00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հինգ նշան, որ դուք վիտամինի պակաս ունեք

© МsantiЖенщина работает за компьютером
Женщина работает за компьютером - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գարունը բնության զարթոնքի, արևային լոգանքների ու զգացմունքների պոռթկման շրջան է, սակայն հատկապես այդ ժամանակահատվածում մարդիկ տարօրինակ կերպով սկսում են, մեղմ ասած, այնքան էլ լավ չզգալ իրենց

Անի Լիպարիտյան, Sputnik.

Քնելու ցանկություն

Քնելու չդադարող ցանկությունն ամենատարածված նշանն է: Զարթուցիչը զնգզնգում է, մի աչքը մի կերպ բացում եք, իսկ արթնանալ չեք կարողանում: Անիծում եք զարթուցիչի գոյությունն ու հիշում եք, որ աշխատանքի կամ դասի պիտի գնաք:

Դժվարությամբ լքում եք անկողինը՝ երազելով, որ գոնե մեկ գավաթ սուրճը կարթնացնի ձեզ: Ուրվականի պես դուրս եք գալիս փողոց, տեղավորվում եք տրանսպորտում, քնատ վիճակում հասնում եք աշխատավայր, բայց քունը հաղթահարել այդպես էլ չի ստացվում:

Իրավիճակից դուրս գալու ելքը վիտամին C-ն է, մի քանի օրվա անընդմեջ հանգիստը, առնվազն երկու շաբաթ շարունակ 22:30-ից ոչ ուշ քնելը: Հոգնածության դեմ պայքարի լավագույն օգնականներից մեկն էլ մեղրն է:

Վատ տրամադրություն

Ձմեռը խլում է մեր ուժերն ու օրգանիզմի վիտամինները: Դրանց պակասն արտահայտվում է թուլության տեսքով, իսկ թուլությունն էլ վերածվում է չարության: Գործընկերների ու հարազատների վրա բղավելուց առաջ մի պահ մտածեք՝ ինչու եք անիմաստ էներգիա վատնում, երբ դրա փոխարեն կարելի է գնալ լողավազան կամ բոուլինգ խաղալու կամ պարզապես առանձնանալ ու երաժշտություն լսել:

Շատերն էլ տրամադրությունը բարձրացնելու համար բացում են սառնարանը, նման դեպքերի համար իսկական «փրկիչը» շոկոլադն է:

Իսկ ամենալավ հակադեպրեսանտը լավ մարդկանց ու, իհարկե, կենդանիների հետ շփումն է:

Թեփոտված մաշկ

Շատերն այս խնդրին են բախվում առավոտյան, երբ արթնանալուց հետո մոտենում են հայելուն ու բացահայտում, որ սեփական անձով հմայվելու փոխարեն ստիպված են մտածել թեփոտված քթի ու ճակատի մասին:

Սա էլ А վիտամինի ու օրգանիզմում եղած հեղուկի պակասն է: Պետք է ուտել դեղին և նարնջագույն մրգեր ու բանջարեղեն, ձիթայուղ, գազար, մաղադանոս, սպանախ: Ու չմոռանաք շատ ջուր խմելու մասին:

Ախորժակի անկում

Բժիշկները խորհուրդ են տալիս ախորժակը վերականգնելու համար սննդակարգում ավելացնել սառեցված մրգերի, բանջարեղենի ու ջրերի չափաբաժինը: Գուցե տարօրինակ հնչի, սակայն նման դեպքերում կարող է օգնության հասնել բնակարանը մաքրելու «արարողությունը»: Կորցրած էներգիան ախորժակ է ծնում:

Խրոնիկ հիվանդությունների սրացում

Այս դեպքում ամեն ինչ հեշտ է: Չտանջվելու համար դիմեք մասնագետներին: Բժիշկներն ամենայն հավանականությամբ կհաստատեն, որ հատկապես գարնանը ձեր սննդակարգի անբաժանելի մասը պետք է կազմեն սննդարար նյութերը՝ ածխաջրերը, ճարպերն ու սպիտակուցները:

Հետևեք ձեզ ու ձեր հարազատներին:

 

Լրահոս
0