00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայհոյանքը` գիտական հոդված

© Sib-catholicНаука
Наука - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում հրապարակվող գիտական ամսագրերում լույս տեսնող հոդվածներում չափազանց շատ է գրագողությունը:

Նելլի Դանիելյան. Sputnik.

Գիտական ամսագրերի մեծ մասին չի հետաքրքրում, թե ինչ է գրված հոդվածում, շատ ավելի կարևոր է, որ դրա դիմաց վճարված լինի: ԱՄՆ-ում կատարված փորձը վկայում է, որ գումարի դիմաց գիտական ամսագրերից շատերը պատրաստ են տպագրել ամեն ինչ, անգամ` հայհոյանք:

Ամերիկյան մի նախաձեռնություն փորձել է գիտական ամսագրում սահմանված գումարի դիմաց 863 հայհոյանք պարունակող գիտական հոդված տպագրել: Գումարը վճարվել է, հայհոյանքներով համեմված հոդվածը` լույս տեսել:

Հայաստանում հայհոյանքներ առայժմ չեն տպագրվել, բայց մեր երկրում հրապարակվող գիտական ամսագրերում լույս տեսնող հոդվածներում էլ, հայ գիտնականների խոսքով, չափազանց շատ է գրագողությունը:

«Այդ հոդվածները չեն գրախոսվում, փողով էլ տպագրում են, կամ ասում են` լավ տղա է, պրոֆեսոր է, այս է, այն է, եկեք տպենք։ Այս դեպքում որակը սարսափելի ընկնում է, գրագողությունը` շատանում»,- ասում է հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը։

Տնտեսագետ Կարապետ Առաքելյանն էլ կարծում է, որ գիտական հոդվածներ ունենալու ձգտումը ոչ միայն վարկանիշի խնդիր է, այլև գիտական աստիճան ստանալու պահանջ: Այստեղից էլ առաջանում է ուրիշի աշխատությունը սեփականացնելու միտքը:

«Գիտնականի աշխատանքի գնահատման անհրաժեշտություն է առաջանում՝ ինչ է կատարել, ինչպես գնահատել այդ արդյունքը, ինչ է տալիս դա գիտությանը կամ մարդկությանը: Հրապարակումների անհրաժեշտությունն այդտեղից է առաջանում, դրա համար Արևմուտքը մշակել է ցիտման ինդեքսներ։ Ռուսաստանը վերցրել է նմանօրինակ տարբերակ, որ ինչքան շատ են ցիտում քեզ, քո արժեքը բարձրանում է, և այնտեղ գործակիցներ կան սահմանված հեղինակի, հոդվածի համար»,-ասում է տնտեսագետը:

Իսկ Հայաստանում գրագողությունն այնքան տարածված ու ընդունված է, որ նույնիսկ պարսավանքի չի արժանանում, նշում է Սամվել Խուդոյանը։

«Արտասահմանում եթե բռնեցին, այլևս ընդհանրապես այդ ոլորտ կարող է մուտք չունենաս: Աշխատավայր են ուղարկում, խայտառակ են անում, իսկ մերոնց գրագողերն ասում են` ինչի են մեզ ասում, մենք նորմալ նստել, արտագրել ենք»,- նշում է նա։

Հայ գրագողերը քիչ են բացահայտվում, քանի որ հայաստանյան գիտական ամսագրերը ոչ միայն չեն գրախոսվում, այլև նույնիսկ չեն էլ կարդացվում նույն այդ գիտական շրջանակների կողմից: Իսկ գողությունները կատարվում են լայն հնարավորություն ընձեռող համացանցի միջոցով:

«Ես, օրինակ, զարմանում էի, որ մեր իրանցի ուսանողների մոտ տեսնում էի զրոյական մակարդակ, բայց ամերիկյան, անգլիական ամսագրերում հոդվածներ ունեն: Ինտերնետում նայում եմ, տեսնում` ուրիշի հոդվածը վերցրել, իր անունը գրել է ու ամսագրում տպել»,- իր փորձից պատմում է Մանկավարժական համալսարանում դասավանդող Սամվել Խուդոյանը:

Հայ գիտնականները գերադասում են իրենց աշխատությունները տպագրել արտասահմանում, ավելի հաճախ` Ռուսաստանում և հիմնականում այն լուրջ գիտական պարբերականներում, որտեղ հոդվածի դիմաց գիտնականից գումար չեն պահանջում:

Ընտրությունը պայմանավորված է ոչ միայն արտասահմանում ճանաչելի լինելու ձգտմամբ, այլև սոցիալական գործոնով, քանի որ լուրջ գիտական պարբերականները գիտական արժեք ներկայացնող հոդվածների դիմաց հեղինակից գումար չեն պահանջում: Իսկ իրական գիտնականի համար Հայաստանում մեկ հոդվածի դիմաց սահմանված 20 000 դրամ արժեքը լուրջ գումար է:

Sputnik Արմենիայի հարցին, թե ինչով են ապրում այսօր հայ գիտնականները, մեր զրուցակիցները միաբերան նշեցին` դրամաշնորհներով: Բայց այստեղ էլ անարդարությունն անխուսափելի է:

«Գրանտը շահում է այս մարդու ընկերը, այն մարդու բարեկամը: Ծանոթ-բարեկամի սկզբունքն այստեղ էլ է գործում։ Գրագողը կարող է արդյունավետ գիտնական լինել, որի գրեթե բոլոր աշխատանքները գրագողություն են»,- ասում է Սամվել Խուդոյանը:

Իր գործընկերոջ այս միտքը մեզ հետ զրույցում չհերքեց նաև տնտեսագետ Կարապետ Առաքելյանը` չբացառելով, սակայն, որ մրցույթը կարող է և արդար անցկացվել:

Ընդ որում, գրանտներ ավելի շատ հատկացվում են բնագիտական ոլորտներին, իսկ հումանիտար գիտություններում վիճակն ավելի անմխիթար է:

 

 

Լրահոս
0