00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքապետը երկու օր շարունակ կպատասխանի երևանցիների հարցերին սոցցանցում

© Пресс-служба мэрии ЕреванаТарон Маргарян
Тарон Маргарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ` երևանցիներին առաջարկել է գրել ֆեյսբուքի իր էջում։ Այդ մասին նա նույնպես հայտնել է սոցցանցում

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երևանցիներին առաջարկել է ֆեյսբուքի իր էջում գրել իրենց հետաքրքրող հարցերը և խոստացել է պատասխանել դրանց։

«Այս պահից սկսած մինչև վաղը երեկոյան ժամը 18:00-ն /24 ժամ/ ֆեյսբուքյան իմ էջում կարող եք գրել ձեզ հուզող ու հետաքրքրող հարցերը, որոնց կպատասխանեմ աշխատանքից հետո՝ առաջիկա հանգստյան օրերին»,- գրել է Մարգարյանը:

Նա համոզված է, որ խնդիրների մասին պարզ ու կառուցողական խոսելով, հարցեր բարձրացնելով, քննարկելով ու համագործակցելով՝ հնարավոր է նոր ձեռքբերումներ գրանցել Երևանի համար՝ դարձնելով այն ավելի հարմարավետ ու ժամանակի պահանջին համահունչ:

Այս նախաձեռնությունը նա բացատրել է նրանով, որ վերջերս մեկ ամիս շարունակ արտահերթ խորհրդակցությունների շարք է անցկացրել քաղաքապետարանի բոլոր վարչությունների և ստորաբաժանումների աշխատակիցների հետ` ուսումնասիրելով 2015թ. հաշվետվությունները: Նպատակը մեկն էր. վերլուծել մայրաքաղաքի բնականոն կյանքի ապահովման պատասխանատուների կատարած աշխատանքները, ինչպես նաև մատնանշել բացթողումներն ու թերացումները` դրանք շտկելու համար:

«Այդ առումով հաշվետվություններին հաջորդող շրջանը լավագույն ժամանակն է նման ձևաչափի քննարկում ծավալելու համար»,- համոզված է քաղաքապետը:

Ըստ նրա` ինքը որոշել է համաքաղաքացիների հետ նաև ուղիղ հարց ու պատասխանի ձևաչափով խոսել, թեև աշխատանքային շրջայցերի ու հանդիպումների ժամանակ ու ոչ աշխատանքային պայմաններում մշտապես հասանելի է բոլոր համաքաղաքացիների համար:

«Պարզապես ժամանակի պահանջն է ոչ միայն մարդկանց հետ խոսել ու հաշվետու լինել, այլև միասին սահմանել առաջնահերթությունները, ինչը հնարավոր է նաև քաղաքացիների հետ ուղիղ հարց ու պատասխանի միջոցով»,-ընդգծել է Մարգարյանը:

 

 

 

Լրահոս
0