ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. ՀՀ նախագահը համապատասխան հրամանագիր է ստորագրել մարտի 10-ին։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների 1-ին մասերը` որոշում եմ Արա Նռանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 13-ը»,- նշված է հրամանագրում: