00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բազմազավակ մայր. Կնոջ երջանկությունն ընտանիքի մեջ է

© Из личного архиваМногодетная семья в Лори
Многодетная семья в Лори - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բազմազավակ մայրն ասում է, որ կատարյալ մարդ չկա, բոլորն էլ կարող են սխալվել, այդ պատճառով պետք է լինել հանդուրժող` լավ ընտանիք ունենալու համար

Ադրինե Թորոսյան

Հասմիկ Խաչիկյանն ամուսնու հետ Թեհրանից Հայաստան եկավ 70-ականներին։ 20 տարեկան էր, երբ ընտանիքը բնակություն հաստատեց Վանաձորում և հիմք դրեց մեծ ու ամուր գերդաստանի: 9 աղջիկ, 6 տղա է լույս աշխարհ բերել տիկին Հասմիկը, այժմ իր 40-րդ թոռնիկին է սպասում:

Ամուսինները դժվարությամբ են պահել-մեծացրել երեխաներին, ոչ մի օգնող ձեռք չեն ունեցել: Ընտանիքի հայրը զոդող էր աշխատում գործարանում, նաև լրացուցիչ աշխատանքներ էր կատարում մասնավոր պատվիրատուների համար, իսկ տիկին Հասմիկը կարուձև էր անում ու դրանով որոշակի գումար վաստակում, նաև կարում ու գործում էր իր երեխաների, հետո էլ` թոռնիկների համար: Նա իր ձեռքի շնորհքը փոխանցել է աղջիկներին ու հարսներին։ Ասում է, որ ով ինչի սեր ունեցել է, ինքը ձգտել է հետ չպահել, ամեն բան արել է, որ ամենքն արդյունքի հասնեն:

© Из личного архиваՀասմիկ Խաչիկյան
Многодетная семья в Лори - Sputnik Արմենիա
Հասմիկ Խաչիկյան

Բազմազավակ մայրը նշում է, որ միայն երեխա ունենալը քիչ է, դաստիարակել է պետք, որ շնորհքով մարդ դառնան, իրենց ընտանիքի, Հայրենիքի համար պիտանի լինեն։

«Շատ դժվարություններով, բայց կարողացել ենք մեր քրտինքով, մեր ձեռքի աշխատանքով մեր երեխեքին խեղճ չպահել, որ իրենք էլ չասեն՝ շատ երեխա ենք, ինչ-որ մեկից պակաս ենք։ Երեխեքիս դաստիարակել եմ, որ պիտանի մարդ լինեն, ընկերներին, շրջապատին էլ օրինակ ծառայեն, կարողանան մեկին էլ օգնել»,- ասում է տիկին Հասմիկը։

Երեխաները բոլորն էլ շնորհալի են` նվագում են, երգում, աղջիկները երաժշտական, նկարչական, հաշվապահական կրթություն են ստացել, տղաները սովորել են փականագործություն, ատամնատեխնիկական գործ, նրանցից երկուսը բարձրագույն կրթություն է ստացել։

Երեխաներն ամուսնացել են, ընտանիք կազմել, տղաներից միայն մեկը դեռ ամուսնացած չէ, նա է ծնողների հետ ապրում, բայց աշխատանք չունի, որ կարողանա օգնել նրանց, պատրաստվում է արտագնա աշխատանքի մեկնել՝ եղբոր մոտ: Այժմ տիկին Հասմիկի 16 հազար և ամուսնու 40 հազար դրամ կենսաթոշակով են ապրում:

© Из личного архива Հասմիկ Խաչիկյանի ընտանիքը
Многодетная семья в Лори - Sputnik Արմենիա
Հասմիկ Խաչիկյանի ընտանիքը

Մեծ գերդաստանի մայրը դեմ է հղիության արհեստական ընդհատումներին, որոնց հիմա դիմում են շատ մայրեր: Նախ` դա վնաս է առողջությանը, հետո էլ` հանցանք է, համոզված է նա։

«Աստծու տված պարգև է երեխեն, ճիշտ է՝ երջանկության հետ հոգս էլ կա: Հիմա նոր սերունդը ուզում է մեկ երեխա ունենալ, ասում են՝ լավ, փառահեղ ապրենք, կարծում են՝ լավ կերան, լավ հագնվեցին, դա է լավ կյանքը։ Չէ, պիտի այնպես ապրել, որ ներքուստ մարդու խիղճը իրեն չհանդիմանի, իրեն մեղավոր չզգա, միայն իր համար չպիտի ապրի մարդը, ուրիշի համար էլ, դա է կարևորությունը»,- ասում է Հասմիկ մայրիկը:

Երջանիկ, գնահատված մայր ու կին է տիկին Հասմիկը, և խորհուրդներ է տալիս երիտասարդ աղջիկներին ու կանանց.

«Ճիշտ է, սովորելը, կարիերան շատ լավ բաներ են աղջկա համար, բայց ամուսնությունն էլ ժամանակին պիտի լինի: Մինչև 22 տարեկանը աղջիկն արդեն կարող է ընտանիք կազմել, որովհետև տարիքը որ բարձրանում է, բծախնդիր են դառնում, հետո էլ երեխա ունենալու դժվարություններ են առաջանում, պետք է ամեն ինչ հաշվի առնել»,- հորդորում է բազմազավակ մայրը։

Նա համոզված է, որ կատարյալ մարդ չկա, բոլորն էլ կարող են սխալվել, այդ պատճառով աղջիկներին խորհուրդ է տալիս լինել հանդուրժող, զիջող, ներող, այդ դեպքում ընտանիքն էլ կլինի համերաշխ ու երջանիկ։

«Երեխեքն էլ տեսնում են, որ ծնողները համերաշխ են, իրենք էլ օրինակ են վերցնում նրանցից: Կնոջ երջանկությունը ընտանիքի մեջ է, բա էլ որտե՞ղ է, լավ մայր, կին լինի իր ընտանիքի համար, երեխաներին պիտանի մարդիկ դաստիարակի»,- երջանկության իր գաղտնիքը հայտնեց նա։

© Из личного архиваՀասմիկ Խաչիկյանը հերոսուհի մայր է
Многодетная семья в Лори - Sputnik Արմենիա
Հասմիկ Խաչիկյանը հերոսուհի մայր է

Հասմիկ մայրիկին 10-րդ երեխայի ծնվելուց հետո Վանաձորի քաղաքապետարանը պարգևատրել է «Հերոսուհի մայր» շքանշանով։

 

Լրահոս
0