00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղազախների նախնիները հայոց հողում

© Sputnik / Давид Галстян Лаура и "Казахстанский путь" Назарбаева
Лаура и Казахстанский путь Назарбаева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ Հառիճ գյուղում, դարեր առաջ արմատներ են գցել ղփչակները, որոնք ղազախների նախնիներից են

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի- Sputnik, Դավիթ Գալստյան. Ղազախ լրագրող Լաուրան որոշել էր իր նախնիների հետքերը գտնել Հայաստանում: Նրա որոնումներին միացավ նաև Sputnik Արմենիայի թղթակիցը:

«Ղփչավանք» կամ «Հառիճավանք». ո՞վ է կառուցել քրիստոնեական եկեղեցին

Հառիճ գյուղ մտնելիս Ղազախստանի առաջնորդ Նազարբաևի անունը կրող հենց առաջին փողոցում մեզ դիմավորում է գյուղապետը՝ Ռոլանդ Նազարեթյանը: Ազգանունների նմանությունը ժպիտ է առաջացնում:

Նա պատմեց, որ մինչև 20-րդ դարի կեսերը (1947թ.) գյուղը կրել է «Ղփչաղ» անունը, բայց գյուղի բնակիչները դիմել են գյուղի հին անվանումը՝ Հառիճը վերադարձնելու խնդրանքով:

© Sputnik / Давид ГалстянՍմբատը գյուղի նախկին քահանան է եղել, այժմ աշխատում է դպրոցում
Бывший настоятель храма, учитель истории Смбат - Sputnik Արմենիա
Սմբատը գյուղի նախկին քահանան է եղել, այժմ աշխատում է դպրոցում

Գյուղի նախկին քահանան էլ պատմեց, որ ղփչաղները Հայաստան են եկել Չինգիզ խանի հետնորդների հետ և բնակություն հաստատել գյուղի տարածքում: Հայերի հետ համատեղ կյանքի ընթացքում նրանց մի մասը յուրացրել է հայոց լեզուն և մշակույթը: Կապն այնքան սերտ է եղել, որ հայտնվել է հայերեն տառերով, ղփչաղների լեզվով գրված «Հայր մերը»:

Այժմ դպրոցում դասավանդող նախկին քահանան հավաստիացրեց, որ եկեղեցին կառուցվել է 1201թ.-ին Զաքար և Իվան Զաքարյաններ իշխանների հրամանով (այդ ժամանակ գոյություն ուներ հայ-վրացական թագավորությունը՝ Sputnik) ղփչաղների գալուց մի քանի տասնամյակ առաջ:

© Sputnik / Давид ГалстянՀառիճավանք
Церковь Аричаванк - Sputnik Արմենիա
Հառիճավանք

Փողոցում և հենց եկեղեցում շատ ցուրտ էր: Թախծոտ աչքերով և խորը կնճիռներով տղամարդը տեղին նկատեց, որ մեզ համար անսովոր ցուրտ է: Շուրջ 14 տարի էքսկուրսավար աշխատող Սարգիսն էլ մեզ կոնյակ առաջարկեց, որպեսզի չհիվանդանանք. երևում է՝ նա փորձառու էքսկուրսավար է: Լաուրան՝ որպես Ղազախստանի իրական բնակիչ, նախընտրեց կաթով թեյը, իսկ մենք չկարողացանք դիմակայել գայթակղությանը:

Ղփչաղները հեշտ են լեզու գտել հայերի հետ

Սարգիսը պատմեց, որ ղփչաղները Հայաստան են ժամանել հայոց իշխանների զորքի կազմում, ու նրանց թիվը մոտավորապես 40 հազարի է հասել (ընտանիքների հետ): Հաստատվել են ու Հառիճ գյուղում ապրել շուրջ 200-300 տարի, հետո նրանց մեծ մասը հեռացել է Արևելյան Եվրոպա: Լվովում պահպանվել են հայոց լեզվով բազմաթիվ փաստաթղթեր, որոնք հաստատում են ղփչաղների բնակության փաստը:

