00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիական խոհանոցի օրեր՝ առանց գորտի տոտիկների

© Sputnik / Asatur YesayantsДни франкофонии в Армении
Дни франкофонии в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարտի 21-27-ը երևանյան որոշ ռեստորաններում կմատուցվեն ֆրանսիական ուտեստներ: Գորտի ազդրիկներ ճաշացանկում չկան, բայց ֆրանսիական պանրի ու գինու պակաս չի լինի

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն արդեն ավելի քան մեկ տարի Հայաստանում է: Հայկական խոհանոցին հասցրել է ծանոթանալ, բայց խաշ և տնական օղի չի փորձել, քանի որ թունդ ալկոհոլ և յուղոտ ուտեստներ չի օգտագործում: Իսկ հայկական խոհանոցի այլ կերակրատեսակները շատ է հավանել։

«Շատ եմ սիրում հայկական խոհանոցը: Մի քանի կերակրատեսակներ կան, որ ես շատ եմ սիրում, բայց չգիտեմ ինչու առաջին հերթին տալիս եմ թանապուրի անունը: Շատ եմ սիրում նաև հայկական խոհանոցի միսը խորովելու տեխնիկան»,- պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ ասաց դեսպան Շարպանտիեն:

Դիվանագետը նաև խոստովանեց, որ ցանկանում է էլ ավելի մոտիկից ծանոթանալ հայկական ավանդական խոհանոցին, բացահայտել նրա ամենախորը գաղտնիքները:

«Հուսամ` առաջիկա ամիսներին առիթ կունենամ լինել ամենահեռավոր բնակավայրերում, որտեղ կհամտեսեմ հայ տատիկների պատրաստած հայկական ավանդական կերակրատեսակները։ Հայկական խոհանոցը դեռ շատ գաղտնիքներ ունի, որ կարող է տրամադրել աշխարհին: Օրինակ՝ հայկական ավանդական լավաշն այսօր արդեն սկսում է մեծ ժողովրդականություն վայելել եվրոպական խոհանոցներում»,- ասաց նա:

Իսկ հայաստանյան ռեստորաններից մեկի ավագ խոհարար շվեյցարացի Ռոլֆ Գրաբերին հայկական խոհանոցում ամենից շատը հաճելիորեն զարմացրել է ռեժանը՝ կաթնասերը:

© Sputnik / Asatur YesayantsՌոլֆ Գրաբեր
Рольф Грабери - Sputnik Արմենիա
Ռոլֆ Գրաբեր

Ինչ վերաբերում է ֆրանսիական խոհանոցին, դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն խոստովանում է, որ նույնիսկ հայրենի խոհանոցում կան բաներ, որ երբեք չի փորձել, օրինակ՝ ուղեղը, որը ֆրանսիացիները շատ են սիրում: Չի սիրում նաև ֆրանսիական խոհանոցում չափազանց շատ կիրառվող քացախը: Բայց շատ է սիրում ֆրանսիական խոհանոցի աշխարհահռչակ գորտի ազդրիկները:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի և մի քանի ռեստորանների ավագ խոհարարների հետ զրույցի առիթը մարտի 21-27-ը Հայաստանում ֆրանսիական խոհանոցին նվիրված «Ֆրանսիայի համը» միջոցառումն է: Այն մեր երկրում արդեն երկրորդ տարին է անցկացվում: Մարտի 21-ին, գարնանային գիշերահավասարի օրը, աշխարհի 5 մայրցամաքներում ավելի քան 1500 ռեստորանների ավագ խոհարարներ ներկայացնելու են Ֆրանսիական խոհարարական արվեստը:

© Sputnik / Asatur YesayantsՖրանսիական խոհանոց
Ֆրանսիական խոհանոց - Sputnik Արմենիա
1/5
Ֆրանսիական խոհանոց
© Sputnik / Asatur YesayantsՖրանսիական խոհանոց
Ֆրանսիական խոհանոց - Sputnik Արմենիա
2/5
Ֆրանսիական խոհանոց
© Sputnik / Asatur YesayantsՖրանսիական խոհանոց
Ֆրանսիական խոհանոց - Sputnik Արմենիա
3/5
Ֆրանսիական խոհանոց
© Sputnik / Asatur YesayantsՖրանսիական խոհանոց
Ֆրանսիական խոհանոց - Sputnik Արմենիա
4/5
Ֆրանսիական խոհանոց
© Sputnik / Asatur YesayantsՄիջոցառում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում
Միջոցառում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում - Sputnik Արմենիա
5/5
Միջոցառում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում
1/5
Ֆրանսիական խոհանոց
2/5
Ֆրանսիական խոհանոց
3/5
Ֆրանսիական խոհանոց
4/5
Ֆրանսիական խոհանոց
5/5
Միջոցառում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում

Հայաստանում միջոցառմանը միացել է 7 ռեստորան, որտեղ մեկ շաբաթ շարունակ հաճախորդներին են ներկայացվելու հատուկ ֆրանսիական ուտեստներ:

Հենց սկզբից ասենք, որ գորտի տոտիկներ ճաշացանկերում չեն լինելու: Կազմակերպիչները մտավախություն ունեն, որ հայ հասարակությունը պատրաստ չէ դրան: Բացի այդ, Հայաստանում գորտի տոտիկներ գտնելն այնքան էլ հեշտ չէ:

«Երկու հոգի կա ներմուծող: Ներմուծվում է սառեցված վիճակում, իսկ սառեցված մթերքի ներմուծումը շատ բարդ է և ավելի թանկ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Ֆրանսիայի դեսպանատան ավագ խոհարար Նիկոլաս Նատալինին՝ հավելելով, որ Ֆրանսիայում էլ դրանք առանձնապես էժան չեն:

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլաս Նատալինի
Николас Наталини - Sputnik Արմենիա
Նիկոլաս Նատալինի

Փոխարենը հայ հաճախորդներին ծրագրի մասնակից ռեստորաններում կառաջարկվի սնկով կամ ճագարի մսով պաշտետ, սիգի խյուս, սոխով տոլմա, ֆրանսիական պանրի ու հայկական մրգերի տեսականի և հայկական ու ֆրանսիական խոհանոցների այլ համեղ խառնուրդներ:

Հարցին, թե ինչու հայ հասարակությանը չի ներկայացվում զուտ ֆրանսիական խոհանոցը, Ֆրանսիայի դեսպանն այսպես պատասխանեց. «Խոհարարությունը, ինչպես լեզուները, արվեստը միմյանց հետ փոխկապակցված են և մշտապես փոխազդվում են միմյանցից»:

«Գյուղական վայրերում, որտեղ անմիջական հարևանությամբ բուծում են կենդանիներ կամ մթերքներ աճեցնում, այսպես թե այնպես նմանություններ կգտնեք: Այստեղ տոլմա կա, Իտալիայում էլ կա աղացած մսով լցոնված լոլիկ, Ֆրանսիան էլ ունի լցոնված ա լա Պրովանսալ լոլիկը: Հատկապես վերջին հարյուր տարվա ընթացքում մարդիկ շատ են ճանապարհորդում, և բնական է, որ խոհանոցները միախառնվել են»,- դեսպանի խոսքը հավելեց ավագ խոհարար Ռոլֆ Գրաբերին:

Դե, իսկ հայ հանրությանը մնում է մարտի 21-27-ն այցելել ռեստորան, համտեսել ու որոշել՝ հայկական խոհանոցն է համեղ, ֆրանսիականը, թե՞ դրանց համադրությունը:

 

Լրահոս
0