00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Հայաստանում կանանց ներուժը լիովին չի օգտագործվում

© Sputnik / Asatur YesayantsЭльмира (Эмма) Манян, единственная женщина-водитель троллейбуса в Ереване
Эльмира (Эмма) Манян, единственная женщина-водитель троллейбуса в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի անցկացրած նոր հետազոտության համաձայն՝ Հայաստանում տղամարդկանց և կանանց աշխատավարձերի միջև էական տարբերություն կա: Անկախ փորձագետ Նվարդ Մանասյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասել է, որ հայ կանանց ներուժը լիովին չի օգտագործվում

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Կանայք, որպես կանոն, ներգրավված են այն ոլորտներում, որտեղ աշխատավարձը միջինից ցածր է, նշեց Նվարդ Մանասյանը:

«Այս պահին Հայաստանում տղամարդկանց և կանանց աշխատավարձի տարբերությունն ավելի քան 35 տոկոս է: Սա տնտեսության բոլոր ոլորտների միջինացված թիվն է: Մենք համեմատել ենք Բահրեյնի և Ճապոնիայի նման երկրների հետ, որտեղ կանանց նկատմամբ նորմավորումներ են գործում: Օրինակ`Ճապոնիայում, որպես կանոն, կանայք ամուսնանալուց հետո չեն աշխատում»,- ասաց փորձագետը:

Ըստ Մանասյանի` Հայաստանում կանայք բարձրագույն փորձագիտական պաշտոններ չեն զբաղեցնում կամ զրկված են որոշումներ կայացնելու իրավունքից: Կանայք հիմնականում զբաղված են ստորին օղակներում և տնտեսության ֆեմինիզացված ոլորտներում, որտեղ աշխատավարձերը միջին վիճակագրականից ցածր են՝ արվեստ, կրթություն, առողջապահության ոլորտի ստորին օղակներ:

«Սա տեսանելիորեն փոխկապակցված է կրթական մասնագիտական կողմնորոշման հետ: Կրթական ծրագրերի 28 ուղղությունից միայն 7-ում կան կանայք, որոնց ներգրավվածությունը կազմում է 50 և ավելի տոկոս: Այս խտրականության հետևանքով մենք փաստորեն, ավելի ցածր օղակներ զբաղեցնելով և ավելի քիչ վարձատրվող ոլորտներում ներգրավված լինելով, այդպիսի տարբերակում ենք արձանագրում: Ներուժը լավագույնս չի օգտագործվում»,- ասաց Մանասյանը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետազոտությունն անցկացրած մասնագետները չեն անդրադարձել տնտեսագիտական, իրավաբանական և ծրագրավորման ոլորտներին, որտեղ ավանդաբար աշխատավարձերը բարձր են, սակայն այլ երկրներում արված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ տնտեսագիտության, արդյունաբերության կամ քաղաքականության ոլորտներում կանանց չեն հրավիրում փորձագիտական պաշտոնների:

«Հետազոտությունից դուրս են մնացել, բայց եթե դիտարկենք՝ այստեղ ընտանեկան և հանրային դերերի խնդիր կա: Կանայք հաճախ ընտրում են մասնավոր ոլորտները: Պետական ոլորտի տղամարդ աշխատողները համարում են, որ կանայք ավելի քիչ են կրթված ու ավելի քիչ փորձ ունեն: Սակայն կրթական համակարգը ցույց է տալիս, որ կրթվածության, ներգրավվածության և առաջադիմության առումով այդ սահմանափակումը չկա, և այդ պնդումը հիմքեր չունի»,- նշեց փորձագետը:

ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված է, որ կուսակցությունների նախընտրական ցուցակներն այնպիսի սկզբունքով պետք է կազմվեն, որ կանայք դրանցում առնվազն 20% մասնակցություն ունենան: Բարձր պաշտոններում կանանց ներգրավվածության առումով հետընթաց է արձանագրվում: Մինչդեռ վերջին 10 տարում, միջազգային կազմակերպության տվյալով, փորձագիտական պաշտոններում կանանց թիվը կտրուկ նվազել է՝ 64-ից հասնելով 23 տոկոսի:

«Խորհրդարանում ավելացած կանանց թվին նայել պետք չէ, հարկավոր է ուշադրության կենտրոնում պահել աշխատանքի շուկայի համակարգային միտումները: Հանրային ոլորտում կանայք գրեթե չկան: Քաղաքականություն են գալիս արդեն որոշակի հասարակական սեկտորում, պետական համակարգում որոշակի փորձագիտական գիտելիք, հմտություն հավաքած մարդիկ: Բայց եթե հիմա այդ մարդկանց թիվը կրճատվում է, ապա վաղը մենք չենք ունենալու նաև քաղաքականության մեջ ներգրավված կանայք»,- ասում է Մանասյանը:

Փորձագետի կարծիքով, սակայն, ամեն ինչ կարելի է փոխել, պարզապես քաղաքական կամք է պետք:

«Մենք ունենք պետություն, ունենք պետական քաղաքականություն: Տարբեր երկրներում տարբեր միջամտություններ են իրականացվել: Մենք էլ պիտի մտածենք, թե մեր երկիրն ինչ ճանապարհով գնա»,- ասաց Մանասյանը:

Որոշ փորձագետներ վստահեցնում են, որ կանանց աշխատանքի սահմանափակման հետևանքով Հայաստանի ՀՆԱ-ն տարեկան 50-60 մլն ԱՄՆ դոլար է կորցնում:

 

Լրահոս
0