00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահան Պողոսյան. «Վանաձորն այսօր շատ թշվառ վիճակում է»

© Личная страница в ФБ Солист рок группы "Вордан Кармир" Ваан Погосян
Солист рок группы Вордан Кармир Ваан Погосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վանաձորցիներն այսօր ռոք երաժշտությունը կապում են նախևառաջ «Որդան կարմիր» խմբի հետ: Իսկ ժամանակին Վանաձորը ռոք մշակույթ ուներ, ճանաչված ռոք կատարողներ: Որտե՞ղ են հիմա այդ խմբերը, ինչո՞ւ այսօրվա սերունդը չի հիշում նրանց: Հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ «Որդան կարմիր» ալտերնատիվ ռոք խմբի վոկալիստ Վահան Պողոսյանի հետ զրույցի միջոցով

Ադրինե Թորոսյան, Sputnik.

Վահանը հիշեցրեց, որ «Որդան կարմիրից» առաջ իրենք մի խումբ էլ են ունեցել՝ «Senexes»-ը, դեռ այն ժամանակ, երբ նոր միայն նվագել էին սովորում, իսկ 2000-ականներին Վանաձորում շատ գործող խմբեր կային՝ «Generation X, «Delis», «J.E.M.», «Eveapple», «Gizaque», «Փուշ», «Lav Eli»: Բայց նշվածներից այսօր միայն «Որդան կարմիրն» է մտաբերվում: Նրանց հասակակից ռոք երաժիշտները, հին խմբերն այլևս չկան ասպարեզում, իսկ եղածներն էլ մշտապես չեն ստեղծագործում: Վահանի խոսքով՝ իրենց արդեն կարելի է ռոքի ավագ սերունդ կոչել, 30-ն անց են, 11 տարվա անդադար գործունեություն ունեն ռոք երաժշտության ոլորտում, իսկ երիտասարդ սերնդի վանաձորյան մի քանի խմբերը՝ «Lousnelius»-ը, Clocker-ը, Sirius-ը, ավելի երիտասարդ են և դեռ ոչ անհրաժեշտ չափով ակտիվ: Կա նաև «Ավյուն» խումբը. նախկին «Գիզաք» խմբի անդամներն են և «Որդան Կարմիրի» բաս կիթառահար Դավիթ Գալստյանը:

© Личная страница в ФБ «Որդան կարմիր»
Рок группа Вордан Кармир - Sputnik Արմենիա
«Որդան կարմիր»

- Ինչպե՞ս եղավ, որ Վանաձորում այդքան շատ խմբերից միայն «Որդան կարմիրը» դիմացկուն գտնվեց:

— Կարող է մեր բախտը ինչ-որ ձևով բերել է, որոշակի ֆինանսական հովանավորություն է եղել ծնողների կողմից: Կարողացել ենք գործիքներ գնել, ստուդիա ենք սարքել: Մեծագույն դեր է ունեցել մեր նպատակասլացությունը: Այդ ամենը մեզ շատ է օգնել, դրա հաշվին մեր պասիվ շրջաններում գոյատևել ենք: Հիմա եկել, այնպիսի մի կետի ենք հասել, որ մեր կյանքն առանց այս ամենի չենք պատկերացնում կամ պատկերացնում ենք, բայց չենք ուզում, որ առանց այս ամենի լինի: Ու դրա համար ատամներով պահած պայքարում ենք, առաջ ենք գնում, նոր բաներ ենք ստեղծում: 2010թ.-ից անփոփոխ է եղել կազմը. նաև դրա շնորհիվ է, որ գոյատևել ենք, մեր գործունեությունը բերել ենք մի մակարդակի, որտեղ ունենանք քիչ թե շատ կոմերցիոն նպատակներ, որոնք օգնում են ինչ-որ փոքր հարցեր լուծել, մեր հացը վաստակել: Ու դա շատ կարևոր է, եթե դու կարողանում ես քո սիրած գործը բերել այդ ֆորմատ, այն էլ Հայաստանում, որտեղ բացարձակ չկա ռոք երաժշտության շուկա, եթե դա քեզ հաջողվում է, արդեն ինքնըստինքյան ձևավորվում է մղումը, որ անես, լավ անես, առաջ գնաս, շատ համերգներ ունենաս ու մի քիչ էլ փող աշխատես: Մենք ի սկզբանե, երբ սկսել ենք նվագել, նպատակ ենք ունեցել հասնել ինչ-որ գագաթի, հայտնիության, հաջողության, միշտ այդ մղումներն ենք ունեցել, դրա համար էլ նպատակը մեզ այդպես առաջ է տարել:

