ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Դերասան Արմեն Ջիգարխանյանը, ով մեկ շաբաթ առաջ հոսպիտալացվել էր, հիվանդանոցից դուրս կգրվի շաբաթ օրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ինստիտուտի տեղեկատու ծառայությանը:
«Այսօր նրան դուրս կգրեն, վիճակը գնատահվում է որպես բավարար», — հայտնել են հիվանդանոցից:
Ավելի վաղ մարտի 5-ին հայտնի էր դարձել, որ հայտնի դերասանին հիվանդանոց են տեղափոխել: Ջիգարխանյանի թատրոնի մամուլի ծառայությունը նախօրեին ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ դերասանն անցնում է հատուկ թերապիայի կուրս: Կիրակի օրը հիվանդանոցից հայտնեցին, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում: Թատրոնում և կինոյում նրա մարմնավորած կերպարների քանակը հասնում է 250-ի: Նա խաղացել է «Բարև, ես եմ», «Ճայը», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը», «Հին պատեր», «Մրցանակ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Բարև, ես ձեր մորաքույրն եմ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Թեհրան-43», «Նիկոլո Պագանինի», «Անձնագիրը», «Արքայասպանը» և այլ ֆիլմերում։