00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դինգո թիմ». «Յունիգրաֆ իքսի» շներին ոչ ոք չի գողացել

© "Динго"Фотографии, сделанные в Юниграф Икс
Фотографии, сделанные в Юниграф Икс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Յունիգրաֆ իքս» ընկերությունն օրեր առաջ հայտարարել էր, թե իր տարածքից շներ են գողացել, անհայտ անձինք գիշերով ապօրինաբար ներխուժել են «Յունիգրաֆ իքսի» տարածք ու 17 շուն տարել

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Հայտարարությունն, իհարկե, անարձագանք չմնաց: «Անհայտ» անձինք, այսինքն կենդանասեր մարդկանց իր շուրջը համախմբող «Դինգո թիմ» կազմակերպության անդամները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին, որ շներին իրենք են դուրս բերել «Յունիգրաֆ իքսի» տարածքից:

«Տարել ենք ընդամենը 4 շուն, որոնցից երկուսը մեր կողմից ստերջացված շներ էին: Մեկը սատկած էր, վերցրինք մեզ հետ, որովհետև շներն արդեն հոշոտում էին կենդանուն, իսկ չորրորդ շունն էլ անչափ հյուծված էր, մտածեցինք՝ կկարողանանք փրկել, բայց մեքենայի մեջ նա էլ սատկեց»,- պատմեց «Դինգո թիմ» կազմակերպության հիմնադիր նախագահ Օվսաննա Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ իրենք երկու մեքենայով են եղել, այսինքն ցանկության դեպքում էլ չէին կարող իրենց հետ 17 շուն տանել: Ընդ որում, «Յունիգրաֆ իքսի» տարածք էլ հնարավոր չէր մտնել «ապօրինաբար», որովհետև տարածքը շրջափակված է բարձր պարսպով:

«Մենք համոզեցինք պահակին, և նա բացեց դուռը: Սարսափելի տեսարան էր՝ ասես արյան գետ հոսեր, շները վախեցած նայում էին մեզ, ճաշի վրայի բորբոսի հաստությունը հասնում էր 3 սմ-ի»,- ասաց նա:

© "Динго"«Յունիգրաֆ իքսի» կլինիկայում
Фотографии, сделанные в Юниграф Икс - Sputnik Արմենիա
«Յունիգրաֆ իքսի» կլինիկայում

«Յունիգրաֆ իքս» ընկերության իրականացրած աշխատանքների որակի, կենդանիների նկատմամբ վատ վերաբերմունքի, դաժանաբար սպանելու մասին բողոքները նորություն չեն: Այս մասին պարբերաբար խոսվում է, ու հասարակությունն էլ շատ բուռն է արձագանքում այդ խոսակցություններին:

«Աստված տա, որ «Յունիգրաֆ» ընկերության ու նրա սեփականատերերի կյանքը հազար անգամ ավելի վատը լինի, քան փողոցային շներինը, անկեղծ եմ ասում` Աստծուն դիմելով: Դուք մարդ կոչվելու իրավունք չունեք…», — Facebook սոցցանցի «Դինգոյի» էջում այսպես է մեկնաբանել օգտատերերից մեկը:
Շատերն առաջարկում են «շներին ազատելու» նոր ակցիաներ կազմակերպել: Ոմանք շատ ավելի մարտական են տրամադրված և կոչ են անում ամեն կերպ պայքարել հենց «Յունիգրաֆ իքսի» դեմ: Ինչի՞ց են դժգոհ մարդիկ:

«Յունիգրաֆի» աշխատակիցները մի քանի օր առաջ տարան նաև Սաթենիկի 3 շներին: Սաթենիկը Sputnik Արմենիային պատմեց, որ թեև շները բակում էին ապրում, բայց ինքն էր խնամում ու կերակրում նրանց, հետևում շների առողջությանը, դեղորայք գնում:

Նրա խոսքով` խաղաղ շներ էին ու երբեք ագրեսիվ չեն եղել, որևէ մեկին չեն կծել: Սակայն հարևանները բողոքել են, թե իբր երեխաները շներից ինչ-որ հիվանդությամբ են վարակվել (ինչը Սաթենիկը ժխտում է), ու շներին տարել են:
Սաթենիկը կազմակերպության հետ առնչվող ծանոթների միջոցով պարզել է, որ շներին սպանելու են, թեև «Յունիգրաֆի» աշխատակիցներն իբր շներին տարել են «բուժելու և իրենց մոտ պահելու» համար:

«Մեզ ասացին, որ փամփուշտներն ափսոսում են, ուրիշ կերպ կսպանեն», — ասաց Սաթենիկը:

Նա գնացել է շների հետևից ու կլինիկայի տարածքում մի մեծ փոս է տեսել, ասում է՝ շներին սպանելուց հետո հենց այդ փոսում են թաղում: Սաթենիկի կարծիքով՝ դրա ապացույցն այն է, որ կլինիկայում շատ քիչ թվով շներ կային, եղածներն էլ անվերջ կլանչում էին:

Սաթենիկի շներին տարել են, բայց հենց նրա դեմ են բողոք ներկայացրել ոստիկանություն, իբր նա «Յունիգրաֆ իքսի» երկու աշխատակցի է ծեծել: Այնինչ Սաթենիկը վստահեցնում է, որ պարզապես փորձել է խանգարել, որ իր շանը պարանով չբռնեն ու չտանեն:

