մասին հայտնում է RT-ն:
Դուբայից Դոնի Ռոստով մեկնող Boeing 737-800 ինքնաթիռը կործանվել է Դոնի Ռոստովի օդանավակայանում վայրէջք կատարելիս: Ինքնաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները զոհվել են (62 մարդ):