00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարավային Կովկասը` աբխազական երկաթուղու գերության մեջ

© Sputnik / Игорь Агеенко / Անցնել մեդիապահոցСтроительство БАМа-2 в Амурской области
Строительство БАМа-2 в Амурской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը չպետք է բարձրացնի Ջավախքի և հայկական եկեղեցիների հարցը, այլ կենտրոնանա Աբխազիայի տարածքով երկաթուղու բացման վրա, կարծում է վրացի փորձագետը

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի- Sputnik, Դավիթ Գալստյան. Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի ունեցած Մոսկվա-Երևան-Թբիլիսի տեսակամրջի ընթացքում, որը նվիրված էր Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական գործակցության հեռանկարներին, փորձագետներն ընդգծեցին Ռուսաստան-Վրաստան երկաթուղու աբխազական հատվածի գործարկման անհրաժեշտությունը։

Հայ-վրացական գորդյան հանգույցը

Եվրասիայի ինստիտուտի ղեկավար Գուլբաատ Ռցխիլաձեն կարծում է, որ երբեմն Հայաստանում բարձրացնում են Ջավախքի հայերի և հայկական եկեղեցիները վերադարձնելու հարցը, ինչը կարող է հանգեցնել երկկողմ հարաբերություններում լարվածության առաջացման։

«Ավելի լավ է շեշտը դնել տնտեսական կողմի, երկաթուղու բացման, առևտուրը մեծացնելու վրա, քան նման պատմական շեղող պահերի։ Դա արդեն պատմություն է։ Այն, ինչ եղել է, էլ չես վերադարձնի»,- ասաց Ռցխիլաձեն։

Նրա խոսքով` վիրահայերը Վրաստանի քաղաքացիներ են, և նրանց խնդիրների լուծմամբ պետք է զբաղվի վրացական ղեկավարությունը։
Նա կոչ արեց Հայաստանին և հայկական սփյուռքին` ավելի մեծ ակտիվություն հանդես բերել Վրաստանի հետ տնտեսական կապերի զարգացման հարցում։ Բացի այդ, նրա կարծիքով` Հայաստանը կարող է իր վրա վերցնել ռուս-վրացական հարաբերությունների բարելավման նախաձեռնությունը։

Մյուս կողմից` նա նշեց, որ Ադրբեջանը, ԱՄՆ-ն և Թուրքիան փորձում են ակտիվորեն բոյկոտել աբխազական երկաթուղու բացման հնարավորությունը

Այդ դիրքորոշման հետ համաձայն չէր տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Տիգրան Քոչարյանը, ով նշեց, որ Հայաստանն առանց այն էլ չի շոշափում երկկողմ հարաբերությունների բարդ հարցերը։ Բայց Ջավախքը և հայերը, որոնք կազմում են Վրաստանի բնակչության 10 տոկոսը, դե ֆակտո զրկված են երկրի քաղաքական կյանքին մասնակցելու և իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։

«Դա վերաբերում է նաև հայկական եկեղեցիներին, որտեղ մարդիկ աղոթում են։ Եթե ողջ Թբիլիսիում երկու հայկական եկեղեցի կա, նրանք որտե՞ղ պետք է աղոթեն»,- հարցրեց Քոչարյանը։

Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները և բնակչությունը հասկանում են, որ Վրաստանի տարածքով հաղորդակցությունների հարցերը կարևոր են, և հաճախ ստիպված են լինում աչք փակել որոշ խնդիրների վրա։

Միաժամանակ Վրաստանի տնտեսությունում հայերի տնտեսական ավանդը փոքր չէ։ Քոչարյանի խոսքով` հայերը հարստացնում են Վրաստանի գանձարանը` հանգստանալով այնտեղ (տարեկան շուրջ 150 հազար մարդ), գնելով ավտոմեքենաներ և ավտոպահեստամասեր, Թբիլիսիի օդանավակայանից մեկնելով այլ երկրներ։