- «Որդան կարմիրը» հազվադեպ է համերգներ տալիս հայրենի քաղաքում՝ Վանաձորում:

— Դա էլ է բնական, հենց սկզբից էլ մեր ձգտումն ավելի շատ Երևանն է եղել, ախր շատ պարզ է, մի բան միայն ասեմ, մեր քաղաքում չկա մի փաբ, որտեղ կարող է ռոք երաժշտություն հնչել: Մեր քաղաքում դեռ չի ձևավորվել ազատ ապրելու, իրար չխանգարելու, բամբասանքներից չվախենալու մշակույթը: Այստեղ՝ Վանաձորում ապրող լայն մտածող ու առաջադեմ մարդիկ դեռ ավելի շատ են պարտվում, քան մայրաքաղաքում: Վանաձորում բացվեց առաջին փաբը, բացվեց ու փակվեց, որովհետև սա Վանաձորն է, այստեղ կարծրատիպեր կան, կաղապարներ, ու այստեղ փաբ ունենալն արդեն մեծ խնդիր է փաբի տիրոջ համար: Չի կարող ռոք ու փաբային կյանք զարգանալ այնտեղ, որտեղ աղջիկներն իրենց չեն կարող ազատ զգալ: Չի զարգանա նաև, քանի որ այստեղ այդ երիտասարդությունը վճարունակ չէ՝ աշխատանք չլինելու պատճառով: Ամեն ինչ փոխկապակցված է: Եթե համեմատենք մայրաքաղաքի հետ, որպես վազորդներ՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, մայրաքաղաքը կարծես հարյուր մետրով առաջ է վազում այս երկու քաղաքներից, ու դա այսպես պետք է լիներ, որովհետև ամեն ինչ, ամեն ռեսուրս ծախսվում է Երևանի վրա, հենց Երևանի կենտրոնի վրա, դրա համար էլ այստեղ այս վիճակն է: Շատ եմ ցավում, որովհետև այս քաղաքը շատ լավ էներգետիկա ունի ու ստեղծագործելու համար իդեալական տեղ է, ու ինչ-որ մի աուրա կա, որը միշտ կարոտում ես և ուզում ես գալ ու հենց այստեղ ստեղծագործել: Այս քաղաքը լավ մարդիկ է տվել, լավ ստեղծագործություններ, բայց այսօրվա դրությամբ Վանաձորը ինձ համար շատ, ցավալիորեն շատ թշվառ վիճակում է: Գալիս ես ինչ-որ մի տեղից, դրսից, Եվրոպական մի փոքր քաղաքից կամ հենց Երևանից, մտնում ես Վանաձոր, ու մոտդ դեպրեսիա է սկսվում, որովհետև նայում ես՝ ամենուր կիսաքանդված, ժանգոտ, կեղտոտ ինչ-որ անշուք տեսարաններ են: Այս ամենը չի փոխվում տարիներով, ճանապարհներն ու մայթերին ես նայում, սիրտդ ցավում է, հոգեպես ընկճվում ես:

- Ա4-ը «Որդան կարմիրի» առաջին ու դեռ միակ ամբողջական, լիամետրաժ, ալբոմն է (2013թ.), որն ըմբոստության կոչ էր՝ մարդու անտարբերության, անհաղորդության, թելադրված շրջանակներից, ամեն տեսակի չգրված օրենքներից, կաղապարներից դուրս գալու անկարողության դեմ, ինչն էլ ըստ էության խմբի գործունեությունն է այս բոլոր տարիներին, ողջ ստեղծագործական ընթացքում: Որքանո՞վ է տղաներին հաջողվել քանդել այդ շրջանակը և ազատվել քառակուսիներից:

