00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցի ֆուտբոլիստուհիները «թասիբով» են խաղում

© Tribune club Женский футбольный клуб Гюмри
Женский футбольный клуб Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու ֆուտբոլի աղջիկների թիմի մարզիչը նշում է, որ այս մարզաձևով զբաղվում են ոչ միայն նրանք, ովքեր արդեն առանց ֆուտբոլի չեն պատկերացնում իրենց կյանքը, այլև նրանք, ովքեր զբաղվում են ֆուտբոլով առողջ ապրելակերպի համար

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. «Յուրաքանչյուր մարդ ունի իր կյանքի իմաստը, իմը ֆուտբոլն է: Եթե չկա ֆուտբոլ, ապա չկա կյանք: Ֆուտբոլ խաղալիս յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ ոչ միայն լավ ֆուտբոլիստ, այլև լավ մարդ: Ֆուտբոլն ինձ սովորեցնում է աշխատասիրություն, հարգել մրցակցիդ: Չէ՞ որ հարգանքը վեր է ամեն ինչից…»:

Սա 13-ամյա Նունե Ադամյանի շարադրությունից մի հատված է: Ինչպես շարադրության մեջ, այնպես էլ մեր հանդիպման առաջին իսկ պահից նա սկսեց ոգևորությամբ խոսել ֆուտբոլի մասին: Նունիկին ու նրա թիմակիցներին հանդիպեցի Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում մարզվելիս: Նունիկը նույնիսկ հարցերին պատասխանելու ժամանակ էր շարունակում արհեստավարժ ֆուտբոլիստի նման գնդակով հնարքներ կատարել:

© Sputnik / Tribune Club Նունե Ադամյանի "Ես սիրում եմ ֆուտբոլը" շարադրությունը
Сочинение футболистки Нуне Я люблю футбол - Sputnik Արմենիա
Նունե Ադամյանի "Ես սիրում եմ ֆուտբոլը" շարադրությունը

«Ընկերուհիներիս հետ բացի ֆուտբոլից սիրում եմ հագուստի ու երաժշտության մասին խոսել, բայց ինձ ամենից շատ ֆուտբոլն է հետաքրքրում: Տղաների մասին չեմ խոսում, դեռ չեն հետաքրքրում»,- դեռատի աղջկա անկեղծությամբ նշեց նա՝ թեթևակի կարմրելով:

Պարապմունքի օրը ցուրտ էր, ձյուն էր գալիս: Հետաքրքրվեցի՝ ցուրտ ու դժվար չէ՞:

«Եթե ուզում եմ երազանքիս հասնել, ապա դժվար բան չկա, պետք է պարապեմ ցանկացած եղանակի»,- նշեց Նունիկը և երկու ֆուտբոլիստի անուն տվեց, ում կուզենար նմանվել` Մխիթարյան ու Ռոնալդո. մեկին արագաշարժության, մյուսին` տեխնիկայի համար:

© Tribune Club Նունե Ադամյան
Игрок женского футбольного клуба Гюмри Нуне - Sputnik Արմենիա
Նունե Ադամյան

Ինչպես Նունիկի, այնպես էլ թիմի դարպասապահի՝ 14 տարեկան Գայանե Սարուխանյանի համար ֆուտբոլն ավելին է, քան հոբին, աղջիկն այն անվանում է ուժեղների խաղ:

«Նրանց, ովքեր կարծում են, թե սա աղջիկների մարզաձև չէ, մենք հակառակը կապացուցենք: Դժվարը միայն սկզբում էր, երբ ծնողներս էին դեմ, ասում էին, թե աղջիկներին վայել չէ, բայց տեսնելով, որ անհնար է դիմակայել ցանկությանս, համակերպվեցին, հիմա նրանց համար սովորական է: Ավելին, հիմա արդեն ընկերուհիներիս եմ փորձում համոզել ու իրենց էլ «ներքաշել» այս մարզաձևի մեջ»,-նշեց Գայանեն` ընդգծելով այն երեք կարևոր հատկանիշները, որոնք անհրաժեշտ են լավ ֆուտբոլիստ լինելու համար՝ համառություն, պայքար ու անկոտրում ոգի:

© Tribune Club Թիմի դարպասապահը՝ Գայանեն
Женский футбольный клуб Гюмри - Sputnik Արմենիա
Թիմի դարպասապահը՝ Գայանեն

Նունիկն ու Գայանեն Գյումրու աղջիկների ֆուտբոլի «Տրիբունա» ակումբի թիմից են: Չնայած կարճ՝ 2 տարվա պատմությանը, թիմն արդեն բավական հաջողություններ է գրանցել` դառնալով նույնիսկ Հայաստանի կանանց 2014-15թ.-ի գարնանային մրցաշրջանի հաղթող B ենթախմբում, իսկ արդեն բարձր տարիքայինների մեջ երրորդ տեղում է: Թիմի մարզչի համար ամենդժվարը պահպանողական Գյումրիում աղջիկների թիմ հավաքելն էր:

«Թիմի ձևավորումը բավական բարդ ընթացք է ունեցել: Ելնելով կարծրատիպերից՝ մեզ համար շատ դժվար էր Գյումրիում ունենալ աղջիկների թիմ: Սկզբում հիմնական բազան Գյումրու Ֆ. Նանսենի անվան խնամքի կենտրոնի սաներն էին, հետագայում, տեսնելով աղջիկների ոգևորությունն ու հաջողությունը, արդեն թիմը համալրվեց: Առաջին քայլերն արդեն արված են, և ես կոչ եմ անում ծնողներին` թույլ տալ իրենց աղջիկներին ֆուտբոլով զբաղվել»,- ասաց մարզիչ Սենիկ Առաքելյանը:

Մարզչի խոսքով` ֆուտբոլով զբաղվում են ոչ միայն նրանք, ովքեր արդեն առանց ֆուտբոլի իրենց չեն պատկերացնում, այլ նաև այն աղջիկները, ովքեր զբաղվում են ֆուտբոլով առողջ ապրելակերպի համար: Շատ ծնողներ, ովքեր առաջին երեխային դժկամությամբ են թողել ֆուտբոլով զբաղվել, տեսնելով հաջողությունները` երկրորդ երեխայի ձեռքը բռնած իրենք են բերում թիմ, կամ էլ արդեն ցանկանում են իրենց աղջկան տեսնել հավաքականի կազմում:

«Իմ փորձից ելնելով` կարող եմ ասել, որ ի տարբերություն տղաների` աղջիկներն ավելի այսպես ասած թասիբով են, ձգտումն ավելի մեծ է նրանց մոտ, աշխատասեր են: Թիմում ունենք աղջիկներ, ովքեր ահավոր չեն սիրում պարտվել ու գնում են մինչև վերջ: Նրանք թիմի շարժիչ ուժն են»,- նշեց թիմի մարզիչը:

© Tribune Club"Գյումրի" կանանց ֆուտբոլային ակումբը
Женский футбольный клуб Гюмри - Sputnik Արմենիա
"Գյումրի" կանանց ֆուտբոլային ակումբը

Լուրջ ակնկալիքներ կան այս թիմից, թեև դժվարությունները շատ են՝ պարապելու հիմնական վայրի բացակայությունը, ավելի մեծ տարիքից մարզաձևով զբաղվելը և այլն, բայց սա չի ընկճում ո՛չ մարզչին, ո՛չ աղջիկներին. ձյան ու անձրևի ժամանակ, դպրոցների դահլիճներում կամ բացօթյա՝ նոր մրցելույթներին ընդառաջ պարապմունքները շարունակվում են:

 

 

Լրահոս
0