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնտեսական բաժնի ղեկավար, ՌԳԱ Էկոնոմիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ազա Միհրանյանն ընդգծեց Վրաստանի դերը ոչ միայն որպես արտահանող և Ռուսաստանի առևտրային գործընկեր, այլ նաև որպես կապող օղակ Հայաստանի և Ռուսաստանի միջև։

Նրա կարծիքով` Ռուսաստանը կառուցում է իր հարաբերությունները Վրաստանի հետ` հաշվի առնելով Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ բարդ հարաբերությունները, որոնք առանձնապես չեն ցանկանում գնալ փոխզիջման։

Սակայն նա հույս ունի, որ պրագմատիզմը, առողջ բանականությունը և բոլոր երկրների արտադրողների ու արտահանողների շահերը վեր կդրվեն քաղաքական հակասություններից։

Ասիա-Եվրոպա տրանսպորտային միջանցք

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը համոզված է, որ Հայաստանը շահագրգռված է, որպեսզի Աբխազիայի տարածքով տրանսպորտային միջանցքը բացվի, սակայն շատ բան կախված է վրացական կողմից։

Նրա խոսքով, եթե մի կողմ թողնվեն ռուս-վրացական տարաձայնությունները, երկու երկրների տնտեսական հարաբերությունները և ենթակառուցվածքը կսկսեն կտրուկ զարգանալ։
Սարգսյանը համոզված է, որ երկաթուղու բացումը թույլ կտա Հարավային Կովկասի երկրների միջոցով Եվրոպան կապել Չինաստանի հետ։

Միաժամանակ ՀԴԿ ղեկավարը դեմ չէ, որպեսզի Հարավային Կովկասի տնտեսական նախագծերում ընդգրկվեն Թուրքիան և Ադրբեջանը։

«Ոչ ոք չի հրաժարվի հավից, որը ոսկե ձու է ածում»,- ասաց Սարգսյանը։

Շանհայի տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար ակումբի տնօրեն Դենիս Տյուրինը հավելեց, որ Անդրկովկասի երկրները չպետք է բաց թողնեն Եվրոպայի և Ասիայի միջև առևտրի կենտրոն դառնալու հնարավորությունը։

«Եթե հիմա Հայաստանի, Վրաստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի քաղաքական վերնախավերը չհանգեն համաձայնության այն հարցում, որ հենց տնտեսության հիմքում է տարածաշրջանում քաղաքական կարգավորման ուղին, Եվրոպայի և Ասիայի միջև առևտրի կենտրոն դառնալու այդ բացառիկ հնարավորությունն Ադրկովկասի համար ընդմիշտ կկորչի»,- ասաց Տյուրինը։

Նրա խոսքով` Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի երկրներից Ռուսաստանից Անդրկովկասի տարածքով Պասից ծոցի, Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի երկրների ուղղությամբ կարող էին տեղափոխվել հսկայական քանակությամբ բեռներ։

Այդ նախագծի իրականացումը խանգարում է Թուրքիային, որը ցանկանում է դառնալ դեպի Եվրոպա ասիական արտահանման տրանսպորտային միակ ուղին։ Դրա համար նախատեսված են Իրանից Թուրքիա երկաթգծի, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Ստամբուլ ճանապարհի շինարարությունները։

Ի դեպ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Զոլոչևսկին կարծում է, որ չնայած առանձին երկրների քաղաքական տարաձայնություններին` բիզնեսը դուրս է մնում քաղաքականությունից, և այստեղ առաջնահերթ են ֆինանսական շահերը։

«Մենք ինչպես միշտ սիրել ենք հայկական կոնյակը, այնպես էլ շարունակում ենք սիրել վրացական «Բորժոմին»։ Դրանք ազգային բաղկացուցիչների մաս են, որոնք հատվում են, պետք է աջակցել նման կապերին»,- ասաց Զոլոչևսկին։

 

 

 

Լրահոս
0