ԵՐԵՎԱՆ, 18 մարտի —Sputnik. Դիմա Բիլանը հանդես կգա գլխավոր դերում, ապագա ֆիլմի սյուժեն առայժմ գաղտնի է պահվում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով կինոպրոդյուսեր Էլմիր Այնուլովային։
Մարտի 31-ին վարձույթի կհանվի ռեժիսոր Յուրի Վասիլևի «Հերոսը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել հայտնի երգիչ, «Եվրատեսիլ 2008» երգի մրցույթի հաղթող Դիմա Բիլանը։ Ֆիլմը կներկայացնի սիրահար զույգի ողբերգական պատմությունը։ Զույգի բաժանման պատճառ են դարձել Առաջին համաշխարհային պատերազմը, Փետրվարյան հեղափոխությունը և քաղաքացիական պատերազմը։ Կինոնկարը հիմնված է իրական պատմության վրա։
«Հաջորդ նախագիծն անպայման կլինի։ Գլխավոր դերում կխաղա Դիմա Բիլանը։ Դա շատ հետաքրքիր, ժամանակակից պատմություն է` բարու և չարի պայքարի մասին։ Այլևս ոչինչ չեմ կարող ասել, սցենարն արդեն գրվում է»,- պատմել է Էլմիրա Այնուլովան` ավելացնելով, որ Բիլանի հետ աշխատելը հաճելի է եղել և արդյունավետ։