ԵՐԵՎԱՆ, 16 մարտի —Sputnik. Անապայում ավարտված Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների միջազգային հուշամրցաշարում Հայաստանը ներկայացնող Գուրգեն Հովհաննիսյանը դարձավ արծաթե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Հայաստանի վերջին ներկայացուցիչը` գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, կիսաեզրափակչում 3:0 հաշվով հաղթել էր վրացի մարզիկին և եզրափակչում պարտվեց Ռուսաստանի չեմպիոնին` նվաճելով արծաթե մեդալ:
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մրցաշարին ներկայացել էր 8 մարզիկով: Թիմը Անապայից վերադառնում է 1 մեդալով: