ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Երեքշաբթի` մարտի 15-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ) «Կրթություն` ХХI դար» ցուցահանդեսի նախաշեմին մամուլի ասուլիս կանցկացվի։
Ցուցահանդեսին կմասնակցի հայկական ու ռուսական ավելի քան 50 բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն։
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են`
Երևանում Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը,
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը,
«Ինտեր-էքսպո» ընկերության գլխավոր տնօրեն Ադելինա Քոչարյանը։
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։