00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե ուզում ես հարստանալ, կանանց հետ պետք է աշխատես

© BERTRAND GUAY / AFPПоказ нижнего белья в Париже
Показ нижнего белья в Париже - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կանանց ներքնազգեստ վաճառող Վազգենն ու վարսահարդար Սարգիսը Sputnik Արմենիային պատմել են, թե ինչպես կարելի է տարբերակել կանանց բնավորության առանձնահատկությունները` ըստ ներքնազգեստի ու սանրվածքի ընտրության

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի —Sputnik. «Վայ, քուր ջան, մի ամաչի, թող էս շորի անունը, ասենք, յուբկա լիներ, կասեիք` յուբկա»։ Երևանյան տոնավաճառներից մեկում Վազգենը վաճառում է կանանց ներքնազգեստներ ու գիշերային հագուստներ:

«Ինչ դպրոցն ավարտել եմ, էս գործին եմ: Սկզբում հենց գալիս, տեսնում էին` տղա է վաճառողը, մի պահ կանգնում էին, հետո արդեն սովորականի պես սկսում էին առևտուր անել», — պատմում է Վազգենն ու ավելացնում.- «Կնոջ տեսքից արդեն հասկանում եմ, թե ինչպիսի ներքնազգեստ է նախընտրում ու երբեմն առանց իր հարցին սպասելու ՝ առաջարկում եմ իմ ապրանքը»:

Մեր զրույցին միջամտում է Վազգենի քույրը: Ժպտալով պատմում է` երբեմն հաճախորդները տեսնում են, որ Վազգենն այստեղ չէ, ասում են` լավ, հետո կգանք:

Քրոջ խոսքը շարունակում է Վազգենը. «Որովհետև ես ավելի լավ եմ հասկանում, տղամարդու աչքն ուրիշ է»։

Վաճառողը նկատում է, որ հայ կանայք այս վերջին տարիներին նախընտրում են առավել վառ գույներով ու էքսցենտրիկ լուծումներով ներքնազգեստներ:

«Եթե իրենց ուզածն է լինում, գինն էլ չեն հարցնում»,- ասում է նա:

Զրուցակիցներս պատմում են, որ երբեմն կնոջ գնած ներքնազգեստից կարող ես գուշակել բնավորության գծերը, օրինակ` վառ կարմիր,կանաչ կամ վառ կապույտ գույն նախընտրող կանայք ավելի ագրեսիվ են, պայքարող, իսկ մեղմ գույներ նախընտրողները՝ ավելի հանդուրժող:

Զրուցակիցներս ոչ մի կերպ չեն համաձայնվում նկարվել, բայց ասում են՝ ինչքան ուզես, կխոսենք:

Կանանց հետ գրեթե ամեն օր շփվում է նաև սիրիահայ վարսահարդար Սարգիսը, ով Հայաստան է եկել Սիրիայի Հալեպ քաղաքից 2007 թ-ին:

Առաջին անգամ այցելել է հայրենիք ու որոշել ընդմիշտ բնակություն հաստատել այստեղ: Սարգիսը և՛ Սիրիայում, և՛ Հայաստանում աշխատել է նույն մասնագիտությամբ՝ կանանց վարսահարդար: Մի քանի մասնագիտություն է փորձել, հետո նախընտրել է վարսահարդարությունը:

«Ես հասկացա, որ ոսկերչությունը իմը չէ, ինձ պետք է մի գործ, որ մարդկանց հետ շփվելու հնարավորություն լինի ու արվեստի հետ մի քիչ կապ ունենա»,- ասում է Սարգիսը:

Զրուցակիցս ասում է, որ կանանց հետ աշխատելն ավելի դժվար է, բայց` հետաքրքիր:

© AFP 2024 / MIGUEL MEDINA«Այն աղջիկները, ովքեր վառ գույներ են նախընտրում, ավելի աշխույժ են…»,- ասում է վարսահարդարը
Парикмахеры готовят модель к выходу. Париж - Sputnik Արմենիա
«Այն աղջիկները, ովքեր վառ գույներ են նախընտրում, ավելի աշխույժ են…»,- ասում է վարսահարդարը

«Նրանց հետ աշխատելիս պետք է առավել համբերատար լինես: Մի խոսք կա` եթե ուզում ես հարստանանս, ապա կանանց հետ պետք է աշխատես»,- հումորով նկատում է Սարգիսը:

Հալեպում նրա հաճախորդների թվում և՛ արաբներ, և՛ քրիստոնյա արաբներ, և՛ քրդեր, և՛, իհարկե, հայեր են եղել: Ասում է, որ Սիրիայում կանայք ավելի քմահաճ են ու պահանջկոտ: Եթե այստեղ հարսանիք են գնում ավելի պարզ ու հասարակ սանրվածքով, ապա այնտեղ նախընտրում են բարդ ու խճճված սանրվածքները:

Ասում են` կանանց սանրվածքը կարող է նրա բնավորության խոսուն վկան լինել: Սարգիսը համամիտ է:

«Այն կանայք ու աղջիկները, ովքեր կարճ սանրվածքներ են նախընտրում, ավելի ուժեղ են, ինքնավստահ: Նույնը կարող եմ ասել գույների մասին. այն աղջիկները, ովքեր նախընտրում են առավել վառ գույներ` կարմիրին մոտ, ավելի աշխույժ են…»,- ասում է նա:

Հ.Գ. Սիրելի կանայք, եղեք միշտ ինքնատիպ ու յուրօրինակ: Իսկ կնոջ գեղեցկությունը կրկնապատկվում է, երբ նրա կողքին խելացի ու կայացած տղամարդ է լինում: Եվ ամենակարևորը` չկա ավելի հեշտ բան, քան սովորական կնոջը բացառիկ կին դարձնելը. բավական է սիրել նրան։

 

Լրահոս
0