00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրային խորհուրդն առաջարկում է ալյուրի հարստացման ծրագրի իրականացումը հետաձգել

Բաժանորդագրվել
Հանրային խորհուրդը գտնում է, որ նպատակահարմար չէ բնակչության թիրախային խմբի առողջական խնդիրը լուծել ողջ բնակչության ներգրավման միջոցով

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Ցորենի ալյուրի պարտադիր հարստացման հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրային խորհուրդը բազմաթիվ քննարկումներ է անցկացրել ինչպես շահագրգիռ կողմերի և մասնագետների հետ, այնպես էլ ՀԽ փոքր խորհրդի նիստերի ընթացքում, հայտնեցին խորհրդի լրատվական ծառայությունից։

Հաշվի առնելով, որ հարցի լուծման հիմնական բաղկացուցիչ մասն է կազմում գիտական կողմը, Հանրային խորհուրդը դիմել է նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, որպեսզի ակադեմիայի գիտական կենտրոններում ևս հարցը քննարկվի և ներկայացվի դիրքորոշում Հանրային քննարկումներից և բազմաթիվ կարծիքներ լսելուց հետո հարցի վերաբերյալ ձևավորվել է ՀԽ ընդհանուր եզրակացությունը։

Խորհուրդը գտնում է, որ նպատակահարմար և հիմնավորված չէ ծրագրի իրականացման մեթոդը, որով բնակչության թիրախային խմբի առողջական խնդիրն առաջարկվում է լուծել ողջ բնակչության ներգրավման միջոցով: Մինչդեռ բնակչության որոշակի շերտի համար դա կարող է վնասակար լինել, քանի որ կան իրար հակասող գիտական հետազոտություններ և կարծիքներ: Ամբողջ ծավալով հետազոտված չեն նաև տարածաշրջանի տեղային առանձնահատկությունները:

Армен Мурадян - Sputnik Արմենիա
Վերջ անորակ դեղերին և բարի գալուստ ալյուրի հարստացման ծրագրին
Չկա որևէ լուրջ հետազոտություն չափաբաժնի վերաբերյալ, ըստ որի տվյալ չափաբաժինը արդյունավետ կլինի հասարակության այն շերտի համար, որը դրա կարիքն ունի, բայց միաժամանակ չի վնասի մյուսներին: Անհասկանալի է, թե ինչպես պետք է որոշվի չափաբաժինը, երբ կա բնակչության մի շերտ, որը գրեթե հաց չի օգտագործում (դիետիկ կամ այլ նպատակներով), իսկ բնակչության մի շերտի համար էլ հացը հիմնական սնունդն է: Անորոշ են նաև չափաբաժնի վերահսկման մեխանիզմները։

ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է իրականացնել ծրագիրը` շատ անգամ առաջ մղելով այն միտքը, որ սա մասնագիտական հարց է, և հասարակությունն ունակ չէ ընկալելու, մինչդեռ հայտնի է, որ աշխարհի տարբեր երկրներում այս հարցի վերաբերյալ կան հստակ տարակարծություններ: Ի վերջո, եթե անգամ ծրագիրն օգտակար է ու ճիշտ, ապա նպատակահարմար չէ այն իրականացնել բնակչության մեծ մասի կողմից բացասական կարծիքի պայմաններում: Անհրաժեշտ է նախ հասարակությանը հիմնավոր փաստարկներով համոզել, որ ծրագիրն արդյունավետ է ու վտանգներ չի պարունակում, ապա նոր իրականացնել այն:

Հաշվի առնելով այս մտահոգությունները` Հանրային խորհուրդը գտնում է, որ նպատակահարմար է ծրագրի իրականացումը հետաձգել, մինչև լուրջ գիտական փորձաքննություններ ու հետազոտություններ անցկացվեն:

Խորհուրդն առաջարկում է այնուամենայնիվ բուժիչ նպատակներով արտադրել որոշ քանակությամբ հարստացված ալյուրով հացամթերք` փաթեթավորման մեջ հատուկ պիտակի առկայությամբ, և համապատասխան բացատրական աշխատանք կատարել, որպեսզի թիրախային խմբերի կողմից այն կիրառվի:

 

 

Լրահոս
0