00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քյալլա» կուտե՞ք. որ փորձեցիք, էլի կուզեք

© Sputnik / Арменуи МхоянГюмрийская кухня - кяла (бычьи мозги)
Гюмрийская кухня - кяла (бычьи мозги) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շատերի համար «Էկզոտիկ» այս ճաշատեսակն արդեն ոչ միայն գյումրեցիների քիմքին է հաճելի, այլև տարածվել է Գյումրու սահմաններից դուրս

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Ազգային խոհանոցը մշակույթի կարևոր բաղադրիչ է. շատ հարցերի պատասխաններ կգտնենք հենց այստեղ: Հատկապես մարզերում ու հեռավոր գյուղերում պահպանված ճաշատեսակները խոսուն են՝ ներկայացնում են տվյալ տարածքի ժողովրդին հատուկ բնավորության գծերն ու խառնվածքը:

Ասում են` խաշի նման քյալլան ևս աղքատների կերակուր է. մեծահարուստներին բաժին են հասել տավարի կամ ոչխարի մսի ամենահարգի կտորները, և հնարամիտ գյումրեցին գտել է կենդանու գլխի օգտագործման ճիշտ տարբերակը: Պատրաստելն էլ դժվար չէ՝ 6-8 ժամ եփում են փռում` նախապես մաշկելուց ու պոզերը հեռացնելուց հետո: Մատուցելիս բերանը կանաչի են դնում, պոզերի տեղը` գազար, աչքերի տեղը` սև ձիթապտուղ:

Քյալլայի սիրահար Լևոն Բարսեղյանը, մանրամասն ներկայացնելով այս ճաշատեսակի առանձնահատկությունը, ասաց, որ կարևորը փռում լավ եփելն է:

«Այնքան լավ է եփվում, որ բերանը բացելիս ամբողջ մսեղիքը թափվում է սկուտեղի մեջ։ Ոմանք ասում են, որ մսեղենը 7 տարբեր համ ունի, մյուսներն ասում են՝ 40 համ կա մեջը, ոմանք կատակում են, թե ամեն մարդ ուտում է այն, ինչի պակաս ունի՝ աչքը, լեզուն, ուղեղը և այլն»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Մատուցման եղանակն էլ պարզ ու հասարակ է` առանց ավելորդությունների:

© Sputnik / Арменуи МхоянՔյալլա
Гюмрийская кухня - кяла (бычьи мозги) - Sputnik Արմենիա
Քյալլա

«Մատուցում են միայն գլուխ սոխի, կիտրոնի, օղու և աղի հետ` առանց պատառաքաղ-դանակի, ձեռքով պատառոտում և մատուցում են: Մնացած բաներն ավելորդ են համարվում»,- մանրամասնեց Բարսեղյանը:

Քյալլան այն ճաշատեսակն է, որ ամեն մարդ չի կարող պատրաստել. պետք է հատուկ փուռ: Ճիշտ է, պատրաստման եղանակը դժվար չէ, բայց որոշակի հմտություն ու գաղտնիք պարունակում է: Գյումրիում քյալլա պատրաստող ամենահայտնի փուռը Արայիկ Հովսեփյանինն է, նա որոշել է հետո էլ գործը որդուն փոխանցել: Արայիկը վստահ է` որդին ավելի լավ վարպետ է:

«Քանի գյումրեցին կա, քյալլան կլինի: Այս փուռը, որ հիմա ես վարձակալել եմ, շատ հին պատմություն ունի. այստեղ հիմնականում հենց ոչխարի ու տավարի քյալլա են պատրաստել, ավելի ուշ նաև խոզի բուդ, հավ, իսկ վերջերս արդեն «զարգացել» են` հնդկահավ են պատրաստում: Երբ փոքր էի, հենց այս փռից էր հայրս քյալլա բերում: Խաշի պես քյալլան էլ է սեզոնային՝ ուտում են հիմնականում ցուրտ եղանակին: Հին ժամանակ, երբ ռեստորան գնալն այնքան էլ տարածված չէր, հավաքվել են մեկի տանը, քյալլա բերել, նստել ու դեսից-դենից զրուցել»,- նշեց Հովսեփյանը:

Հետաքրքրվեցի, թե որն է ավելի նախընտրելի՝ ոչխա՞րի, թե՞ տավարի գլուխը:

© Sputnik / Арменуи МхоянՔյալլան եփվում է փռում
Гюмрийская кухня - кяла (бычьи мозги) - Sputnik Արմենիա
Քյալլան եփվում է փռում

«Ոչխարն իր տեղն ունի, տավարն` իր։ Ճիշտ է, տավարն ավելի թանկ է, բայց ավելի հարգի է ու հյուրասիրության համար ավելի նախընտրելի. եթե մեծ տավար է, 10 մարդու միանգամից կարելի է հյուրասիրել: Համի համար կարևոր է, թե ինչով ես եփում: Պետք է եփվի ամբողջ գիշեր»,- նշեց վարպետը` հպարտությամբ ավելացնելով, որ իրենց պատրաստած քյալլան արդեն նաև արտասահմանից ժամանած հյուրերի քիմքին է հաճելի:

«Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ամերիկայից, Հոլանդիայից, շատ տեղերից եկած հյուրեր ենք ունեցել: Դժվարն առաջին անգամն է՝ փորձեցիր, կրկին կուզես, քանի որ շատ համեղ է: Շատերի համար առաջին անգամ տհաճ կթվա, նույնիսկ եղել է, երբ եկել, տեսել են` ինչպես է պատրաստվում, ու վատ են զգացել, բայց փորձելուց հետո էլի են ուզել»,- նշեց Արայիկը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՔյալլա
Гюмрийская кухня - кяла (бычьи мозги) - Sputnik Արմենիա
Քյալլա

Խոհանոցը միայն սնունդ և սնվելու տեղ չէ, այն ազգային մշակույթի ու մտածողության մաս է։ Ինչպես խաշը, այնպես էլ քյալլան գյումրեցու համար զուտ ճաշատեսակ չէ, այլ հաճելի ժամանց ու հետաքրքիր հանդիպում: Գյումրեցիներից շատերի համար սա կոլորիտ է ու նաև հյուրին զարմացնելու հետաքրքիր տարբերակ:

 

Լրահոս
0