00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հյուր սեփական հայրենիքում. ռմբակոծությունից մինչև անգործություն

© Sputnik / Asatur YesayantsСемья Снджарян и Кахкеджян из Сирии
Семья Снджарян и Кахкеджян из Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիական հակամարտությունը շուրջ 200 հազար մարդու կյանք խլեց, շատերն էլ անօթևան մնացին։ 5 տարի տևող պատերազմը չշրջանցեց նաև մեր հայրենակիցներին, որոնց հետնորդները Սիրիա էին հասել Հայոց ցեղասպանությունից հետո։ Հերթական գնդակոծությունը Քաղքեջյանների և Սնջարյանների ընտանիքներին ստիպեց վերադառնալ պատմական հայրենիք` Հայաստան

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Սիրիահայ Սնջարյանների ընտանիքը բնակվում է Քանաքեռցի փողոց, տուն 14/4 հասցեում։ Հարևանությամբ ապրում են Քաղքեջյանները` նրանց ընկերներն ու հարևանները, որոնք նույնպես Սիրիայից են եկել։ Ապրում են մի ընտանիքի պես։ Նույնիսկ ճաշն են պատրաստում երկու ընտանիքի համար։

Նրանց տուն տանող ճանապարհը երկար փնտրեցինք։ Ի վերջո, ռուսական ուղղափառ եկեղեցու մոտ մեզ դիմավորեց 11-ամյա Սևակ Սնջարյանը։

Ճանապարհին նա լուռ էր, մեր հարցուփորձին էլ համեստ պատասխան տվեց. «Ես ոչինչ չգիտեմ, մայրս կասի»։ Ավելի ուշ իմացանք, որ սովորում է վեցերորդ դասարանում, սիրած առարկան էլ ինֆորմատիկան է։

Լռակյաց Սևակը մեզ ուղեկցեց տուն, փակեց սողնակն ու անհետացավ։

© Sputnik / Asatur YesayantsՍևակը
Севаг, сын семьи Снджарян, иммигрировавших из Сирии в Армению - Sputnik Արմենիա
Սևակը

Դուռը բացեց Լենա Սնջարյանը (աղջկական ազգանունը` Գևորգ. Սիրիայում որոշ հայկական ազգանուններ չունեն ավանդական «յան» վերջավորությունը)։ Նորածնին գրկած կինը մեզ ներս հրավիրեց։ Բազմոցին, մի քանի ծածկոցների մեջ փաթաթված, նստած էր հաշմանդամ տատիկը` Եփրուհի Մուշյանը։ Կողքին նստած էին հարևանուհիները` Լիզա Քաղքեջյանն ու Եփրուս Դերվիշյանը։

Կինը ժպիտով բարևեց ու խնդրեց նստել։ Եփրուհի տատիկը ծնվել և մեծացել է Դամասկոսում։ Խոստովանում է, որ ամենից շատ շփման կարիք ունի։

«Չէի մտածում, որ պատկառելի տարիքում նման դժվարությունների միջով կանցնեմ»,- ասաց տատիկը, ու նրա աչքերն արցունքով լցվեցին։

© Sputnik / Asatur Esayants Եփրուհի տատիկը
Бабушка Епруи Мушян. Бабушка семьи Снджарян из Сирии  - Sputnik Արմենիա
Եփրուհի տատիկը

Երևան են եկել շուրջ մեկուկես տարի առաջ` Սիրիայում թողնելով տունը, աշխատանքը, սեփական դեղատունը։ Նույնիսկ չեն հիշում, թե ով է իրենց օգնել, Դամասկոսից տեղափոխվել են Բեյրութ և այդտեղից ինքնաթիռով հասել են Երևան։ Պատմական հայրենիք մեկնելու տոմսը գնել են վաճառված մեքենայի գումարով։

