00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստենինի անվան լուսանկարչական մրցույթի հայտերը կընդունվեն ևս մեկ շաբաթ

© Sputnik / Евгения Новоженина / Անցնել մեդիապահոցОткрытие выставки фотокорреспондента МИА "Россия сегодня" Андрея Стенина
Открытие выставки фотокорреспондента МИА Россия сегодня Андрея Стенина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մրցույթին հայտ են ներկայացրել ֆոտոլրագրողներ հինգ աշխարհամասից։ Կազմակերպիչները նշում են, որ մրցույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆոտոհանրության շրջանում։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ՌԴ հանձնաժողովի հովանու ներքո «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի կազմակերպած Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության միջազգային մրցույթի հայտերի ընդունման ավարտին մնացել է մեկ շաբաթ։ Մրցույթին հայտեր են ներկայացրել ֆոտոլրագրողներ բոլոր հինգ աշխարհամասերից, մրցույթին ներկայացված աշխատանքների ավելի քան 60 տոկոսը գունավոր է։

Մասնակիցների թվում են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Պերուից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Չինաստանից և այլն։ Մասնակիցներ կան Ռուսաստանի բոլոր ծայրերից` Կալինինգրադից և Վլադիվոստոկից, Մոսկվայից ու Յալթայից, Սանկտ Պետերբուրգից ու Յոշկար Օլայից, Վոլգոգրադից ու Տյումենից։ Աշխատանքների համար հայտեր կարելի է ուղարկել stenincontest.ru կայքին մինչև 2016 թվականի մարտի 22-ը ներառյալ։ Մրցույթին կարող են մասնակցել 18-33 տարեկան անձինք։

«Սա հրաշալի հնարավորություն է սեփական աշխատանքները պրոֆեսիոնալ ժյուրիին ներկայացնելու և հինգ աշխարհամասի լուսանկարիչների հետ ուժերը չափելու համար։ Մրցույթին մասնակցությունը թույլ է տալիս կատարելագործվել ու կատարելագործել սեփական հմտությունները։ Այս տարին տարբերվում է նրանով, որ մրցույթին ներկայացված լուսանկարների ավելի քան 60 տոկոսը գունավոր է, ինչն անվանակարգերի խորագրերի հետ է կապված», — ասաց «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ ֆոտոտեղեկատվության միավորված տնօրինության տնօրեն Ալեքսանդր Շտոլը։

Մրցույթն ունի հինգ անվանակարգ` «Իմ երկիրը», «Աշխարհի գույները. կյանքի ներդաշնակություն», «Դիմանկար. Մեր ժամանակի հերոսը», «Գլխավոր նորություններ» և «Սպորտ»։ Ժյուրիի քվեարկության արդյունքում յուրաքանչյուր անվանակարգում սահմանված է երեք մրցանակային տեղ, ինչպես նաև կհանձնվի առանձին մրցանակ` «Գրան պրի», որը կորոշվի ժյուրիի ձայների մեծամասնությամբ բոլոր անվանակարգերում ներկայացված լավագույն աշխատանքներից։ «Գրան պրի» մրցանակի համար կհանձնվի 500 հազար ռուբլի։

Մրցույթի ժյուրիի կազմում են ռուսական և համաշխարհային ֆոտոհանրության առաջատար ներկայացուցիչներ, որոնց թվում են Մոսկվայի Արտ թանգարան մուլտիմեդիայի (Մոսկվայի լուսանկարչության տուն) տնօրեն Օլգա Սվիբլովան, World Press Photo մրցույթի բազմակի հաղթող և ժյուրիի անդամ, The Associated Press համաշխարհային լրատվական գործակալության ֆոտոծառայության փոխտնօրեն Դենի Փաքենը, «Սինխուա» (Չինաստան) լրատվական գործակալության ֆոտոտեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Չժեն Վայը, ռուս ֆոտոլրագրող Յուրի Կոզիրևը, իտալացի լուսանկարիչ, կրթական դասընթացների կազմակերպիչ Ալդո Մենդիկին։

Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության միջազգային մրցույթը նպատակ ունի աջակցել երիտասարդ լուսանկարիչներին և հասարակության ուշադրությունը բևեռել ժամանակակից ֆոտոլրագրության խնդիրներին։ Մրցույթը Ռուսաստանում միակ հարթակն է, որտեղ միջազգային ֆոտոհանրությունը ֆոտոլրագրողների նոր անուններ է բացահայտում։ 2015թ.-ին մրցույթը երիտասարդ լուսանկարիչների լուսանկարչական «մարտերի» խոշորագույն հարթակ դարձավ` հավաքելով 54 երկրից շուրջ 5000 աշխատանք։

 

 

 

Լրահոս
0