00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշակերտի 80 ժամ բացակայությունը կոռուպցիա է

Школа
Школа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության այսօրվա նիստում առանց հակաճառելու միաբերան հաստատեցին, որ Հայաստանում կոռուպցիայի լուրջ մարտահրավերներ կան, որոնց դեմ պայքարել է պետք։ Հարցը զեկուցելուց հետո Դավիթ Հարությունյանն առաջարկեց հակակոռուպցիոն ծրագիրը սկսել կրթական ոլորտից

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի-Sputnik. Գոհար Սարգսյան. Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մարտական է տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարում։ Կրթական հաստատություններում արդեն արգելվել են դրամական նվերները։ Նախարարը խոստովանում է, որ խնդիրը մեկ օրում հնարավոր չէ լուծել, այնպես, որ գրչի մեկ հարվածով խնդիրն արմատախիլ արվի։ Sputnik Արմենայի թղթակիցը նախարարին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի մեկ օրինակ նշել։

«Ես ամբողջությամբ տրամադրված եմ, որ 80 ժամ բացակայությունները հանենք դպրոցից, որովհետև եթե երեխան տարվա մեջ մի քանի անգամ հիվանդացավ, 80 ժամն արդեն լրանում է, սա իսկապես իր մեջ կոռուպցիոն ռիսկեր ունի։ Երբեմն սահմանափակումներ ենք դնում ինչ-որ խնդիր լուծելու համար և այդ ուղղությամբ հարցեր ենք առաջացնում»,-ասաց Լևոն Մկրտչյանը։

Ավագ դպրոցների աշակերտների համար բացակայությունների սահմանված կարգ կա` առավելագույնը 80-120 ժամ։ Հակառակ դեպքում դպրոցականը կա՛մ պետք է վերահանձնի քննությունները, կա՛մ դուրս մնա դպրոցից։

Այս հարցը բարձրացվեց այն բանից հետո, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նիստի ընթացքում հայտարարեց` կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է առաջնահերթություն մնալ։ Այդ պատճառով էլ Հայաստանի կառավարությունը ԱՄՆ կառավարությանը խնդրել է աջակցել այս հարցում։

«ԱՄՆ կառավարությունը համաձայնություն է տվել ու հատկացրել 750 հազար դոլար` պայմանով, որ Հայաստանի կառավարությունը ևս նյութական աջակցություն կունենա այդ ծրագրին։ Կառավարությունն արդեն որոշակի ներդրումներ արել է»,-ասաց Դավիթ Հարությունյանը։

Հակակոռուպցիոն ծրագիրը «մտնելու» է կրթական ոլորտ և բարելավելու է երևանյան 46 դպրոցի ենթակառուցվածքները։ Նպատակը մեկն է` դպրոցները «սեյսմակայուն» դարձնել կոռուպցիայի հանդեպ։

«Աշխարհում բազում երկրների փորձ կա, երբ շահագրգիռ համայնքը` աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները, մասնակցում են հակակոռուպցիոն ծրագրին, և դա շատ լուրջ արդյունք է տալիս»,-ասաց Դավիթ Հարությունյանը։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ընդգծեց, որ Հայաստանը չունի կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացած փորձագետներ։ Այնպես որ կառավարությունը հույսը կապում է միջազգային փորձագետների հետ։

 

 

Լրահոս
0