00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աննա Պրիգորնևայի ռազմական գաղտնիքները

Բաժանորդագրվել
Անկողնում մատուցված սուրճն ու նախաճաշը սովորական երևույթներ են երիտասարդ զինվորականների ընտանիքում

ԵՐԵՎԱՆ, մարտի 8 — Sputnik. Աննա Պրիգորնևայի համար Էրեբունու ռուսական ավիակայանի ծառայությունը զուգակցվում է անձնական ու ռազմական ռոմանտիկայի տարբեր դրսևորումներով:

Բաց դռների օր էր, Աննան օդանավակայան եկավ ու հիացավ մարդկանց փոխհարաբերություններով ու միասնականությամբ: Որոշեց, որ հենց այստեղ էլ պիտի աշխատի: Սկզբում քաղաքացիական ծառայության անցավ:

«Ռազմական կյանքով ապրելու ցանկություն ունեցա ու այդ պատճառով էլ մեկուկես տարի առաջ պայմանագիր ստորագրեցի», — պատմում է երիտասարդ Աննան:

Այստեղ նա ծանոթացավ իր ապագա ամուսնու հետ: Ալեքսանդրը Էրեբունու ռուսական ավիակայանի սպա է: Սիրում է կատակել, ասում է՝ ինժեներական-ավիացիոն ծառայության աշխատակիցներին «խոցված օդաչու» են անվանում:

Աննան փոքր տարիքում երազում էր բժիշկ, մանկավարժ կամ զինծառայող դառնալ (պապը փոխգնդապետ էր, հայրը՝ նույնպես զինծառայող): Նրան անչափ գրավում էր բանակային կարգուկանոնը: Զինծառայող դառնալու որոշումն էլ ինքնուրույն է ընդունել, ծնողները որևէ կերպ չեն միջամտել այս հարցում:

«Ես շատ մասնագիտություններ եմ փորձել ու հասկացել եմ, որ սա է իմը՝ զինվորական ծառայությունն ու բանակը: Ավիացիան իր հետաքրքրությունն ունի: Ինքնաթիռներ, ուղղաթիռներ… ինչպե՛ս են սլանում… թռիչքի աներևակայելի հնարքներ: Աշխատանքային ժամին կարելի է դուրս գալ, նայել, հրճվել այդ ամենով ու ներս գալ», — ոգևորված պատմում է Աննան:

Նա արդեն սովորել է ինքնաթիռների ձայնին, նույնիսկ մի տեսակ դուրեկան է դարձել: Կուզեր՝ ինքն էլ նստեր ինքնաթիռի ղեկի դիմաց: Առայժմ ջանում է գործնական հաջողությունների հասնել, նոր պաշտոններ ստանալ, ուսադիրների վրա նոր աստղ ավելացնել

Աննան պնդում է, որ տղամարդկանց կոլեկտիվում աշխատելն ավելի հեշտ է, քան կանանց կոլեկտիվում:

«Տղամարդիկ ավելի չեզոք վերաբերմունք ունեն կանանց նկատմամբ, ըմբռնումով են մոտենում, կին հրամանատարն այդպես չէր վարվի: Բանակում տղամարդիկ ավելի շատ են, և նրանց ուշադրությունը շատ կարևոր է: Ամեն դեպքում կնոջ համար բանակում ծառայելը շատ ավելի դժվար է, հատկապես կարգուկանոնի առումով, որը տղամարդկանց մոտ գենետիկորեն է փոխանցվում, իսկ մենք այն պետք է զարգացնենք», — ծիծաղում է Աննան:

Նա ասում է, որ տղամարդիկ պատրաստ են օգնել թե՛ խորհրդով, թե՛ գործով: Խոստովանում է, որ հաճելի է, երբ մշտապես զգում ես տղամարդու աջակցությունն ու ուժը:

«Մենք մեզ կին ենք զգում մշտապես: Շնորհակալություն նրանց, որ աջակցում են մեզ, երբեմն էլ նաև դիմանում», — ծիծաղում է Աննան:

Նրա խոսքով՝ զինծառայողներն իրենց ժամանակի մեծ մասն աշխատավայրում են անցկացնում, և ցանկացած մարդու համար էլ կարևոր է, որ իրեն լավ ու հարմարավետ զգա: Յուրաքանչյուրն էլ ուզում է, որ աշխատավայրը տան պես հարազատ վայր լինի:

Աննայի համար լավագույն նվերը ուշադրությունն է: Սակայն չի նշանակում, որ նրա ամուսինը պետք է Մարտի 8-ի կապակցությամբ նվեր չպատրաստի: Ալեքսանդրը տոնից դեռ երկու շաբաթ առաջ սկսում է նվերի փնտրտուքը և խոստովանում, որ նվեր ընտրելն անչափ բարդ գործ է

Երբեմն նա թեյ կամ սուրճ է պատրաստում և մատուցում անկողնում: Աննան հիշում է, որ ամուսինը նույնիսկ մուրաբայով բլիթներ է մատուցել անկողնում: Ու նա անչափ գնահատում է ամուսնու ուշադրությունը:

«Եթե ամուսինը տոնական տրամադրություն է ստեղծում, այլևս ոչինչ կարևոր չէ: Նույնը կարելի է ասել նաև աշխատավայրի մասին. կարևորը՝ մարդիկ քեզ ժպտան, շնորհավորեն, չանտեսեն: Չէ, մի կարևոր բան էլ կա՝ ծաղիկները…», — ժպտում է Աննան:

Նա ծաղիկներ այնքան շատ է սիրում, որ ուզում է անդադար զգալ դրանց բույրը: Այդ պատճառով էլ տանը ծաղիկներ է աճեցնում:

 

Լրահոս
0