00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աերոֆլոտը» դադարեցնում է չվերթերը Ռոստովից դեպի Հայաստան

© SkyscrapercityМеждународный аэропорт "Звартноц"
Международный аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Աերոֆլոտ» ավիաընկերությունը հայտնել է, որ այլևս Ռոստովից դեպի Երևան չվերթեր չի իրականացնի։ Ռոստովում գտնվում է Ռուսաստանի խոշորագույն հայկական համայնքներից մեկը։ Փորձագետի կարծիքով` հնարավոր է, որ «Աերոֆլոտի» տեղն այդ հարցում զբաղեցնի հայկական ազգային նոր փոխադրողը

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 25-ից Ռոստովից դեպի Հայաստան չվերթերը դադարեցնում է, հայտնում է DonDay.ru պարբերականը։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` փոխադրողը չվերթերի իրականացումը դադարեցնում է չվացուցակը շտկելու պատճառաբանությամբ, սակայն ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, որ չվերթերը հանվում են եկամտաբեր չլինելու պատճառով։

Հրատարակությունը, ավիացիոն բնագավառի աղբյուրներին հղում անելով, գրում է, որ դեպի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան օրական իրականացվում էր մեկ չվերթ, և գրեթե միշտ ինքնաթիռները գերծանրաբեռնված էին։ Ամեն տարի Երևան էր ժամանում շուրջ 50 հազար ուղևոր։

Զբոսաշրջության արդյունաբերության ներկայացուցիչ փորձագետները միաձայն ասում են, որ Երևանի ու Ռոստովի միջև ավիահաղորդակցությունը միակ տարբերակն էր, երբ Հայաստան կարելի էր հասնել արագ և հարմարավետ ձևով։

«Գիտեմ, որ ավիահաղորդակցությունն արդեն մյուս շաբաթվանից դադարեցվելու է։ Եվ համարում եմ դա անհեթեթ։ Երևան Ռոստովի շրջանից հազարավոր մարդիկ են այցելում։ Ինքնաթիռում մոտ 70 տոկոսը հայեր էին, 30 տոկոսն էլ` էթնիկ ռուսներ։ Բոլոր այդ մարդիկ գալիս են բարեկամների, ընկերների մոտ, գործուղման կամ հանգստանալու։ Իսկ հիմա արագ և հարմարավետ ձևով Հայաստան հասնելն անհնար կլինի», — ասաց «Վարդագույն փիղ» զբոսաշրջային ընկերության ցանցի ղեկավար Ալեքսան Մկրտչյանը։

Նրա խոսքով` եթե այժմ մինչև Երևան ինքնաթիռով կարելի էր հասնել 1 ժամ 15 րոպեում, ապա հետագայում հնարավոր կլինի Երևան հասնել միայն Մոսկվայում վայրէջքով։ Սկզբում 2 ժամ կծախվի մինչև մայրաքաղաք հասնելը, այնուհետև նվազագույնը 2-2,5 ժամ հարկ կլինի սպասել հաջորդ չվերթին և ևս 3 ժամ` մինչև Երևան հասնելը։ Արդյունքում` մոտ 7 ժամ։ Եվ, բնականաբար, միանգամայն այլ գումար կծախսվի։

Մինչդեռ հրատարակության աղբյուրի տվյալով` արդեն երկու ավիաընկերություն հայտ է ներկայացրել Ռոսավիացիա` Ռոստովից դեպի Երևան չվերթեր իրականացնելու համար։ Ավելին` նախատեսվում է, որ մոտ ապագայում դեպի Ռոստով ավիաչվերթեր կսկսի իրականացնել հայկական ազգային ավիափոխադրողը։ «Չէ՞ որ դեպի Երևան չվերթերը «յուղոտ պատառ» են։ Եվ ցանկացողներ միշտ կլինեն», — գրում է հրատարակությունը։

Խնդիրը միայն այն է, որ դեպի Երևան ավիաչվերթերի դադարեցման օրն արդեն հայտնի է, իսկ թե երբ դրանք կվերսկսվեն, ոչ ոք ասել չի կարող։

 

 

 

Լրահոս
0