00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խրիմյան Հայրիկի անտիպ բանաստեղծությունը հայտնաբերվել է գրասեղանի դարակում

© ter-hambardzum.netКатоликос всех армян Мкртич Хримян
Католикос всех армян Мкртич Хримян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանն օրերս հարստացավ բացառիկ արժեք ներկայացնող մի ձեռագրով՝ թանգարանին հանձնվեց մեծ մտավորական և գրող, Ամենայն Հայոց Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսի` Խրիմյան Հայրիկի ձեռագրով գրված բանաստեղծությունների տետրը:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Տետրը Մայր Աթոռին հանձնել է երուսաղեմաբնակ մտավորական, բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանը, հայտնում է «Արևելք» կայքը:

Իր չափածո գործը Խրիմյան Հայրիկը վերնագրել է «Թագավորաց ժողով»: Ըստ Անուշ Նագգաշյանի` կարծիքներ կան, որ խոսքը վերաբերում է Բեռլինի վեհաժողովին, որտեղ առաջին անգամ միջազգային քննարկման է դրվել Հայկական հարցը: Հայտնի է, որ Կոստանդնուպոլսից Բեռլինի վեհաժողովին մասնակցում էր ազգային պատվիրակություն՝ Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ, որին թույլ չէին տվել մասնակցել վեհաժողովին: Խրիմյան Հայրիկը փորձել է այդ դեպքի հետ կապված իր խոհերն արտահայտել բանաստեղծությամբ:

Ինչպես նշեց Նագգաշյանը, ձեռագիրն իր մոտ է հայտնվել պատահաբար. Անգլիայից Աբրահամ Մնացականյանի դուստրն այն գտել է իր բարեկամների տանը, որոնք էլ իրենց հերթին մոտ 40 տարի առաջ մի հայի տուն են վարձել: Վարձակալները գնել են տան սեղանը, որը գաղտնի դարակ է ունեցել: Հենց այդ դարակում էլ ընդամենը վերջերս հայտնաբերվել է տետրը, որի հետ նաև՝ Խրիմյան Հայրիկի լուսանկարն ու հայ որբերի լուսանկարներ:

Անուշ Նագգաշյանը նշեց, որ այն ստանալով Աբրահամ Մնացականյանից` շտապել է Հայաստան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և անձամբ Ամենայն Հայոց կաթողիկոսին հանձնել թանկարժեք ձեռագիրը, որը, ըստ բանաստեղծուհու, հայոց գանձարանի նմուշ է և որի տեղը միայն Հայաստանն է:

Բանաստեղծուհին հայտնեց նաև, որ ձեռագիր-տետրը շուտով կտպագրվի՝ հատուկ ծանոթագրությամբ:

 

 

Լրահոս
0