ԵՐԵՎԱՆ, 11 մարտի- Sputnik. Դերասան Արմեն Ջիգարխանյանը, ով հոսպիտալացվել է մարտի 5-ին, շարունակում է մնալ հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սկլիֆասովսկու անվան ինստիտուտի տեղեկատու ծառայությանը։
«Ջերմությունը երեկոյան եղել է 36,4 աստիճան, առավոտյան` 36,3։ Նրա վիճակը միջին ծանրության է»,- հաղորդել են հիվանդանոցից։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում: Թատրոնում և կինոյում նրա մարմնավորած կերպարների քանակը հասնում է 250-ի: Նրա խաղացած ամենահայտնի ֆիլմերից են «Բարև, ես եմ», «Ճայը», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը», «Հին պատեր», «Մրցանակ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Բարև, ես ձեր մորաքույրն եմ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Թեհրան-43», «Նիկոլո Պագանինի», «Անձնագիրը», «Արքայասպանը»։