00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փիրուզ Սայան Նովրուզ Բայրամն այս անգամ կնշի ոչ ավանդական ձևով

© SputnikСаркис Казарян
Саркис Казарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նովրուզ Բայրամի տոները մեկնարկել են, իրանցիները դարձյալ Հայաստանում են: Մեկը տարեց մորն է բերել՝ ազատ բարքերով ու հնագույն մշակույթով երկիրը ցույց տալու, մյուսը` 7-ամյա որդուն` երևանյան մոլերից հագուստ գնելու ու ազատ երկրի անթաքույց գեղեցկությունը ցույց տալու

Նելլի Դանիելյան, Sputnik.

Երևանի հյուրանոցներից մեկում հանգրվանած իրանցի գործարար Փիրուզ Սայան Հայաստան է ժամանել մոր հետ, ինչպես ինքն է ասում` և՛ Նովրուզը տոնելու, և՛ Հայստանը տեսնելու:

Գործարարի մայրը` 70-ամյա տիկին Սայան, առաջին անգամ է դուրս եկել հայրենիքի սահմաններից: Նա ոգևորված է, մի փոքր էլ շփոթված: Պատկառելի տարիքում հնարավորություն ունի պատմամշակությաին հարուստ ավանդույթներով հարևան երկիրը տեսնել, մի նոր երկիր բացահայտել իր համար: Որդին մորը շրջագայության տանելու համար հենց Հայաստանն է ընտրել` որպես ապահով, հանգիստ ու Իրանից իր սովորույթներով միանգամայն տարբերվող երկիր:

Փիրուզ Սայան առաջին անգամ է Հայաստանում, բայց մինչ այստեղ ժամանելը բավականաչափ տեղեկություններ է հավաքել երկրի մասին: Համացանցի միջոցով ուսումնասիրել է Հայաստանի բարքերը, սովորույթները, ընտրել այն տեսարժան, պամամշակույթային վայրերը, որտեղ մայր ու որդի պետք է այցելեն հայաստանյան արձակուրդի օրերին:

«Հայաստանի մասին շատ եմ լսել: Ընկերներ ունեմ, որոնք արդեն մի քանի անգամ այցելել են ձեր երկիր ու միշտ գոհ են վերադառնում: Ես էլ որոշեցի մայրիկիս անակնկալ մատուցել, ցույց տալ ձեր դարավոր մշակույթն ու սովորույթները: Եվ, իհարկե, այս տարի Նովրուզը ոչ շատ ավանդական ձևով կնշենք»,- պատմեց Հայաստան ժամանած իրանցի զբոսաշրջիկը:

Հյուրանոցի նախասրահում մեր զրույցի պահին մեկ այլ իրանցի ընտանիք էլ ժամանեց`տատիկը, պապիկը, նրանց որդիները, հարսներն ու թոռնիկը: Զրույցի մեր առաջարկն ընտանիքի՝ անգլերենին տիրապետող որդին` Մեհրա Յազենը, հաճույքով ընդունեց` պատմելով, որ իրենք էլ առաջին անգամ են Հայաստանում: Ու դարձյալ ծանոթներից ու համացանցից են տեղեկացել, որ Հայաստանը հենց այն երկիրն է, ուր կարելի է ընտանիքով անցկացնել տոնական արձակուրդը:

© Sputnik / Aram NersesyanԻրանցի զբոսաշրջիկները Հայաստանում
Иранцы в Армении отмечают Новруз  - Sputnik Արմենիա
Իրանցի զբոսաշրջիկները Հայաստանում

«Անցյալ տարի Նովրուզին այցելել ենք Վրաստան ու դարձյալ շատ լավ տպավորություններով ենք վերադարձել հայրենիք: Այս տարի որոշեցինք Հայաստան այցելել: Գիտենք, որ մեր երկրի պես հին պատմություն ունեցող երկիր է: Վստահ ենք, որ շատ կհավանենք այն»,- ասաց իրանցի երիտասարդը:

Ազգային տոնը նշելուց ու մի քանի տեսարժան վայրեր այցելելուց զատ, Յազեն ընտանիքը հետաքրքրված է նաև մեր երկրում առևտուր անելու հնարավորությամբ: Մեր զրուցակիցը խոստովանեց, որ իրենց երկրում հագուստի ու անհրաժեշտ այլ ապրանքների ընտրությունն առանձնապես մեծ չէ: Ուստի մտադիր են նաև առևտրի կենտրոններ այցելել ու ամբողջ ընտանիքի համար գնումներ կատարել:

© Sputnik / Aram NersesyanՄեհրա Յազեն
Иранцы в Армении отмечают Новруз  - Sputnik Արմենիա
Մեհրա Յազեն

Երբ Երևանի փողոցներում սկսում ես ավելի հաճախակի տեսնել գլխաշորերով շրջող կանանց, անմիջապես հասկանում ես՝ հարևան Իրանում սկսել են տոնել Նովրուզը: Հայաստանցիների հետ համեմամտելիս ակնհատ է դառնում, որ տարբեր են ոչ միայն հագուկապը, այլև՝ բարքերը: Բայց միաժամանակ խոստովանում են, որ Հայաստանում նրանց գրավում է ազատությունը:

