00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը` ՀԱՊԿ–ի անդամ և ՆԱՏՕ–ի գործընկեր

© Press office of MFA of RAМинистр обороны РА Сейран Оганян, Министр иностранных дел РА Эдвард Налбандян и генеральный секретарь НАТО Йенс Столтенберг
Министр обороны РА Сейран Оганян, Министр иностранных дел РА Эдвард Налбандян и генеральный секретарь НАТО Йенс Столтенберг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և ՆԱՏՕ–ի համագործակցությունը դրական ազդեցություն ունի Հայաստանի զինված ուժերի ամրապնդման և զարգացման վրա։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Անցած շաբաթ Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ,։ Հանդիպումն ավարտվել է Հյուսիսատլանտյան դաշինքի նիստով, որն անցկացվել է 28+1 ձևաչափով։

Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ ունեցած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անդամ շուրջ մեկ տասնյակ երկրների ներկայացուցիչներ դրական գնահատեցին Հայաստանի և դաշինքի միջև արդյունավետ փոխգործակցությունը և արձանագրված արդյունքները:

Ելույթ ունեցողները գոհունակություն հայտնեցին Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքների, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի, Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբանանում խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության կապակցությամբ, կարեւորեցին Հայաստանում իրականացվող հետեւողական բարեփոխումները:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունն արդյունավետ որակեց։ Նա նաև դաշինքի խորհրդի անդամներին ներկայացրեց Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքները։

Պողոսյանի խոսքով` նման հանդիպումները նպաստում են երկրների ավելի սերտ համագործակցությանը։

«Այդ հանդիպումների շրջանակում Հայաստանը կարող է ներկայացնել իր առջև ծառացած մարտահրավերները, քննարկել համատեղ համագործակցության վերաբերյալ հարցերը և գտնել այդ մարտահրավերների համատեղ լուծման ուղիները»,- ասաց Պողոսյանը։

© Photo : PhotolureԹևան Պողոսյան
Теван Погосян - Sputnik Արմենիա
Թևան Պողոսյան

Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային հարաբերությունները սկսվել են 1992թ.-ին, երբ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան Համագործակցության Խորհրդին, որն ավելի ուշ վերանվանվեց Եվրատլանտյան Գործընկերության Խորհրդի (Հայաստանը ԵԱԳԽ-ի անդամ է 1997թ.-ից): Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ էլ ավելի ընդլայնվեց, երբ 1994թ.-ին Հայաստանը միացավ Գործընկերություն Հանուն Խաղաղության ծրագրին: 2004թ.-ից սկսած` Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումները մասնակցում են խաղաղության հաստատման գործողություններին. ներկայումս Հայաստանը շարունակում է աջակցել իր խաղաղապահ զորքերով Կոսովոյում Կոսովոյի Ուժեր/KFOR առաքելությանը, ինչպես նաեւ 2015թ. հունվարից Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը (2010թ-ից մինչեւ 2014թ. դեկտեմբերը Հայաստանը մասնակցել է Աֆղանստանում Միջազգային Անվտանգության Աջակցության Ուժերի (ISAF) գործողությանը): Հայաստանի ներգրավվածությունը խաղաղության հաստատման գործողություններում հնարավորություն տվեց նրան դառնալու անվտանգության սպառողից անվտանգության ներդրողի:

Տվյալ փուլում իրագործվում է չորրորդ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը` նախատեսված 2014-2016թթ. համար։ Պողոսյանի խոսքով` ՆԱՏՕ-ում Հայաստանի անդամակցության հարցը քաղաքականացված է, և տվյալ փուլում հատուկ դեր է խաղում թուրքական գործոնը։

«Եթե Հայաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ապա Թուրքիան պետք է մի շարք փոփոխությունների գնա. պետք է ընդունի իր երկրի պատմությունը, իրատեսորեն գնահատի այն և հասկանա, որ այլևս չի կարող Հայաստանի դեմ ինչ-որ զինված մեթոդ օգտագործել ։ Դժբախտաբար, այսօր Թուրքիան իր պահվածքով ապացուցում է հակառակը»,- ասել է Պողոսյանը։

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունն իրականանում է հարևան Վրաստանի հարթակում, մասնավորապես մարտունակության և զինվորական կրթության բարձրացման դասընթացների շրջանակում։

Հայ զինծառայողները ՆԱՏՕ-ի անդամների և գործընկերների հետ կանոնավոր կերպով մասնակցում են գնդապետ Բեսիկ Կուտատելաձեի անվան լեռնային նախապատրաստման Սաչխերի դպրոցի ամառային կամ ձմեռային լեռնային դասընթացի նախապատրաստմանը` ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։

Մարտի 11-ին նույն ծրագրի շրջանակում հայ զինծառայողները թուրք, լիտվացի, լատվիացի, լեհ, ուկրաինացի և ադրբեջանցի զինվորականների հետ ավարտել են Բակուրիանիում անցկացված ձմեռային նախապատրաստման լեռնային դասընթացը։ Վրացի հրահանգիչների ղեկավարությամբ մասնակիցները յուրացրին բազային դասընթացի հմտությունները, ուսումնասիրեցին սառույցների վրա և լեռնային տեղանքում տեղաշարժվելու մեթոդները, տարբեր արգելքներ հաղթահարեցին։

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի անդամը ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նման ծրագրերի է մասնակցում։

«Ես ուրախ եմ, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ոլորտում Հայաստանը ոչնչով չի զիջում նույն Վրաստանին, Ուկրաինային կամ Մոլդովային։ Հայաստանն ընդգրկված է ՆԱՏՕ-ի որոշակի ծրագրերում, որոնցում մենք առաջ ենք անցնում այդ երկրներից։ Հայկական կողմը մասնակցում է ՆԱՏՕ-ի ծրագրերին` ելնելով իր շահերից ու հնարավորություններից, և դա կատարում է բարձր մակարդակով»,- հավելեց Պողոսյանը

Հիշենք 2015թ.-ի հուլիսի 8-ին Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանի ռազմակայանում մեկնարկած «Agile Spirit 2015» բազմազգ զորավարժությունները, որոնց հայկական կողմը մասնակցեց որպես դիտորդ։ 2015թ.-ի օգոստոսի 27-ին Վրաստանի և ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոնի (Joint Training and Evaluation Center — JTEC) բացումով հավանականություն կա, որ հայ զինծառայողներն ակտիվ կմասնակցեն ՆԱՏՕ-ի այն նախագծերին, որոնք անցկացվում են Վրաստանի տարածքում։ Կենտրոնը կազմված է Վրաստանի տարբեր շրջանների մի քանի օբյեկտներից. «Կրցանիսիից» բացի, կենտրոնը ներառում է նաև Վազիանի զորավարժարանը և Սաչխերի դպրոցը։

Չնայած ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը` Հայաստանը ՀԱՊԿ անվտանգության համակարգի անդամ է։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծվել է հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ.-ի մայիսի 15-ին ԱՊՀ որոշ անդամ-երկրների կողմից։ ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։

 

Լրահոս
0