00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թումոյականների շնորհակալությունն աշխարհի մեծ հումանիստներին

© Photo : 100 LivesТумо. Aurora Prize
Тумо. Aurora Prize - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները մասնակցում են «Ավրորա» (The Aurora Prize for Awakening Humanity) միջազգային մարդասիրական մրցանակի խորհրդանիշերի` արձանիկի, կարգախոսի և գրաֆիկական տարրերի ստեղծման մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի-Sputnik. «Ավրորա» մրցանակաբաշխությունը խորհրդանշում է հայ ժողովրդի երախտագիտությունն այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր փրկել են մեր հայրենակիցներին Հայոց ցեղասպանության ժամանակ։ Թումոն իր 10 հազար սաներով միացել է այս նախաձեռնությանը։

«Մենք շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր այսօր աշխարհի թեժ կետերում, պատերազմական, բնական աղետների գոտիներում անձնվիրաբար մարդկային կյանքեր են փրկում առանց որևէ սպասելիքի, ինչպես դա արել են 100 տարի առաջ միսիոներները, արտասահմանյան կազմակերպությունները»,-ասաց «Tumo for Aurora» ծրագրի համակարգող Անի Մնացականյանը։

Թումոյի բոլոր սաները հնարավորություն են ունեցել իրենց գաղափարները ներկայացնել։

© Sputnik / Asatur YesayantsԱնի Մնացականյան
Тумо. Aurora Prize. Ани Мнацаканян - Sputnik Արմենիա
Անի Մնացականյան

«Շատ երեխաներ, որոնք այս աշխատանքային խմբերում էին, ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են, դրա համար էլ ունեին անձնական մոտեցում։ Նրանք հասկացան, որ այս մրցանակը նաև իրենց անունից է տրվում»,- հավելեց Անի Մնացականյանը։

Առաջինն իր աշխատանքը ներկայացրեց Դավիթ Հարությունյանը։ Նրա խոսքով` այնպիսի ոճրագործություն, ինչպիսին ցեղասպանությունն է, մասնատում է ազգերը և վերածում բեկորների։ Նրա առաջարկած գաղափարն է` հավաքել այդ բեկորները և վերամիավորել բաժանված ազգերին։

© 100 LivesԴավիթ Հարությունյան
Тумо. Aurora Prize - Sputnik Արմենիա
Դավիթ Հարությունյան

«Արձանիկը բաղկացած է լինելու տարբեր գույների ապակիներից, որոնք տեղադրելով նախատեսված ամանի վրա` կմիավորենք ազգերին։ Գաղափարը նաև աշխարհը միավորելն է»,- ասաց Դավիթը։

Ծրագրի մասնակիցներից Մարինե Գազազյանն, օրինակ, այն խմբից է, որը ներկայացրել է մրցանակի մտահղացումը հայելու տեսքով։ Հայելու նպատակը, նրա խոսքով, բոլորիս մեջ հերոսի ոգին արթնացնելն է, այսինքն` նայելով հայելու մեջ` մարդը կարող է տեսնել մեր մեջ թաքնված հերոսին։ Մարինեն միշտ իր մոտ հայելի է պահում։ Կեսկատակ-կեսլուրջ ասում է` կարող է դրամապանակը տանը մոռանալ, բայց հայելին` երբեք։ Ու հայելին նրա համար է, որ դրա մեջ նայի, վերլուծի իր արարքներն ու լուծումներ գտնի։

© Photo : 100 LivesՄարինե Գազազյանի գաղափարը
Тумо. Aurora Prize - Sputnik Արմենիա
Մարինե Գազազյանի գաղափարը

«Մարդկանց երկու տեսակ կա. մեկը նայում է իր արտաքինը, իսկ մյուսը` ներքինը տեսնելու։ Եթե դու իրոք անկեղծորեն տեսնես ինչպիսին ես, ապա չես գնա վատ քայլերի։ Մարդ պետք է պատասխանատվություն կրի իր քայլերի համար։ Պատահական չէ, որ երբ մարդ տխուր է լինում, հայելու առաջ է սկսում լացել, խոսել ինքն իր հետ»,- ասաց Մարինե Գազազյանը։

Aurora Prize-ի ստեղծագործական խորհրդի կողմից հաղթող ճանաչված տարբերակը կյանքի կկոչվի և կընդգրկվի «Ավրորա» մրցանակի և մրցանակաբաշխության վիզուալ նյութերում: Հաղթող չճանաչվելու դեպքում ընտրված տարբերակները կցուցադրվեն UWC Դիլիջան քոլեջում՝ ներկայացնելով Թումոյի ստեղծագործական ներդրումը «Ավրորա» մրցանակի մեջ:

2016-ի ապրիլի 24-ին Երևանում տեղի կունենա «Ավրորա» առաջին մրցանակաբաշխությունը, անդրանիկ հաղթողը կպարգևատրվի 100 հազար ԱՄՆ դոլարով և բարեգործության շղթան շարունակելու բացառիկ առիթով. նրան հնարավորություն կտրվի 1 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհի առաջադրել իրեն ոգեշնչած և գործողությունների մղած կազմակերպությանը։
Ընտրող հանձնաժողովի համանախագահներն են Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Ուիզելն ու դերասան, Not On Our Watch բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ջորջ Քլունին:

 

 

 

Լրահոս
0