00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:05
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
11:47
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
11:56
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ–ռուսական մարդասիրական կենտրոնի արագ արձագանքն ինչպես ֆանտաստիկ ֆիլմում

© Sputnik / Asatur YesayantsОткрытие армяно-российского центра гуманитарного реагирования
Открытие армяно-российского центра гуманитарного реагирования - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամ դրոշները ծածանվում են այն հատվածում, որտեղ արդեն գործելու է հայ–ռուսական հումանիտար կենտրոնը։ Պաշտոնական բացման արարողությանը մասնակցեցին նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ու ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը։ Sputnik Արմենիան ներկայացնում է կենտրոնում տիրող մթնոլորտը

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի-Sputnik, Գոհար Սարգսյան. Կոտայքի մարզի Գետարգել համայնքի վարչական շրջանում 17.5 հա մակերեսով տարածքն այսուհետ գործելու է որպես հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն։ Մտնելով դարպասից ներս` աչքիդ առաջ ֆանտաստիկ տեսարան է բացվում, որը ֆիլմի դրվագ է հիշեցնում` ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր, փրկարարական շներ ու ընդարձակ վրանային ավան։ Մինչև պաշտոնական մասին անցնելը հնարավորություն կա ծանոթանալու վերոնշյալին կետ առ կետ։

Տարածքում ամենից ուրախը փրկարարական շներն էին։ Նրանցից ամենափոքրիկը` Ջեկոն, սովորականից ակտիվ է։ Կինոլոգները Sputnik Արմենիայի թղթակցին պատմեցին, որ նրանք մարդկանց քիչ են տեսնում, դրա համար էլ մարդամոտ շների «ուրախությանը չափ չկա»։ Այն հարցին, թե ինչպես են մարզում խելացի կենդանիներին աղետի ժամանակ որոնողափրկարարական աշխատանքներում, մասնագետներից մեկը պատմեց.

«Դուք գիտեք, որ նրանց «աշխատանքը» մահացած մարդու դի գտնելն է։ Մենք պարբերաբար հոտած միս ենք մոտեցնում նրանց։ Դա այնքան ենք պահում մինչև հոտը մոտ լինի մահացած մարմնի հոտին։ Հետո նրանց հանձնարարություն ենք տալիս գտնել մեր պահածը»,-ասաց կինոլոգներից մեկը` ռուսերենով հրահանգելով չարաճճի շներին աղմուկ չհանել։

© Sputnik / Asatur YesayantsԱպագա փրկարարները
Открытие армяно-российского центра гуманитарного реагирования - Sputnik Արմենիա
Ապագա փրկարարները

Ճանապարհը մեզ տարավ դեպի վրանային ավան, որտեղ կա ամեն ինչ սկսած հրամանատարական կենտրոնից, բուժկետից մինչև պետքարան։ Արտակարգ պատահարների ժամանակ վրանային ավանը հավաքվում է ընդամենը հինգ րոպեում։

«Հրամանատարական կենտրոնում մենք իրականացնում ենք ջոկատի ղեկավարումը։ Այստեղ կա ինտերնետային կապ, բացի այդ, վրանը տաքացվելու հնարավորություն ունի։ Մենք համարվում ենք միջին չափի թիմ` բաղկացած 50 փրկարարից, բայց նաև ունի ռեզերվային թիմ»,-ասաց գնդապետ Արտավազդ Դավթյանը։

Դաշտի մեկ այլ կողմում կազմ ու պատրաստ կանգնած են հայ փրկարարները։ Շարքով-կարգով կանգնած տղամարդկանց կողքին շողում են երկու կին փրկարարները։ Նրանցից մեկը` Վիկտորյա Խաչատրյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ ունի մեծ փրկարարական ընտանիք։ Իսկ 2-ամյա փոքրիկին այնպես են դաստիարակելու, որ մեծանա ու նա էլ դառնա փրկարար։

«Ես ուղղաթիռից պարաշյուտով թռիչքներ եմ իրականացնում։ Ես համարձակ կարող եմ հայտարարել, որ կախվածություն ունեմ թռիչքներից։ Բազմիցս վնասվածքներ եմ ստացել, բայց մարդկային կյանք փրկելը ծածկում է բոլոր վնասվածքները»,-ասաց փրկարարը։

© Личная страница в ФБՎիկտորյա Խաչատրյան
Виктория Хачатрян - Sputnik Արմենիա
Վիկտորյա Խաչատրյան

Այս խոսակցության նոտայի վրա հանդիսավոր մուտքով ժամանեցին Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարները։ Նրանք ներկայացրին կենտրոնի հիմնական գործառույթները, դրանք են` մասնակցություն արտակարգ իրավիճակների կանխարգելմանը և վերացմանն ուղղված միջոցառումները, ներառյալ` հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը։ Բացի այդ, կենտրոնում իրականացվելու է մասնագետների ուսուցում և որակավորման բարձրացում։

«Ռուս-հայկական հումանիտար կենտրոնը կծառայի ՀՀ-ի ու այն երկրների համար, ովքեր մեր օգնությունը կխնդրեն։ Լուրջ տեխնիկա են բերելու, մեծ ներդրումներ են լինելու, սա սկիզբն է, պետք է գնանք առաջ»,-ասաց Արմեն Երիցյանը։

Նրան իր խոսքով հաջորդեց ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը։

«Ռուսաստանն ու Հայաստանը երկու բարեկամ երկրներ են, որոնց կապում են քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլ կապեր։ Համատեղ աշխատանքի ու փոխգործակցության փորձ ունենք և հիանալի հեռանկարներ։ Մեր պրոֆեսիոնալ գործունեությունն է հանդիսանում հասարակության կոմպլեքս անվտանգության ապահովումն ու արագ, օպերատիվ արձագանքումը բնական կամ տեխնածին աղետների դեպքում»,-ասաց Պուչկովը։

Այնուհետև իր լավ ընկերոջն ու գործընկերոջը` Արմեն Երիցյանին կատակով առաջարկեց 1 օրով տեղերով փոխվել։

«Ինչ է, դա շատ օգտակար կլինի»,-ավելացրեց Պուչկովը։

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ու ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը
Открытие армяно-российского центра гуманитарного реагирования - Sputnik Արմենիա
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ու ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը

Այնուհետև արդեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շրջեց կենտրոնում, ծանոթացավ տեխնիկական հագեցվածությանըը, կատարված աշխատանքին։ Նրա մասնակցությամբ կտրեցին ուսումնական կենտրոնի կարմիր ժապավենն ու եզրափակեցին լայնածավալ միջոցառումը։

Կենտրոնի ստեղծման նպատակով ռուսական կողմի ներդրումը 2016-18 թթ. համար կազմում է 34 մլն ԱՄՆ դոլար և իրականացվելու է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության միջոցով։

Համաձայնություն կա նաև կենտրոնի ավիացիոն բաղադրիչի վերաբերյալ` Ռուսաստանը հերթապահություն իրականացնելու համար կենտրոնին տրամադրելու է ինքնաթիռներ և ուղղաթիռներ։

© Sputnik / Асатур Есаянц ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
Президент Армении Серж Саргсян на открытии армяно-российского центра гуманитарного реагирования - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

 

Լրահոս
0