ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Դոնի Ռոստովում այսօր՝ մարտի 19-ի գիշերը, օդանավի կործանման հետևանքով զոհվածների նախնական ցանկում հայկական անուններ չկան։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ ներկայացնելով զոհերի նախնական ցանկը:
«Զոհվածների նախնական ցանկը, ուր հայկական անուններ չկան։ Ցավակցում ենք զոհերի հարազատներին և մերձավորներին»,-գրել է նա:
Նախնական տվյալով՝ ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը, վաղ առավոտյան, Երևանի ժամանակով 04:40-ին: Ինքնաթիռը բախվել է գետնին և մի քանի մասի բաժանվել: ԶԼՄ-ների տվյալով՝ ինքնաթիռի օդաչուն Դոնի Ռոստովում վայրէջք կատարելուց առաջ մի քանի անգամ հայտնել է, որ պատրաստվում է վայրէջք կատարել:
Զոհվածների նախնական ցանկը, ուր հայկական անուններ չկան։ Ցավակցում ենք զոհերի հարազատներին և մերձավորներին։https://t.co/giaMV0ZxDq
— Tigran Balayan (@tbalayan) 19 марта 2016 г.