Վերջին մի քանի ամիսների ընթացքում Թուրքիայի հասարակությանը հուզող գլխավոր թեմաներից մեկը զինված ուժերի ռազմական գործողությունն է, որն անցկացվում է երկրի հարավ–արևելքում։ Անվտանգության ուժերի և Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների միջև ընդհարումների արդյունքում, որոնք սկսվել են շրջանում «ինքնակառավարում» հռչակելուց և բարիկադներ կառուցելուց հետո, զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Շրջանի բնակավայրերի մեծամասնությունում սահմանվել է պարետային ժամ։
Չնայած դրանք` բախումները շարունակվել են և հանգեցրել բնակչության շարքում մեծ կորուստների։ Ներկա պահին Ջիզրեում և Սուրում գործողությունները դադարեցվել են։ Այժմ հասարակության ուշադրությունը սևեռված է Նուսայբին քաղաքին, որը Մարդին նահանգի կենտրոնն է։ Sputnik-ի թղթակիցը լուսանկարել է քաղաքի փողոցները, որտեղ տեղի երիտասարդությունից կազմված խումբը, որն իրեն անվանում է «Քաղաքացիական պաշտպանության ուժեր» (YPS), միջոցառում է կազմակերպել մարտի 8–ի կապակցությամբ։










