00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ավրորա» մրցանակը սպասում է տիրոջը` աշխարհի մեծագույն հումանիստին

© Sputnik / Asatur YesayantsAurora Prize
Aurora Prize - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Արդեն հայտնի են դափնեկրի 4 հավակնորդների անունները

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. «Ավրորա» մրցանակը հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները` ի երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք են մեկնել հայերին։ Ամենամյա այս մրցանակը ստեղծվել է մարդկության ուշադրությունը ևս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին և ոճրագործություններին, ինչպես նաև խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում։

100 LIVES և «Ավրորա» նախաձեռնության հաղորդակցության հարցերով տնօրեն Արմինե Աֆեյանը ներկայացրեց այն 4 հավակնորդին, որոնց մարդասիրությունը սահմաններ չի ճանաչում։

Մարգարիտ Բարանկիցե

© Aurora PrizeՄարգարիտ Բարանկիցե
Маргарет Баранкитс - Sputnik Արմենիա
Մարգարիտ Բարանկիցե

Նա Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել` խնամելով որբերին ու փախստականներին։ Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում ազգությամբ հութու 72 մարդու է փրկել հետապնդումից։ Սակայն նրանց գտել են և Բարանկիցեի աչքի առաջ դաժանորեն սպանել։ Այս դաժան միջադեպից հետո մեծ հումանիստն իր կյանքը նվիրել է փախստականներին ու երեխաներին փրկելու գործին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30 հազար երեխայի։

Դոկտոր Թոմ Քաթինա

© Aurora PrizeԴոկտոր Թոմ Քաթինա
Доктор Том Катена - Sputnik Արմենիա
Դոկտոր Թոմ Քաթինա

Ամերիկացի բժիշկը Հարավային Սուդանի հետ սահմանամերձ գոտում մշտական ներկայություն ունեցող միակ բժիշկն է։ Նա անձամբ է պատասխանատու տարածաշրջանի 500 հազար բնակչի բուժսպասարկման համար։ Սուդանի կառավարությունը բազմիցս ռմբակոծել է այդ տարածքը, բայց անձնազոհ բժիշկն օրուգիշեր հասանելի լինելու համար մշտապես ապրել է հիվանդանոցի տարածքում։ TIME պարբերականը 2015 թվականին նրան ճանաչել է ամենաազդեցիկ անհատներից մեկը։

Սայիդա Ղուլամ Ֆաթիմա

© Aurora PrizeՍայիդա Ղուլամ Ֆաթիմա
Седа Гулам Фатима - Sputnik Արմենիա
Սայիդա Ղուլամ Ֆաթիմա

Նա իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն։ Նրա ղեկավարած կազմակերպության ջանքերով փրկվել են աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող հազարավոր մարդիկ, այդ թվում` 21 հազար երեխա։ Ֆաթիմայի դեմ բազմաթիվ մահափորձեր են իրականացրել, նա բազմաթիվ անգամ ֆիզիկական բռնության է ենթարկվել։

Հայր Բեռնար Կինվին

© Aurora PrizeՀայր Բեռնար Կինվին
Бернар Кинви - Sputnik Արմենիա
Հայր Բեռնար Կինվին

Հոգևորական է դարձել 19 տարեկանում, երբ երկարատև բռնությունների և հիվանդության հետևանքով կորցրել է հորն ու չորս քույրերին։ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում մուսուլմանական ապստամբների և քրիստոնյա աշխարհազորի միջև քաղաքացիական պատերազմի ժամանակ նա մեծ գործ էր իրականացնում։ Հայր Կինվին ապաստարան ու բժշկական օգնություն էր տրամադրում հակամարտության երկու կողմերի տուժածներին` հետապնդումից ու մահից փրկելով հարյուրավոր մարդկանց։

«Ավրորա» մրցանակի հավակնորդներն առաջադրվել են իրենց անձնազոհության համար, դա կլինի բռնությունների դեմ պայքարը, թե պատերազմական իրավիճակում բուժօգնություն կազմակերպելը։

 

 

Լրահոս
0