Բժշկական գիտությունների թեկնածու Վարուժան Քաղքեջյանը, ով Սիրիայում սեփական բժշկական լաբորատորիան է ունեցել, մի քանի անգամ հրաշքով է փրկվել մահից։ Աչքի առաջ մահացել են հարազատները, մտերիմներն ու ծանոթները։ Մինչև հիմա չի կարողանում մոռանալ, թե ինչպես ռումբի պայթյունի հետևանքով կտրվեց ծանոթներից մեկի գլուխը։

«Ամեն ինչ անում էինք ողջ մնալու համար, կիլոմետրերով ջուր էինք կրում, ուտելիք հայթայթում։ Եղել են ժամանակներ, որ անգամ լողանալու հնարավորություն չենք ունեցել։ Ես մինչև հիմա կապ ունեմ մեր ընկերների հետ։ Ասում են, որ երբ ռուսական զորքը մտավ Սիրիա, իրավիճակը փոխվեց, երկիրը փոքր-ինչ շունչ քաշեց»,- ասում է Վարուժանը և ավելացնում, որ իրենք Հայաստանում աշխատանքի և մարդկային ջերմության կարիք ունեն։

«Մենք սովոր ենք, որ յուրաքանչյուրը պատրաստ է օգնել ուրիշին, բայց այստեղ նման բան չենք տեսնում»,- ասում է Վարուժանը։

Քաղքեջյան-Սինջարյան համերաշխ ընտանիքի 15 անդամները հավաքվում են մի խոհանցում, ուտելիք պատրաստում և սեղան նստում միասին։ Ապրում են Սիրիայից բերած միջոցներով, որոնք համարյա սպառվել են։ Ապրում են` իրար մեջ բաժանելով մի կտոր հացը։

Մեր զրույցը պարբերաբար ընդհատվում է երեխայի լացով, ծիծաղով, մայրական քնքուշ շշունջով։ Ընտանիքի ամենակրտսեր անդամին քնեցնելուց հետո Լենան ժպտում է, ժամանակ առ ժամանակ ներողություն խնդրում հայերեն լավ չխոսելու ու երեխայի աղմուկի համար։

© Sputnik / Asatur YesayantsԼենա Սնջարյան
Лена Снджарян с малышом. Семья Снджарян из Сирии  - Sputnik Արմենիա
Լենա Սնջարյան

Նրանց հինգերորդ զավակը ծնվել է Հայաստանում։ Ծնունդը դժվար է ընթացել, և չնայած վնասված թոքին` երեխան ողջ ու առողջ է։

Ծննդկանին և նորածնին օգնել են հիվանդանոցում։ Պետությունը հիմա էլ ամեն ամիս տակդիրներ ու կաթ է հատկացնում, բայց դա շատ քիչ է։ Ընտանիքը ո՛չ փող է ուզում, ո՛չ ուտելիք, ո՛չ էլ հագուստ, թեև այդ ամենի կարիքը շատ ունի։ Նրանք պարզապես աշխատանք են ուզում։

«Ապրում ենք այս տանը, բայց արդեն մի քանի ամիս է`վարձը չենք տվել։ Կարիքները շատ են, բայց մեզ աշխատանք է պետք»,- ասում է նա։

Վարուժանը մեզ խոստովանեց, որ թակել է բոլոր լաբորատորիաների, հիվանդանոցների ու դեղատների դռները, բայց ամենուրեք նույն պատասխանն է ստացել. «Լաբորատորիայում աշխատանք կա միայն աղջկա համար, հիվանդանոցում տեղ չկա, տեղ լինի` մերոնց կտեղավորենք»։

Մինչ զրուցում էինք կանանց հետ, 40 տարեկան Վարուժանը համեստորեն մի թղթի կտոր մեկնեց մեզ, որի վրա գրված էր` Enapril 20 ml, Lasix, Aspirin 100 ml, Euglicon, և կիսաձայն ավելացրեց. «Մորս դեղերն են»։

 

 

Լրահոս
0