00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անի քաղաքի ձայները. միջազգային մամուլի անդրադարձը

© Joseph FlahertyГород Ани
Город Ани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջազգային լրատվական գործակալությունն անդրադարձել է Հայոց հնագույն մայրաքաղաք Անիին` ներկայացնելով քաղաքի հայտնի եկեղեցիներից մի քանիսը

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Երբեմնի ծաղկուն Անի քաղաքում հիմա լսվող միակ ձայնը Թուրքիայի ու Հայաստանի սահմանի կիրճից եկող քամու ձայնն է, գրում է BBC-ի ակնարկագիր Ջոզեֆ Ֆլագերթին։

Անին Բագրատունիների օրոք եղել է տարածաշրջանի հզոր մշակութային կենտրոն։ Անիի՝ որպես միջնադարյան մշակութային կարևոր օջախի մասին պատմաբանները հաճախ են խոսում ու հիմա քաղաքն ուզում են ընդգրկել ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Բնական սահման դարձած Ախուրյան գետի հնագույն կամրջի ավերակներն ասես ներկայացնում են հայ-թուրքական հարաբերությունների քարացած իրականությունը:

Չնայած հայ-թուրքական լարված հարաբերություններին` հնագետների և ակտիվիստների կողմից փորձեր են արվում փրկել քաղաքի ավերակները: Պատմաբանները երկար տարիներ բարձրաձայնում են Անիի կարևոր նշանակության մասին` որպես միջնադարյան մշակութային հանգույցի:

© Joseph FlahertyԱնի
Город Ани - Sputnik Արմենիա
Անի

11-րդ դարում իր ծաղման օրոք Անին 100 000 բնակիչ ունեցող քաղաք էր` բազմաթիվ տներով, արհեստանոցներով ու տպավորիչ եկեղեցիներով, որոնց շնորհիվ այն հայտնի էր որպես «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»։

Քաղաքի վրա ամրոցի նման վեր է խոյանում Մայր տաճարը: Չնայած դրա գմբեթն ավերվել է 1319 թ. երկրաշարժի ժամանակ, իսկ դրանից մի քանի դար հետո էլ փլուզվել է նաև հյուսիսարևմտյան մասը, այդուհանդերձ տաճարը դեռ շատ տպավորիչ է: Դրա շինարարությունն ավարտվել է 1001 թ.-ին՝ Գագիկ առաջին թագավորի օրոք, երբ Անին գտնվում էր ծաղման շրջանում։ Տաճարի ճարտարապետը՝ Տրդատը, հայտնի է Կոնստանդնուպոլսում Այա Սոֆիայի գմբեթի վերականգնման աշխատանքով:

© Sputnik / Joseph FlahertyԱնիի Մայր տաճարը
Город Ани  - Sputnik Արմենիա
Անիի Մայր տաճարը

Փրկչի եկեղեցին: Դրա միայն կեսն է մնացել: Այս հուշարձանը և՛ Բագրատունիներ արքայատոհմի հիշատակն է հավերժացնում, և՛ ժամանակի անխուսափելիությունը: Եկեղեցին ճարտարապետության փայլուն նմուշ է եղել` 19 կամարով ու գմբեթով: Այն ամբողջովին կառուցված է տեղական կարմրաշագանակագույն հրաբխածին բազալտից:

Եկեղեցում պահվում էր նաև Հիսուսի խաչափայտի մի կտորը։ Եկեղեցու հովանավորը՝ Աբլղարիբ Պահլավունին, ըստ պատմագիրների` այդ սուրբ մասունքը ձեռք էր բերել Կոնստանդնուպոլիս կատարած ուղևորության ժամանակ:

Աբուղամրենցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին 12 կողմերից պատուհաններ ունի: 1900-ականներին իշխան Գրիգոր Պահլավունու դամբարանը, ինչպես նաև Անիի այլ հուշարձաններ կողոպտել են գանձ որոնողները:

Տիգրան Հոնենցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի կառուցումն ավարտվել է 1251 թվականին, Անիի առավել պահպանված կառույցներից է: Այն կառուցվել է արդեն հայ զորավարներ Զաքարյանների օրոք: Եկեղեցում պահպանվել են պատերի գրառումները Գրիգոր Լուսավորչի կյանքի մասին:

Թեև Անիի պատմությունն ավելի շատ մարտադաշտ է հիշեցնում, քաղաքի ավերակները ներկայացնում են պատմության տարբեր փուլեր, երբ քաղաքը ականատեսն էր մշակույթների, կրոնների և արվեստների փոխակերպումների, եզրափակում է հոդվածագիրը։

 

 

Լրահոս
0