00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրաշքով փրկված սիրիահայ ընտանիքը գոյատևան խնդիր է լուծում հայրենիքում

Բաժանորդագրվել
Սիրիայի պատերազմը բազմաթիվ կյանքեր խլեց, այդ թվում՝ սիրիահայերի: Ոմանք կարողացան փրկվել ու մի կերպ հասնել Հայաստան: Sputnik Արմենիայի թղթակիցը հանդիպել է Գորանյաններին, ովքեր մեկ տարի առաջ հրաշքով են փրկվել մահից և վերադարձել պատմական հայրենիք

Լաուրա Սարգսյան, Sputnik.

«Ռոստովսկայա 15» փողոցի տներից մեկի բակում մեզ դիմավորեց Գորանյան ընտանիքը: Ժպտերես կանայք հարգանքով ողջունեցին ու ներս հրավիրեցին մեզ: Գորանյան ընտանիքի մայրը՝ Աստղիկը, սկսեց իր պատմությունը՝ անընդհատ ներողություն խնդրելով, որ հյուրերի համար պատշաճ պատրաստություն չի տեսել և տնային հագուստով է դիմավորել մեզ:

Ի սկզբանե երջանկությունն էր

Ես Աստղիկ Գորանյանն եմ, ծնվել եմ Հալեպում: Արևմտյան Հայաստանում երիտթուրքերի իրականացրած զանգվածային ջարդերից հետո (1915-1923թթ.) ծնողներս ապաստան գտել են Սիրիայում: Մասնագիտությամբ հայագետ եմ, աշխատել եմ երեխաների հետ, նրանց հայերեն եմ սովորեցրել: Ես ունեի լավ աշխատանք, տուն, ավտոմեքենա: Վերջին տարիներին «Օգնության խաչ» կազակերպության ակտիվիստներից էի: Երջանկությունը տևեց մինչև պատերազմի սկսվելը:

Մեզ ոչ մի անգամ չեն ճնշել Սիրիայում, մենք մեզ զգում էինք ինչպես տանը: Ըստ էության, հենց այնտեղ էլ մեր տունն էր: Կառավարությունը միշտ նպաստում էր երկրի հայաբնակ շրջաններում հայկական եկեղեցիների կառուցմանը:

Մահից հրաշքով փրկված Հորանյանների ընտանիքը Սիրիայից գաղթել է Հայրենիք - Sputnik Արմենիա
Մահից հրաշքով փրկված Գորանյանների ընտանիքը Սիրիայից գաղթել է Հայրենիք

Մենք չորս տարի դիմացանք պատերազմին: Վերջին կաթիլն այն դարձավ, երբ գնդակոծությունների հետևանքով մեր փողոցը գետնին հավասարվեց:

Մի անգամ առավոտյան արթնացանք պայթյուններից և մարդկանց ճիչերից… Երբ պայթեց հերթական ռումբը՝ ոչնչացնելով Զավարյանի անվան հայկական դպրոցը, որը գտնվում էր մեր տան մոտ, կարծեցինք, թե մահացանք:

Ամուսնուս և աղջկաս հետ փորձեցինք դուրս վազել տնից, բայց չկարողացանք, քանի որ տունը շրջափակման մեջ էր: Աստիճանները, որոնցով պիտի իջնեինք փողոց, ամբողջովին քանդված էին: Երկար փողոցի վրա միայն մեր տունն էր կանգուն մնացել, շուրջ մեկ շաբաթ ապրեցինք այնտեղ, հետո մեզ փրկեցին հայ երիտասարդները:

Ճանապարհ դեպի տուն

Որոշեցինք գալ մեր պատմական հայրենիք: Չեմ էլ հիշում, թե ինչպես հասա Հայաստան, միայն գիտեմ, որ հասա:

Աստղիկի շուրթերը դողացին, խնդրեց ընդհատել զրույցը: Աչքերն արցունքով լցվեցին, լռեց: Հետո հավաքեց մտքերն ու շարունակեց պատմությունը:

Երևան գալուց առաջ մենք ութ ամիս ապրել էինք առանց էլեկտրականության և ջրի: Ջուր բերելու համար մի քանի կիլոմետր էինք անցնում: Երբեմն անգամ ձեռքերը լվալու հնարավորություն չունեինք:

Էլ ինչի՞ մասին պատմեմ, ի՞նչը մոռանամ: Զգում եմ, որ խոսքս կցկտուր է, բայց մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչ պատահեց մեզ հետ: Փառք Աստծուն, մենք հասանք հայրենիք և ապրելու ենք:

Հյուր՝ Երևանում

Չգիտեմ՝ ում դիմեմ, որտեղ աշխատանք գտնեմ… Ես ուսուցիչ եմ, բայց իմ հայերենն այստեղ չեն հասկանում (Աստղիկը ժպտում է, իսկ աչքերում ցավ և դառնություն է արտացոլվում): Ես նախ պետք է արևելահայերեն սովորեմ, հետո նոր դասավանդեմ:

Սա արդեն չորրորդ տունն է, որ փոխել եմ Հայաստանում: Այս անգամ մեր բախտը բերեց, այստեղ խոնավ չէ, տունն էլ լուսավոր է: Արդեն մի քանի ամիս չենք վճարել տան վարձը: Մենք դիմեցինք համապատասխան մարմիններին, որպեսզի գոնե սննդի հարցում օգնություն ստանանք: Բայց մեզ մերժեցին, ասացին, որ իմ ընտանիքում անչափահաս երեխաներ չկան:

Ինչ-որ կազմակերպություններ առաջին ամիսներին վճարեցին մեր բնակարանի վարձը, բայց դա որքա՞ն կարող է տևել: Մեզ ասացին, որ մենք երիտասարդ ենք ու կարող ենք աշխատել: Փորձեցի վաճառողուհի աշխատել, բայց ինձ չվերցրին լեզվական խնդրի պատճառով: Փորձեցի տանը տարբեր ուտելիքներ պատրաստել և վաճառել, բայց դրանից նույնպես ոչինչ դուրս չեկավ:

Չգիտեմ՝ ո՞րն է իմ անհաջողությունների պատճառը. միգուցե ես դեռ սթրեսի ազդեցության տակ եմ և այդ պատճառով ինձ մոտ ոչինչ չի ստացվում: Գիտե՞ք՝ ինչ է նշանակում ամեն ինչ ունենալ և մի ակնթարթում ամեն ինչ կորցնել… Ես ինձ մուրացկան եմ զգում, որը թակում է ուրիշների դռները…

Դուք առաջինն եք, որ հետաքրքրվում եք մեր կյանքով, եկաք ու պարզապես հարցրեցիք՝ ինչպե՞ս եք, ինչպե՞ս եք ապրում:
Չնայած դժվարություններին՝ ես ուրախ եմ, որ վերադարձել եմ պատմական հայրենիք: Իհարկե, չէի մտածում, որ նման պայմաններում կգամ Հայաստան:

Հայաստանն ինձ համար միշտ հեքիաթային երազ է եղել: Երբ ապրում ես օտարության մեջ, հայրենիքի կարիքն ավելի է սրվում: Ինձ համար հայրենիքը հայրենիք է, և կարևոր չէ, թե ինչպիսին է այն: Եթե ծնողներից մեկը վատն է, միևնույն է, նա չի դադարում քո ծնողը լինել:

 

 

Լրահոս
0