00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հյուրանոցները հրաժարվում են սպասարկել սոցփաթեթի շահառուներին

© HaghartsinКотеджи
Котеджи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոցիալական փաթեթի շահառուները բողոքում են, որ չեն կարողանում իրացնել իրենց հանգստի իրավունքը: Մասնավորապես՝ Ջերմուկի և Դիլիջանի հյուրանոցները հրաժարվում են սպասարկել՝ պատճառաբանելով, որ գումարն ուշ է փոխանցվում և իրենք ստիպված են լինում պարտքեր կուտակել

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Բյուջեից գումարները փոխանցվում են ամսական կտրվածքով, շահառուի սոցփաթեթի համար բացված հատուկ հաշվեհամարին: Շահառուների դժգոհությանը, թե որոշ հյուրանոցներ մերժում են սպասարկել սոցիալական փաթեթի շրջանակում վճարելու դեպքում, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատասխանել է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

«Շահառուն ինքն է պայմանագիր կնքում զբոսաշրջային օպերատորի հետ և նրան վճարում իր հանգստի դիմաց: Տուրօպերատորն էլ իր հերթին վճարում է ծառայություն մատուցողներին՝ լինի դա հյուրանոց, տրանսպորտային կամ այլ ծառայություն», — պարզաբանեց ոլորտի պատասխանատուն:

«Կարող են լինել դեպքեր, երբ պարզապես օպերատորն այդ հյուրանոցի հետ պայմանագիր չունենա, աշխատի բոլորովին այլ ուղղություններով։ 1-2 դեպքը չի նշանակում, որ դա համատարած է և պետք չէ ընդհանրացնել ու ներկայացնել որպես հասարակության կարծիք»,- նշեց Մեխակ Ապրեսյանը։

Զբոսաշրջության վարչության պետը մեկ այլ պատճառ էլ հայտնեց: Ըստ նրա, օրինակ, զինծառայողները սոցփաթեթից օգտվելու համար պետք է պարտադիր բուժզննում անցնեն: Հակառակ դեպքում ծառայությունը չի ակտիվանա և վճարումներ չեն կատարվի:

«Կան դեպքեր, երբ շահառուներն առանց բուժզննում անցնելու դիմել են զբոսաշրջային օպերատորին, ձեռք են բերել փաթեթը, հանգստացել են, հետո արդեն վճարումը կատարելուց պարզվել է, որ վճարում անել չի կարող, բանկը գումարը չի փոխանցում,-ասաց վարչության պետը,- նրանք հանգստանում են առանց համապատասխան տեղեկանք ներկայացնելու, քանի որ տուրօպերատորը չէր պահանջել ներկայացնել դա, հետո նրանցից պահանջում են վճարել օպերատորին և օպերատորը չի կարողանում վճարել հյուրանոցներին և գյուղատնտեսական օբյեկտներին» ։

Տուրիստական գործակալության ներկայացուցիչ Ռիմա Խաչատրյանն էլ ասաց, որ խնդիրը տուօպերատորների կուտակած պարտքերն են՝ չթաքցնելով, որ իրենց որոշ գործընկերներ թերանում են պարտականությունների կատարման հարցում, հյուրանոցներն էլ հրաժարվում են աշխատել նրանց հետ:

Ի դեպ, սոցիալական փաթեթի գումարը շահառուի հաշվեհամարին է փոխանցվում ամեն ամիս, հետևաբար միայն տարեվերջին է հավաքվում հանգստի համար անհրաժեշտ ամբողջ գումարը՝ 72 000 դրամը։ Հարցին թե ի՞նչպես է խնդիրը լուծվում, եթե շահառուն ցանկանում է արձակուրդ մեկնել, ասենք, գարնանը, Մեխակ Ապրեսյանը պատասխանեց, որ արձակուրդի դեպքում ամբողջ գումարը միանվագ վճարվում է։ Իսկ եթե շահառուն ցանկանում է հանգստի մեկնել հանգստյան օրերին, այդ դեպքում նա կարող է վճարել այնքան գումար, որքան ունի իր հաշվի վրա այդ պահին՝ մնացածը մաս-մաս վճարելու պայմանով։

«Բացի այդ, բանկը կարող է սոցփաթեթի շահառուին գումարն ամբողջությամբ տրամադրել որպես վարկ` հետագայում ամեն ամիս ստացվող գումարներից մարելու պայմանով»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Մտավախությանը, թե պետության հատկացրած գումարը որոշ դեպքերում նպատակին չի ծառայում, քանի որ տուրօպերատորներից ոմանք շահառուի հետ համաձայնության գալով կանխիկացնում են գումարը, Ռիմա Խաչատրյանը չհերքեց նման պրակտիկայի առկայությունը, դատապարտեց այն՝ իր գործընկերներին խնդրելով չխոչընդոտել տուրիզմի զարգացման այդ փոքրիկ հնարավորությանը:

Ի դեպ, Ռիմա Խաչատրյանը մեկ այլ չարաշահման ուղի էլ մատնանշեց: Նրա խոսքով, հաճախ իրենց դիմող քաղաքացին միայն պայմանագիր կնքելուց հետո է պարզում, որ իր գումարն արդեն փոխանցված է մեկ այլ կազմակերպության հաշվին: «Եթե քաղաքացին տեղյակ չէ, ինչպե՞ս է գումարը փոխանցվել այդ կազմակերպությանը»,-ասում է նա և դրա համար մեղադրում գործատուին, ով սեփական ցանկությամբ է տնօրինում իր աշխատակիցների սոց փաթեթի գումարները՝ հաճախ ստիպելով նրանց օգտվել հենց իր մատնանշած ընկերության ծառայություններից:

Նշենք, որ էկոնոմիկայի նախարարության կողմից սոցփաթեթի շրջանակում ծառայություններ մատուցելու իրավունք ունի ավելի քան 50 զբոսաշրջային օպերատոր, որոնց ցանկը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում: Սոցփաթեթի շրջանակում շահառուներն իրենց հանգիստն իրավունք ունեն կազմակերպել միայն Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում:

Դե իսկ դժգոհություն ունեցողներին Մեխակ Ապրեսյանը խորհուրդ է տալիս դիմել նախարարություն:

 

Լրահոս
0