— Ալբոմի վրա A4 է գրված ու մի մուրճ է նկարված, որը հարվածում է A4-ին. գաղափարը այն էր, որ այդ ստանդարտներին մի քիչ հարվածենք, ջարդենք, փշրենք, մի կողմ դնենք, լայն մտածենք ավելի: Իսկ մեր հիմնական գաղափարախոսությունը քեզնից հետո քո փոքր պատմության մեջ արժեքավոր հետք թողնելն է ու այդ հետքով նաև քո գործով ուրիշներին ոգևորելը: Որպեսզի ոգևորվեն, ցանկանան ինչ-որ բան էլ իրենք արարեն, ստեղծեն, ստեղծագործեն: Մենք շատ ենք ուրախանում, երբ իմանում ենք՝ ինչ-որ մեկը «Որդան կարմիր» լսելով՝ ոգևորվել է, որոշել է կիթառ կամ ինչ-որ ուրիշ գործիք նվագել, դրանից հետո խումբ է ստեղծել, ու այդ խումբը ինչ-որ երգ է ձայնագրել: Կամ ինչ-որ մի երիտասարդ փողոցից կտրվել է, սկսել է ուրիշ երաժշտություն լսել: Ու նման օրինակները բազմաթիվ են, մենք բախտավոր ենք, որ կարողացել ենք փոփոխություններ բերել մարդկանց մտքերում, հոգիներում: Պատկերացնում եք՝ դա ինչ հզոր իմպուլս է ու որտեղից է գալիս, ախր «Որդան կարմիրից» չի սկսվել, մենք «System of A Down»-ից, Tool-ից ու մյուսներից ենք ազդվել, իսկ նրանք էլ՝ ուրիշ խմբերից: Ժամանակների խորքից է այդ ոգեշնչող էներգիան գալիս: Այ դա ենք մենք ու արվեստի մյուս գործիչները տեղափոխում ժամանակի միջով:

- Կազմավորումից մինչ օրս խումբը պայքարում է բացասական երևույթների դեմ՝ մասնակցելով մարդու իրավունքների, բնապահպանական և այլ խնդիրների ուղղված տարբեր նախաձեռնությունների: Երբեմն էլ քաղաքական տեքստեր են հանդիպում երգերում: Արդյո՞ք քաղաքականությամբ ինչ-որ տեղ կաշկանդված չեն տղաները կամ ինչ արգելված թեմաներ կան նրանց համար առհասարակ:

— Մենք սրտացավ ենք մեր քաղաքի, մեր երկրի, մեր ապագայի համար: Մեր երգերում երբեմն հանդիպում են սոցիալական կամ քաղաքական որոշ երևույթներ քննադատող մտքեր, բայց դա նորմալ է: Մեր երկրում համարյա բոլորն են այդպիսի թեմաներ շոշափում առօրյայում, և դա շատ լավ է: Երբեք չենք կաշկանդվել ու խնդիրներ էլ չենք ունեցել դրա պատճառով: Մենք գտել ենք մեր ուղին, և դա մարդկանց սրտերում ու մտքերում դրական փոփոխություններ բերելն ու լավ օրինակ լինելն է: Մեր գործը շատ դժվար է ու դանդաղ, բայց տարիներ անց ակնհայտ կլինի արդյունքը:

© Давид Джотян «Որդան կարմիր»
Концерт рок группы Вордан кармир  - Sputnik Արմենիա
«Որդան կարմիր»

Զրույցի ընթացքում Վահանն անկեղծացավ ու գաղտնիք բացեց՝ ձայնագրվում է խմբի երկրորդ ալբոմը՝  հայկական, ռազմահայրենասիրական՝ «Զարթիր լաո», «Սարդարապատ», «Լեբլեբիջների խմբերգ», «Ձայնը հնչեց» և այլ երգերի մշակումներով, որը հավանաբար կթողարկվի արդեն մայիսին: Միաժամանակ խումբը շարունակում է հետաքրքրվել արտերկրից ստացվող հրավերներով: ԱՄՆ-ում անցյալ տարի կայացած համերգից անչափ տպավորված տղաները ցանկություն ունեն համերգներով հաճախակի մեկնել Միացյալ Նահանգներ:

 

 

Լրահոս
0