00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյան Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը կարտացոլի համագործակցության խորությունը

© Sputnik / Asatur YesayantsГлава МИД Армении Эдвард Налбандян
Глава МИД Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին մասնակցել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի նախաձեռնությամբ Վիեննայում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության արտգործնախարարների հանդիպմանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Եվրոպական ժողովրդական կուսակցության արտգործնախարարների hանդիպմանը մասնակցում էին տասներկու երկրների արտգործնախարարներ, ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլը, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էլմար Բրոկը, Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Յոհանես Հանը, ԵԺԿ բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։

Նախարարական հանդիպման օրակարգում էին ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի, միգրացիայի հետ կապված խնդիրները։ Քննարկումներ են ծավալվել Արևմտյան Բալկաններում, Հարավային Կովկասում առկա հարցերի և դրանց լուծման ուղիների, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության շուրջ։

Մասնակցելով քննարկումներին՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է միգրացիոն հոսքերին:

«Հայաստանն ապաստան է տվել Սիրիայից ժամանած շուրջ քսան հազար փախստականի` այդպիսով հանդիսանալով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում»,- ասել է Նալբանդյանը։

Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ միգրացիայի հետ կապված խնդիրների լուծումները փնտրելիս առաջին հերթին հարկավոր է անդրադառնալ դրանց պատճառներին։ Այդ առումով նախարար Նալբանդյանը կարևորել է ահաբեկչության դեմ միասնական պայքարը, սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացը։

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերություններին, կարևորել նոր իրավական փաստաթղթի մշակման շուրջ մեկնարկած բանակցությունները՝ ընդգծելով, որ նոր համաձայնագիրը կարտացոլի առկա համագործակցության խորությունը և արձանագրված արդյունքները։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԺԿ գործընկերներին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ շեշտելով, որ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չկա։

 

Լրահոս
0