00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սթենմայեր. Հայոց ցեղասպանությունը դարի հանցագործությունն է

© Sputnik / Асатур Есаянц Американский фотограф Джон Стэнмейер
Американский фотограф Джон Стэнмейер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաշխարհային ճանաչում ունեցող լուսանկարիչ Ջոն Սթենմայերը դասախոսություն կարդաց Երևանում

NationalGeographic-ի լուսանկարիչն իր աշխատանքներում ներկայացրել է զանգվածային ջարդերի ընթացքում հայերի անցած ճանապարհը: Լուսանկարիչը Sputnik Արմենիային է պատմել իր ստեղծագործական ուղու և բացահայտումների մասին, ինչպես նաև խորհուրդներ է տվել սկսնակ լուսանկարիչներին: Զրույցը վարել է Լաուրա Սարգսյանը:

© Sputnik / Асатур Есаянц Ջոն Սթենմայեր
Американский фотограф Джон Стэнмейер - Sputnik Արմենիա
Ջոն Սթենմայեր

 

— Մաեստրո, դուք շատ բան գիտեք Հայոց ցեղասպանության մասին: Ե՞րբ եք սկսել ուսումնասիրել այդ թեման:

— Ես սկսեցի ուսումնասիրել հարյուր տարվա պատմությունը՝ լուսանկարելով այն վայրերն ու ուղին, որտեղ եղել են ու որտեղով անցել են հայերը 1915 թվականին: Ինձ հետաքրքրեց այդ թեման, երբ իմացա մորս կյանքի պատմությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (խոսքը Հոլոքոստի մասին է — խմբ.): Ես հատման կետեր էի գտնում մորս ճակատագրի ու 1915 թվականի դեպքերի միջև: Ես տպավորված էի, շատ տպավորված: Բնականաբար, այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ, ամբողջ մարդկության համար է ողբերգություն:

— Ձեր մեջ «ապրող» լուսանկարչին ե՞րբ բացահայտեցիք:

— Ես չեմ բացահայտել (ժպտում է), լուսանկարն է ինձ բացահայտել: Մինչև 18 տարեկանը չէի կարողանում կադրեր տեսնել, նույնիսկ լուսանկարչական սարքից օգտվել չգիտեի: Թեև առաջին լուսանկարն արել եմ 13 տարեկանում: Ոտքս էի նկարել:
Այսօր շնորհակալ եմ, որ լուսանկարիչ եմ: Ժամանակին, երբ երիտասարդ էի, նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ լուսանկարն այդքան մեծ նշանակություն կունենա ինձ համար:

— Ի՞նչը փոխեց Ձեր կյանքը:

— Մի շարք իրադարձություններ ազդեցին իմ կյանքի վրա, ու դրանք այնքան շատ են, որ ինչ-որ մեկն առանձնացնել չեմ կարող: Դրանք բոլորը նպաստեցին, որ կյանքս այսօր լինի այնպիսին, ինչպիսին կա: Ես չեմ շրջանցում ձեր հարցը և իրականում այսպես եմ կարծում՝ մի իրադարձությունը կարող է գլոբալ ազդեցության մաս կազմել, որը և փոխում է կյանքը: Մի իրադարձություն` ավազի մի հատիկ ծովում, որը մարդ է կերտում: Իրադարձությունները միասին են փոխում մարդուն, և յուրաքանչյուրն իր հերթին փոխում է մարդու առօրյա գոյությունն ու կերտում բնավորությունը: Սակայն դրա համար ժամանակ է ծախսվում:

© Sputnik / Асатур Есаянц Ջոն Սթենմայեր
Американский фотограф Джон Стэнмейер - Sputnik Արմենիա
Ջոն Սթենմայեր

Օրինակ՝ այսօր ես պատմում էի իմ տպավորությունների մասին, Հայաստանի մասին, համեստության, սիրո, պատմության, հայ ժողովրդի եռանդի մասին, որը ես ոտքերովս եմ զգացել: Այդ էներգիան ինձ ոգեշնչել է ու մխրճվել հոգուս ու գիտակցությանս մեջ:
Ես իմ էվոլյուցիոն զարգացման պտուղն եմ ու դեռ աճում եմ, սովորում, ես այսօր էլ եմ երեխա, փոքր երեխա: Ձեր առաջ կանգնած եմ բաց հոգով, որպեսզի մի բան էլ ձեզնից սովորեմ: Ես եկել եմ հանդիպելու նրանց, ովքեր կազդեն իմ մտածելակերպի ու աշխարհընկալման վրա:
Փորձում եմ երջանիկ լինել…

— Ինչպե՞ս ծնվեց Ջիբութիի հայտնի լուսանկարը, կպատմե՞ք ստեղծման պատմությունը:

— Կարմիր ծովի ափին էր, Ջիբութի քաղաքում: Այնպիսի տպավորություն էր, թե լուսանկարում եմ մեզ բոլորիս` ինձ, քեզ, մեր քույրերին ու եղբայրներին:
Պատմությունը սա է՝ միգրանտները փորձում են կապ հաստատել հարազատների հետ:
Տանը լինելու ցանկությամբ ենք փորձում սփոփանք ու հավասարակշռություն գտնել: Հենց տունն է, որ էներգիա է հաղորդում, հոգեպես հանգստացնում է քեզ ու հույս ներշնչում: Լուսանկարում Սոմալիի բնակիչներ են, փորձում են ազդանշան «բռնել», նկարը պատկերում է մեզ բոլորիս՝ մարդկության խաչմերուկում կանգնած, որտեղ մենք ինքներս մեզ հարց ենք ուղղում կյանքի իմաստի ու կարևորության մասին, որտեղ հատվում են պատերազմի, չքավորության, տեխնոլոգիաների ու հաղորդակցման սահմանները:

© National GeographicՋոն Սթենմայերի հայտնի լուսանկարը, որը հաղթել է World Press Photo 2014 մրցույթում
Фотография Джона Стенмайера, которая победила в фотоконкурсв World Press Photo 2014 - Sputnik Արմենիա
Ջոն Սթենմայերի հայտնի լուսանկարը, որը հաղթել է World Press Photo 2014 մրցույթում

— Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ լուսանկարիչներին:

— Ինձ համար ամենամեծ մարտահրավերը չհանձնվելն էր: Խորհուրդ եմ տալիս երբեք չհուսահատվել, և այդ խորհուրդը միայն լուսանկարիչների համար չէ: Դու պետք է անչափ սիրես քո գործը, պարզապես հմայված լինես դրանով:
Ես սկսել եմ բոլորի պես՝ դժվարությունները, հուսահատությունն ու սեփական անձը հաղթահարելով: Այսօր դուք գրեթե ամեն ինչ ունեք: Ստեղծե՛ք ու մի՛ վախեցեք սխալվելուց: Աշխատեք ձեզ վրա ու աճեք՝ ամեն օր նոր բան բացահայտելով:

 

 

Լրահոս
0