«Մեզ ասում են, որ շներին այնտեղ են պահում, սակայն այնտեղ շատ քիչ շուն կար: Բոլորն այնտեղ չէին տեղավորվի», — ասաց Սաթենիկը:

© "Динго" «Յունիգրաֆ իքսի» տարածքում պահվող շները
Фотографии, сделанные в Юниграф Икс - Sputnik Արմենիա
«Յունիգրաֆ իքսի» տարածքում պահվող շները

Բացի այդ, նա ու «Դինգո թիմի» ներկայացուցիչները պնդում են, որ «Յունիգրաֆի» աշխատակիցները շներին կլինիկայում «չումկա» վիրուսով են վարակում ու փողոց բաց թողնում: Նրա խոսքով` այդպես մյուս շներին են վարակում, որոնց մի մասը սատկում է, իսկ մյուսներն էլ քաղաքացիների ահազանգով հայտնվում են կլինիկայում ու այնտեղ սատկում: Կամ էլ պարզապես սպանում են նրանց:

«Յունիգրաֆ իքս» ընկերության մամուլի քարտուղար Լիլիթ Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցի ընթացքում հրաժարվեց մեկնաբանել շներին փողոց բաց թողնելու մասին խոսակցությունները՝ ասելով, որ դրանով զբաղվում է ոստիկանությունը:

Մամուլի քարտուղարը չգիտեր նաև այն մասին, թե քանի շուն է այս պահին գտնվում կլինիկայում: Միայն նշեց, որ «Յունիգրաֆ իքս» ընկերության տարածքում կարող է միաժամանակ մոտ 200 կենդանի տեղավորվել:
Ինչ վերաբերում է շների սպանությանը, Գրիգորյանը նշեց, որ իրենք իրականացնում են այն գործառույթները, որոնք պարտավորվել են կատարել քաղաքապետարանի հանձնարարությամբ:

««Յունիգրաֆ իքսը» հաղթել է քաղաքապետարանի հայտարարած մրցույթում, որի պայմանագրի պարտադիր կետերից մեկը կենդանիների վնասազերծումն ու ստերջացումն է: Շների ճակատագիրը որոշում են մասնագետները: Այն շները, որոնք վիրուսակիր են ու տարածում են այդ վիրուսը, հիվանդ են ու ագրեսիվ, նրանց քնեցնում են», — ասաց Գրիգորյանը:

Նա հայտնեց, որ քնեցնելուց հետո շներին տեղափոխում են քաղաքապետարանի հատկացրած հատուկ վայր, որտեղ էլ թաղում են:
Գրիգորյանն ընդգծեց, որ կլինիկան զբաղվում է միայն փողոցային շներով, որոնց հիմնական տարբերանշանն այն է, որ վզակապ չեն ունենում և նրանց կողքին տեր չի լինում:

Նրա խոսքով` երբեմն քաղաքացիների խնդրանքով վերադարձնում են փողոցային շներին, սակայն պայմանով, որ կենդանիներն այլևս չեն խանգարի բնակիչներին:

«Մենք մեր աշխատանքն իրականացնում ենք բացառապես քաղաքացիների խնդրանքով: Հանրային հայտ գոյություն ունի, հասցեները տրամադրվում են հենց քաղաքացիների կողմից, նրանք են խնդրում տանել շներին», — ասաց Գրիգորյանը:
Տեղեկություն են ստանում նաև տարբեր կառույցներից, այդ թվում` քաղաքապետարանի «թեժ գիծ» ծառայության միջոցով:

Մամուլի քարտուղարը հերքեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու բոլոր մեղադրանքները՝ վստահեցնելով, որ նման փաստեր չկան, ու իրենք կիրառում են այն նույն մեթոդները, որոնք ընդունված են ամբողջ աշխարհում:

«Մենք կիրառում ենք ստերջացման ու քնեցման մեթոդները, ինչն անում է ամբողջ աշխարհը: Պարզապես դա ոչ բոլոր կենդանասերներին է դուր գալիս, այդ պատճառով էլ նրանք անիմաստ աղմուկ են բարձրացնում: Սակայն որևէ փաստ չունեն, փուչ մեղադրանքներ են», — ասաց Գրիգորյանը:

Նա վստահեցրեց, որ կլինիկան ուշադրություն չի դարձնելու այդ «շանտաժին» ու շարունակելու է լուծել քաղաքը թափառող շներից ազատելու բարդ խնդիրը, որի շնորհիվ քաղաքացիների անվտանգությունն է ապահովելու:

Փողոցում ապրող շների հարցն, իհարկե, լուծման կարիք ունի, սակայն կենդանասերներին հատկապես հուզում է այն հարցը, թե ինչպես է պատահում, որ քաղաքապետարանի հայտարարած մրցույթում միշտ հաղթում է «Յունիգրաֆ իքս» ընկերությունը: Ընկերություն, որը տարիներ շարունակ կենդանասերների թիրախն է դարձել:

Չի կարելի ասել, որ բոլոր թափառող շներն անվնաս են ու չեն կարող վարակ տարածել: Բնականաբար, կան շներ, որոնք իսկապես վտանգավոր են ու ագրեսիվ: Սակայն, միևնույն է, կենդանասերները շարունակելու են մերժել շների հետ դաժանաբար վարվելու մեթոդները, չէ՞ որ շունն այն միակ կենդանին է, որի հավատարմությունը սահմաններ չունի:

 

 

Լրահոս
0