Սարգիսն ասաց, որ 40-45 տարի առաջ պեղումների ժամանակ գյուղի մոտ անսովոր դամբարաններ են գտել (գերեզմաններում եղել են միայն գանգեր), ենթադրել են, թե ղփչաղների դամբարաններ են, սակայն Լաուրան հերքեց այդ ենթադրությունը՝ հավաստիացնելով, որ ղփչաղների մոտ նման սովորույթներ չեն եղել:

© Sputnik / Давид ГалстянԷքսկուրսավար Սարգիսը
Умудренный опытом экскурсовод Саркис - Sputnik Արմենիա
Էքսկուրսավար Սարգիսը

«Ընդհանրապես նրանք ռազմատենչ ցեղեր են եղել և իրենց մարտական կարողություններով հայտնի են եղել Դանուբից մինչև Տյանշան»,- ասաց Սարգիսը և հավելեց, որ արնախում չեն եղել ու խաղաղ ապրել են հայերի հետ:

Գյուղապետը հրավիրեց մեզ գյուղապետարան՝ խոստանալով կանչել գյուղի ամենատարեց բնակչուհուն՝ Հայաստան տատիկին: Նազարեթյանի գրասենյակում դրված մի քանի հուշանվերները «Ղազախստանի հետ գյուղի անքակտելի կապի» խոսուն վկաներն էին:

Հայաստան տատիկն այդ պահին տանը չէր, գյուղապետարանը մեզ մի քանի փաստաթուղթ ցույց տվեց, որոնք տպվել էին մինչև գյուղի վերանվանումը: Հենց այդ ժամանակ գտանք «Ղփչագ», «Ղփչաղ» (տարբեր փաստաթղթերում տարբեր կերպ էր գրված) անվանումները:

Ղազախական անկյուն հայկական գյուղում

Գյուղապետը, որն ինչպես պարզվեց Հայաստանի ըմբշամարտի վաստակավոր մարզիչ է, պատմեց, որ իրենց մշտական կապ են պահպանում Ղազախստանի հետ: Դեսպանատունը վերանորոգել է մանկապարտեզն ու գրադարանը, ֆոնդը համալրել գրականությամբ:

Գյուղը գնահատել է ղազախական օգնությունը և 2005թ.-ին գլխավոր փողոցն անվանել Նազարբաևի անունով (ի դեպ, գյուղի միակ ասֆալտապատ փողոցը), իսկ գրադարանում բացվել է հատուկ անկյուն՝ նվիրված Ղազախստանին և ղփչաղներին:

«Սա Խոջ Ահմեդ Յասաուիի դամբարանն է (միջնադարյան ճարտարապետությանը նվիրված հուշարձան՝ կառուցված Ղազախստանի տարածքում 1385-1405թթ.)»,- նշեց Լաուրան՝ ցույց տալով գրադարանի նկարներից մեկը:

© Sputnik / Давид ГалстянԼաուրան գտավ վկայությունները
Лаура наконец нашла документальные свидетельства - Sputnik Արմենիա
Լաուրան գտավ վկայությունները

Պարզվեց, որ այնտեղ է թաղված նրա նախնին՝ Ժանիբեկ թարխանը (ցարական Ռուսաստանում «թարխանը» տուրքերի և ֆինանսների գեներալիսիմուսն է եղել):

«Իսկ սա Աստանան է…»,- ուրախ բացակականչեց նա ՝ մեկ այլ նկարի վրա ցույց տալով իր հայրենի քաղաքը:
Այսպես ավարտեցին Շիրակի մարզի Արթիկի շրջանի Հառիճ գյուղում ղփչաղների հետքերի որոնումները: Իսկ Լաուրան շարունակեց իր «պեղումները», բայց արդեն Մատենադարանում, բայց դա արդեն բոլորովին ուրիշ պատմություն է:

Լրահոս
0