ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կառավարության նիստի ընթացքում ցրտահարությունների վերաբերյալ զեկույց ներկայացրեց։
«Այս գիշեր հիմնականում ցրտահարություններ են եղել Մերձավանի և Զվարթնոցի տարածքներում։ Մարտի 17-ի, լույս 18-ի գիշերը նույնպես ցուրտ հոսանքեր են սպասվում»,- ասաց նախարարը։
Սերգո Կարապետյանի խոսքով` նախարարությունն իր մասնագետների միջոցով գյուղացիական տնտեսություններին հորդորել է պաշտպանական միջոցներ իրականացնել ավանդական եղանակով, այդ թվում`ծխապատել այգիները։
Նախարարի զեկույցի համաձայն` Բաղրամյան գյուղում, Վայոց ձորի բարձրադիր գոտիներում, Կոտայքի մարզում ցրտահարություն չլինել չի կարող, որովհետև ծիրանենին դեռ չի ծաղկել։