00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղեկություններ չեն տրամադրվել Պերմյակովի ծառայակիցների գտնվելու վայրի մասին

Բաժանորդագրվել
Շիրակի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ռազմակայանից խորհուրդ են տվել վերջինների գտնվելու վայրը փորձել ճշտել անձնագրային կետերից, հայտնեց Sputnik Արմենիայի թղթակիցը դատարանի դահլիճից

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Դատարանին չի հաջողվել տեղեկություններ ստանալ Պերմյակովի ծառայակիցների գտնվելու վայրի վերաբերյալ, այս մասին հայտնի դարձավ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով մարտի 11-ի դատական նիստի ժամանակ։

Հերթական արտագնա նիստի ժամանակ նախագահող Հարություն Մովսիսյանը տեղեկացրեց, որ Շիրակի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դիմել էր 102-րդ ռազմակայանի հրամանատարությանը` Պերմյակովի ծառայակիցների գտնվելու վայրի ու հասցեների մասին տեղեկություն ստանալու նպատակով։
Դատարանը ծանուցում էր ստացել ռազմակայանից, որտեղ նշված է.

«Տվյալ յոթ անձինք այլևս չեն գտնվում ռազմակայանում ծառայության մեջ, այդ իսկ պատճառով վերջինների գտնվելու վայրի ու հասցեների մասին տեղեկություն 102-րդ ռազմակայանը չի կարող տրամադրել»։

Ռազմակայանից հայկական կողմին խորհուրդ են տվել վերջինների գտնվելու վայրը փորձել ճշտել անձնագրային կետերից, քանի որ նրանք այլևս Հայաստանում չեն և հատել են Հայաստանի սահմանը։
Ելնելով հանգամանքներից ` դատախազ Գևորգ Գևորգյանի միջնորդությամբ դատարանն անցել է փաստաթղթերի հրապարակման փուլին։

Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվել էր մի ամբողջ ընտանիք, մեկուկես տարեկան երեխան մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, և ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։

 

 

 

Լրահոս
0