00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարմազանով. «Հանցագործություն է թե՛ ռուսական Սու-24-ի, թե՛ հայկական Մի-24–ի կործանումը»

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2015 թվականի նոյեմբերի վերջին թուրքական ՌՕՈՒ–ն խոցել էր ռուսական ռմբակոծիչը, իսկ հայկական ռազմական Մի-24 ուղղաթիռը խոցվել է 2014 թվականի նոյեմբերին

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Մենք հանցագործություն ենք համարում թուրքական կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումը: Նույնպես հանցագործություն ենք համարում ադրբեջանական կողմից հայկական ռազմական ուղղաթիռի կործանումը,- ասաց ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Երևանում մեկնարկած ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի արտագնա նիստում քննարկվել են ահաբեկչական կազմակերպություններին հակազդելու միջոցներն ու Հարավային Կովկասի ռազմաքաղաքական իրավիճակը։

Նրա խոսքով` տարածաշրջանի համար, ՀԱՊԿ-ի համար ահաբեկչությունը, ֆաշիզմը, քսենոֆոբիան իրենց բոլոր արտահայտումներով իրական սպառնալիք են:

«Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ հայկական պատվիրակությունը նույնպես կարծում է, որ պետք է պայքարել ահաբեկչության դրսևորման բոլոր ձևերի դեմ»,- ասաց Շարմազանովը։

Նրա կարծիքով` ՀԱՊԿ երկրների պատվիրակության բոլոր միջխորհրդարանական հարթակներում պետք է միասնական հանդես գան, քանի որ դաշնակիցներ են։

Շարմազանովը ևս մեկ անգամ հաստատեց, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները հնարավոր է լուծել միայն խաղաղ ճանապարհով։

ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը ներառում է համատեղ ընդունված երեք սկզբունքները, այն է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում: Եվ ադրբեջանական կողմի բոլոր փորձերը՝ կոնֆլիկտը լուծել ուժի կիրառման միջոցով, անընդունելի են»,- ասաց Շարմազանովը:

ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինն էլ իր հերթին ասաց, որ Կազմակերպության համար հիմնական վտանգը գալիս է Մերձավոր Արևելքից, մասնավորապես` Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներից։

«Ընդհանուր առմամբ ՀԱՊԿ-ի գործունեության բավական նորմատիվային հիմք է ստեղծվել ահաբեկչական սպառնալիքները վերացնելու համար», — ասաց Նարիշկինը։

Նրա խոսքով` ՀԱՊԿ-ի ուժերը մշտական պատրաստվածության մեջ են գտնվում և կարող են հակազդել սպառնալիքներին։

 

Լրահոս
0