00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոգեբանի խորհուրդները աղետից տուժածների հարազատներին

© Sputnik / Асатур ЕсаянцПрофессор Рубен Агузумцян
Профессор Рубен Агузумцян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դուբայից Դոնի Ռոստով մեկնող Boeing ինքնաթիռը կործանվել է օդանավակայանում վայրէջք կատարելիս: Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են: Հարազատների հետ այժմ աշխատում են հոգեբանները: Հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է այն մասին, թե ինչ պետք է անի հոգեբանը նման իրավիճակում

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Պետք է շատ զգույշ լինել մարդու հոգեկան աշխարհի հետ, որովհետև այն կառավարում է ամբողջ վարքը, մտքերը, պետք լինել ուշադիր և մարդաուղղված, կարծում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը:

«Հայերն այդ փորձը ձեռք բերեցին երկրաշարժից հետո: Եղան նաև վթարներ, և հայ հոգեբանները սովորեցին աշխատել այդօրինակ իրադրություններում»,- ասաց Աղուզումցյանը:

Ըստ նրա՝ կարևոր է հատկապես առաջին փուլը, քանի որ շոկային փուլում շատ դժվար է ազդել մարդու վրա, որովհետև նա բոլորովին ուրիշ իրադրությունում է գտնվում, ուրիշ հուզական վիճակում: Այդ պատճառով շատ կարևոր է մարդու նկատմամբ ուշադիր լինել հենց առաջին փուլում: Պետք է մարդուն խոսեցնել, որ իր մեջ կուտակածը դուրս հանի, այլապես հույզերը կարող են և՛ հոգեբանական, և ֆիզիոլոգիական վնաս հացնել:

«Հոգեբանները պետք է կարողանան խոսեցնել մարդուն և լսել նրան, հատկապես լսել. դա շատ կարևոր է, որովհետև երբ մարդը խոսում է իր ապրումների մասին, նրա վիճակն ավելի է թեթևանում»,- վստահեցրեց հոգեբանը:

Կան մարդիկ, ովքեր այնքան ուժեղ են գտնվում, որ կարողանում են հաղթահարել ցավը, սակայն սովորաբար երբ առաջին ցնցումն անցնում է, ցավի զգացողությունն ավելի է սրվում, հաճախ դա հանգեցնում է ինքնամեղադրանքների, ապատիայի:

Ռուբեն Աղուզումցյանը խորհուրդ տվեց «ինքնակերությամբ» չզբաղվել և անպայման դիմել մասնագետի:
«Իրադրությունը շատ հաճախ ավելի հզոր է լինում, քան մեր մտքերն ու մեր հնարավոր մոտեցումները: Երբ դու գիտակցում ես, որ քո մեղքը տվյալ դեպքում մեծ չէ կամ ընդհանրապես չկա, արդեն այլ կերպ ես մոտենում քո հույզերին, զգացմունքներին: Հոգեբանը կօգնի ակտիվացնել գիտակցությունը»,- ասաց հոգեբանը:

Նա վստահեցրեց, որ նման իրավիճակներում հուզական դրսևորումների ժամանակ պետք չէ ամաչել լացից, որովհետև դա բոլորովին էլ թուլության նշան չէ:

«Ամաչել պետք չէ, որովհետև դրանով ավելի ենք բարդացնում մեր վիճակը: Պետք չէ ամաչել խոսելուց, որովհետև, երբ խոսում ես քո խնդիրների մասին, հաճախ հասկանում ես, որ միայնակ չես, այդօրինակ խնդիրներ ունեն նաև ուրիշները, և փոխում ես քո վերաբերմունքը»,- ասաց Ռուբեն Աղուզումցյանը:

Հոգաբանը խորհուրդ տվեց շատ շփվել և օգտվել ամենահզոր միջոցից՝ զբաղվել մի գործով, որը կշեղի ուշադրությունը:

«Հիմնականում ուշադրության կենտրոնացումն է հանգեցնում նրան, որ մենք բարդացնում ենք իրադրությունը, կենտրոնանում ենք մի հարցի վրա, և համապատասխան միտքը սկսում է տանջել մեզ, դեպրեսիոն հետապնդող մտքեր առաջացնել: Այդ մտքերի հետ շատ ավելի բարդ է պայքարել: Պետք չէ հասցնել դրան»,- նշեց հոգեբանը:

Դոնի Ռոստովի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարից հետո փրկարարներին ու իրավապահ մարմնի աշխատակիցներին զուգահեռ աշխատում են նաև հոգեբանները: Ինքնաթիռի ողջ անձնակազմն ու բոլոր ուղևորները զոհվել են, ու նրանց հարազատներն ու ընկերներն այս պահին հոգեբանական օգնության կարիք ունեն: Շաբաթ օրը, վաղ առավոտյան տեղի ունեցած ողբերգության լուրը հուզել ու ցավ է պատճառել բոլորին: Մարդիկ գնում են օդանավակայան ու ծաղիկներ տանում իրենց հետ:

 

Լրահոս
0