00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավտոներկրողներն օրենքի հեղինակներին հրավիրում են ավտոշուկա

© AutopapaАвторынок
Авторынок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավտոներկրողներն «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի հեղինակներին՝ կառավարության անդամներին, հրավիրում են երևանյան ավտոշուկա՝ առերեսվելու այն անձանց հետ, որոնց շահերը նախագիծը չի պաշտպանելու

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Թոշակառու Կամո Մարությանն իր ավտոմեքենան Հայաստան է ներկրել ոչ վաճառքի նպատակով, բայց սոցիալական խնդիրների պատճառով ստիպված է եղել վաճառել այն: Սոցիալական խնդիրները լուծվել են, բայց առաջացել են նորերը, այս անգամ` հարկային տեսչության հետ:

«Գործ կազմեցին վրաս, թե բերել ես, վաճառել ես: 5 մլն դրամով վաճառել էի ու անկեղծ գրել էի: Իրենք 3 մլն դրամի տույժ ու տուգանք գրեցին վրաս»,- պատմում է Կամո Մարությանը:

Հարուցվեց քրեական գործ, Կամո Մարությանը մեղադրվեց ապօրինի ձեռնարկատիրության համար: Բարեբախտաբար, հետագա դատական գործընթացը ցույց տվեց, որ հարկային տեսչության պահանջն է ապօրինի եղել:

«Դատարանը որոշեց, որ ես վճարել եմ ավելացրած արժեքի հարկը: Ճիշտ է` այն գոյանում է վաճառքից հետո, բայց դատարանը գտավ, որ ես այն արդեն վճարել եմ սահմանի վրա, մաքսազերծման ժամանակ»,- ասում է Կամո Մարությանը:

Երևանցի թոշակառուն միակը չէ, որ բախվել է այս խնդրին: Հայաստանում բազմաթիվ մարդիկ կան, ովքեր ավտոմեքենաների ներկրմամբ ու վերավաճառքով են հոգում իրենց ընտանիքների ապրուստը:

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով` մեկ տարվա ընթացքում երկրորդ ավտոմեքենան վաճառող քաղաքացուն պետությունը որպես հանցագործի է դիտարկում՝ նրան մեղադրելով ապօրինի ձեռնարկատիրության համար:

Բանն այն է, որ կառավարության առաջարկած օրինագծով, ԱԱՀ-ից ազատվում է միայն այն անձը, ով տարվա ընթացքում միայն մեկ ավտոմեքենա է ներկրում: Երկրորդի պարագայում արդեն ստիպված է լինելու վճարել: Ավտոներկրողներն իրենց այդ խնդրով դիմել են պետական տարբեր մարմինների, բայց ընդունելության չեն արժանացել: Ուստի Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը կառավարության անդամներին հրավիրում է ավտոշուկա՝ իրենց ձայնը լսելու. «Եկեք, հասարակ ժողովրդին հարց տվեք՝ ինչպե՞ս անենք, որ դուք կայանաք այս երկրում, վաղը թոշակ ստանաք, ոչ թե քրեորեն պատժված ման գաք: Հազարավոր ավտոներկրողներ քրեական հոդվածի տակ են այսօր ապրում ու աշխատում»:

Հանրային կառավարման մասնագետ Կարեն Վարդանյանը, սակայն, ավտոներկրողների պահանջը յուրովի է մեկնաբանում.

«Սա ինձ վրա այն տպավորությունն է թողնում, որ եթե ես գնացել, հասել եմ Մոսկվա, գնել եմ մի ցենտներ կոնֆետ, բերել եմ հետս ու հանձնել ինչ-որ Փեթակ-Սուրմալուի, սա պիտի դիտվի, որ ես ինձ համար կոնֆետ եմ գնե՞լ: Հասկանալի է, որ այդպես չէ: Պիտի լինի հստակ տարանջատում: Մեկ բան է, որ դու ինչ-որ գործունեությամբ զբաղվում ես կյանքում մեկ անգամ կամ, լա՛վ, տարին մեկ անգամ, մեկ այլ բան է, եթե դու դրանով զբաղվում ես պարբերաբար, դա վերածել ես արհեստի և դրանով, ինչպես պարոն Հովհաննիսյանն ասաց, օրվա հաց ես վաստակում կամ ընտանիք պահում», — ասաց նա:

Ավտոներկրողների միության նախագահի տվյալով, այսօր մեր երկրում շուրջ 10 000 մարդ է զբաղվում ավտոմեքենաների ներկրմամբ ու վաճառքով: Եվ բոլորն էլ, ըստ Տիգրան Հովհաննիսյանի, պատրաստ են աշխատել հարկային դաշտում: Այլապես կգտնեն ԱԱՀ-ն վճարելուց խուսափելու տարբերակը:

«Ես կարող եմ հիմա բոլորիցդ խնդրել ձեր անձնագրերը, ապրիլի 1-ից, որպես ավտոներկրող, մեկնեմ Ռուսաստան և բոլորիդ անունով մեքենա ներկրեմ: Եթե ձեզ կանչեն քննչական մարմիններ, կասեք՝ այո՛, ինձ համար է բերել: Եվ ես դա կանեմ ապօրինի կերպով, ինչպես անում են հազարավոր մարդիկ»,- քննարկմանը ներկա լրագրողներին դիմելով՝ ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Մամուլի ներկայացուցիչներին, սակայն, ավտոներկրողի այս առաջարկը չհետաքրքրեց: Բայց հետաքրքրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարիամ Ավետիսյանին, ով վստահեցրեց, որ ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծում նման սողանցքները բացառված են:

 

 

Լրահոս
0