Այս տարի մարտի 21-ին, Նովրուզ Բայրամի օրերին հարևան Իրանից Հայաստան մասնագետները զբոսաշրջիկների մեծ հոսք են կանխատեսում: Նրանց կարծիքով, Հայաստանը դարձյալ վերանվաճում է իրանցի զբոսաշրջիկների շրջանում 2009-10թթ.-ին ունեցած դիրքը: Անգամ 5-աստղանի հյուրանոցներն այս օրերին իրանցի հյուրերի պակաս չունեն: Հյուրանոցի տնօրեն Սարգիս Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Նովրուզի օրերին հյուրանոցի բոլոր համարները զբաղված են, հիմանակում՝ իրանցիներով:

© Sputnik / Aram NersesyanՄեհրա Յազենի որդին
Иранцы в Армении отмечают Новруз  - Sputnik Արմենիա
Մեհրա Յազենի որդին

Իրանցի զբոսաշրջիկների հոսքի ավելացման մասին է վկայում նաև Թավրիզից ու Թեհրանից Երևան չվերթերի ավելացումը: Եթե տարվա ընթացքում օրական մեկ չվերթ է իրականացվում, ապա մարտի վերջին երկու շաբաթվա ընթացքում օրական 4-5 չվերթ է նախանշված:

Մեր երկիր հասնելու օդային ճանապարհն իրանցիների համար, անշուշտ, ամենահարմարն է, բայց և թանկարժեքը, իսկ ավտոմոբիլային ճանապարհով ժամանողները, որպես կանոն, դժգոհ են լինում ուղևորության անհարմարություններից:

«Մենք ամեն անգամ այդ ժամանակահատվածում իրենց կողմից բողոքների ենք հանդիպում, որ հայ-իրանական սահմանային անցակետում չկա սահմանն արագացված ձևով հատելու հնարավորություն: Բայց տարեցտարի այդ բողոքների ալիքը մարում է, որովհետև, կարծես թե, արդեն սովորել են արագ աշխատել»,- ասում է զբոսաշրջության ոլորտում ավելի քան 10-ամյա փորձ ունեցող մասնագետը:

Մեղրիի անցակետը հատելուց հետո Հայաստան ժամանող զբոսաշրջիկը բախվում է արդեն ճանապարհային անհարմարություններին:

Ցավոք, հյուրընկալ ու հյուրասեր երկիր Հայաստանում իրանցի զբոսաշրջիկները հաճախ ճիշտ հակառակ վերաբերմունքի են բախվում, ինչը անխուսափելիորեն ազդում է ոչ միայն զբոսաշրջիկի գրպանի, այլև մեր երկրի վարկանիշի վրա: Հենց այս հանգամանքով է որոշ դեպքերում մեկնաբանվում, որ վերջին տարիներին իրանցիները Հայաստանի փոխարեն Նովրուզն անցկացնելու համար ընտրում են տարածաշրջանի մյուս երկրները` Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը:

«Իհարկե, Վրաստանն այսօր ավելի էժան զբոսաշրջային պրոդուկտ է կարողանում առաջարկել, քան Հայաստանը: Իհարկե, ելնելով այդ գնային առաջարկից, շատ իրանցիներ իրենց արձակուրդը գերադասում են անցկացնել Վրաստանում: Երկրորդ հանգամանքն էլ կա` մարդիկ արդեն Հայաստանը տեսել են, մի անգամ էլ գնում են Վրաստանը տեսնելու: Դրա մեջ ինչ-որ վատ բա կա: Այն դեպքում, երբ Վրաստան հասնելու համար միևնույն է պիտի անցնեն Հայաստանով: Այսինքն` այնուամենայնիվ, մենք մեր օգուտն ունենք,- ասում է Սարգիս Ղազարյանը:

Ոլորտի մասնագետի խոսքով՝ իրանցի զբոսաշրջիկների այցից կօգտվեն ոչ միայն խանութները, ռեստորանները, սրճարաններն ու տաքսիստները, այլև՝ վարսավիրանոցները: Վերջին տարիներին թափ է հավաքում նաև ատամնաբուժական տուրիզմը: Շատ իրանցիներ գերադասում են իրենց ատամների բուժումը վստահել հայ մասնագետներին, ընդ որում` նախընտրելով ոչ միայն հայ ատամնաբույժների առաջարկած գինը, այլև նրանց մատուցած ծառայության որակը:

© Sputnik / Aram NersesyanԻրանցի զբոսաշրջիկները Հայաստանում
Иранцы в Армении отмечают Новруз  - Sputnik Արմենիա
Իրանցի զբոսաշրջիկները Հայաստանում

«Ծախսել սիրող ժողովուրդ են: Մեզ մոտ կա կարծրատիպ, որ գրպանից խռով են, բայց դա այնքան էլ այդպես չէ: Ծառայությունը ճիշտ կազմակերպելու պարագայում բավականին շռայլ են»,- ասում է իրանցի զբոսաշրջիկների հետ շփման մեծ փորձ ունեցող Սարգիս Ղազարյանը:

Ի դեպ, իրանցիների տոնական արձակուրդներն ու բարձր տրամադրությունը Հայաստանում լիարժեք դարձնելու համար այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, մեր երկրում կազմակերպվել են իրանցի էստրադային աստղերի համերգներ: Ընդ որում, եթե նախկինում 3-4 համերգ է կազմակերպվել, այս տարի արդեն 10 համերգ է նախատեսված: Եվ այս հանգամանքը ևս գրավող լրացուցիչ գործոն է սեփական երկրում համերգներ այցելելու հնարավորությունից զրկված իրանցիների համար:

 

Լրահոս
0