ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում «Բոինգ 737-800» ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի պատճառով զոհվել է 62 մարդ:
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, ՀՀ նախագահը խնդրել է կարեկցանքի ու զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին: